Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Անիրական երազ

АНАЛИТИКА
Բոլորովին վերջերս, տեղեկություն տարածվեց այն մասին, թե 2015 թվականին, որքան է կազմել ԵԱՏՄ երկրների բյուջեի դեֆիցիտը։ Այսպես. ՌԴ՝ 35 միլիարդ 300 միլիոն, Ղազախստան՝ 3 միլիարդ 980 միլիոն, Բելառուս՝ 190 միլիոն, Հայաստան՝ 308 միլիոն, Ղրղզստան՝ 89 միլիոն դոլար։
 
Ինչպես տեսնում ենք, ԵԱՏՄ մաս կազմող բոլոր երկրներն ունեն ֆինանսական լրջագույն խնդիրներ։ Ու սա պատահական չէ։ Սակայն, ուղիղ երեք տարի առաջ, երբ մենք հրաժարվում էինք Եվրոպայի հետ Ասոցիացման և խոր ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումից ու քաղաքական կուրս վերցնում դեպի ԵԱՏՄ, դա բացատրվում էր Հայաստանի տնտեսական շահերով և անվտանգությամբ։ Սակայն փաստերը խոսում են հակառակի մասին։ Այժմ գանք հերթով և տեսնենք, թե ի՞նչ տվեցին մեզ այդ երեք տարիները։
 
Տնտեսություն. եթե 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ–ն 11,6 միլիարդ դոլար էր, ապա ԵԱՏՄ անդամակցելուց հետո այն սկսեց անկում ապրել։ Տարբեր հաշվարկներով այժմ այն տատանվում է 10,4–ից 10,7 միլիարդի մեջ։ Ընդհանուր կորուստը կազմեց շուրջ 8%։ Եվ սա դեռ ամենը չէ։ Չնայած այն խոստումներին, որ արտաքին առևտրաշրջանառության ծավալները կտրուկ աճելու են, տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ 2014–ի համեմատ, 2016–ի միայն առաջին եռամսյակում այն նվազել էր արդեն 25%–ով։ Ընդ որում, անկում է ապրել անգամ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը։ 2012–ի համեմատ, Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 40%–ով։ Իսկ արտաքին պետական պարտքն աճել է ավելի քան 10%–ով՝ հատելով ՀՆԱ–ի կեսը, որը նշանակում է լինել խիստ վտանգավոր գոտում։ Չնայած ներկայացված թվերին, էականորեն նվազել է բնակչության առանց այն էլ ցածր կենսամակարդակը։ Էապես կրճատվել են տրանսֆերտները, որոնք չեն կարող չազդել տնտեսության առանց այն էլ ճգնաժամային վիճակի վրա։ Ի դեպ, տրանսֆերտների մասով ևս հիմնականում նվազել են Ռուսաստանից եկողները։ Մյուս կողմից, Ռուսաստանը, ի հակառակ իր խոստումների, բավականին խիստ չափանիշներ է սահմանում ՀՀ–ից ու ընդհանրապես ԵԱՏՄ երկրներից եկող արտադրանքների համար։ Ասել կուզե, խոստացված ազատ տնտեսական գոտին, որպես այդպիսին, գոյություն չունի։
 
Անվտանգություն. այս մասով ևս վիճակը և ներկայացված թվերը հուսադրող չեն։ Չենք անդրադառնա այն շատ քննարկվող թեմային, թե Ռուսաստանը ինչ քանակությամբ և ինչ զենքեր է վաճառել Ադրբեջանին։ Հարկ է միայն փաստել, որ անվտանգության երաշխիքների մասին հայտարարություններից հետո, Ադրբեջանը տարեց տարի ավելացնում է հրադադարի ռեժիմի խախտումը շփման գծում։ Ավելին՝ քսանամյա դադարից հետո, առաջին անգամ, 2015 թվականին, Ադրբեջանը կիրառեց հրետանի։ Սրա արդյունքում զոհվեցին նաև խաղաղ բնակիչներ։ 2016–ի ապրիլի հայտնի իրադարձությունների ժամանակ Ադրբեջանը գործի դրեց Ռուսաստանից ձեռք բերված սպառազինության մեծ մասը։ Այս ֆոնին չափազանց հետաքրքրական է իրավիճակը Ռուսաստանում։ Ինչպես հայտնի է, այդ երկրի նախագահը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով կարգելվի հրապարակայնացնել Ռուսաստանի կողմից վաճառվող զենքերի տվյալներն ընդհանրապես։ Եթե 2014–ին, Հայաստանում մահացել է 26 զինվորական, ապա 2015–ին այդ թիվը հասել է 40–ի, իսկ 2016–ին, այն վաղուց հատել է 100–ի սահմանը։ Ահա այսպիսի անվտանգության երաշխիքներ ունենք՝ խոստացվածի փոխարեն։
 
Նույնն է վիճակը նաև ժողովրդավարության ասպեկտում։ Ակնհայտ է, որ մինչ ԵԱՏՄ անդամակցությունը, Հայաստանն էապես տարբերվում էր դրա անդամ երկրներից թեկուզ այս ոլորտում։ Բերենք մեկ խոսուն օրինակ։ Մինչ այդ Հայաստանում, որևէ նախագահ չէր փորձել 10 տարուց ավելի կառավարել։ Սակայն 2015–ի Սահմանադրական փոփոխությունները հանգեցրին ճիշտ հակառակ հայեցակարգի։ Հայաստանն այս առումով մոտեցավ իր գործընկեր երկրներին, որոնցից որոշներում, ԽՍՀՄ փլուզումից հետո դեռ նախագահ չի փոխվել։ Ահա այսպիսի համագործակցություն և արդյունքներ։
 
Վահրամ Թոքմաջյան
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию