Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կոմիտաս վարդապետի կյանքի մի քանի խնդրահարույց հարցերի վերաբերյալ

КУЛЬТУРА

Անցել է ահա այսքան տասնամյակ: Թվում է ամեն ինչ արդեն գիտենք և ամեն ինչ ասել ենք մեր սրբի մասին: Նրան հասկացել ենք, ընկալել ենք, նրա կերպարը մեր հոգևոր–մտավոր գիտակցության բարձր շերտերի մեջ ենք պահել:

Նրա անունով ազգային պետական երաժշտանոցն ենք կոչել: Մայրաքաղաքի կարևորագույն պողոտաներից մեկն է նրա անունը կրում: Տարբեր մշակութային խմբեր, հաստատություններ են կնքվել նրա անունով: Հազար ու մեկ անգամ խնկարկել ենք նրա հիշատակը: Նրան այլևս դարձրել ենք մեր ինքնության մասը: Իսկ շատերն անգամ` իրենց մարդկային տեսակի բաղկացուցիչը:

Բայց նոր միայն, հազիվհազ համարձակվում ենք մոտենալ նրա կյանքի որոշ հատվածներին ու որոշ հանգամանքներին: Ու թույլ խիզախությամբ փորձում ենք հետ տանել վարագույրը և տեսնել ոչ միայն սրբին ու ավելին իմանալ նրա կյանքի մասին, ըմբռնել նրա ճակատագիրը, այլ փորձում ենք առաջին հերթին տեսնել ինքներս մեզ, մեր ազգային նկարագրի լույսն ու ստվերը:

Ո՞րն է խնդիրը: Կան մի քանի հարցեր, որոնց պատասխանելու համար գուցե չի զորել մեր քաջությունը: Գուցե չի զորում նաև այսօր:

Կոմիտասն իրո՞ք հիվանդ էր այն հիվանդությամբ, որ պետք է իր կյանքի վերջին տասնամյակները անցկացներ հոգեբուժարանում` փակի տակ:

Կոմիտասը ժամանակին գումարներ էր հավաքում, որպեսզի Կոստանդնուպոլսում հիմներ կոնսերվատորիա: Այդ գումարները պահ էին տրվում ինչ–որ հաստատության, ինչ–որ մարդկանց: Այս մասին իր գրքում մանրամասն անդրադառնում է սփյուռքահայ հոգեբան Մելինե Գարագաշյանը «Կոմիտաս. հոգեբանական վերլուծություն» աշխատության մեջ: Նաև վարդապետի մյուս կենսագիրը` Խաչիկ Բադիկյանը:

Եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են այցելել հոգեբուժարանում փակված Կոմիտասին, բայց նրանց դա չի արտոնել «Կոմիտասի փրկության կոմիտեն»: Խնամակալ այս հանձնախմբի թույլտվությամբ էին միայն մարդիկ այցելում վարդապետին:
Ովքե՞ր են եղել նրանք, ովքեր չեն ստացել Կոմիտասին այցելելու թույլտվություն: Եվ ինչո՞ւ չեն ստացել: 

Այս հարցն էլ է այսօր Կոմիտասի կյանքն ու գործն ուսումնասիրողների համար դարձել խնդրահարույց:

Հոգեբան Մելինե Գարագաշյանը նշում է, որ Կոմիտասի հիվանդությունը դեպրեսիայի մի տեսակ էր, որը շատ մարդկանց մոտ կարող է նկատվել: Այնպես որ, այս ախտանիշով մարդը պարտադիր չէր, որ փակվեր հոգեբուժարանում ու մինչև կյանի վերջը մնար այնտեղ:

Ի դեպ, այս տարի առաջին անգամ, Կոմիտասի տուն–թանգարանում կազմակերպվեց փառատոն–գիտաժողով, որին հրավիրված էր նաև հոգեբույժ Փարիզի Վիլ–Ժուիֆ հոգեբուժարանից: Խնդիրը կրկին վարդապետի հիվանդությանն էր վերաբերվում: Ըստ երաժշտագետ Մհեր Նավոյանի՝ ֆրանսիացի մասնագետը փաստեց, որ մարդուն հոգեբուժական ախտորոշում կարելի է անել և դրական եզրակացության հանգել մի քանի հստակ ախտանշանների դեպքում: Բանն այն է, որ այդ հստակ ախտանշաններից և ոչ մեկն էլ չի գտնվել Կոմիտասի մոտ: Անշուշտ սա մեկ մասնագետի կարծիք է, կարող են լինել այլ բժիշկներ, որոնք հակառակ տեսակետը կպնդեն:

Կոմիտասին ոչ ոք փակի տակ չէր պահում. ցանկացած ժամանակ նա կարող էր թողնել այդ հաստատությունը և դուրս գալ` այսպես են նշում ուսումնասիրողները: Բայց` հարց. դուրս գար ո՞ւր գնար, որտե՞ղ ապրեր, ինչո՞վ ապրեր: Կոմիտասը կորցրել էր նաև իր սոցիալական ու հոգևոր հենարանը: Գուցե մեծ հայեցողը գիտակցաբա՞ր իրեն դրեց չորս պատերի մեջ, կողպեքի տակ: Նա ազգից ոչինչ չէր ուզում, չէր պահանջում ոչինչ:

Իսկ այդ ազգը պատրա՞ստ էր նրա համար ինչ–որ բան անել: Եվ ի՞նչ անել, ի՞նչ մեխանիզմով անել, ումո՞վ անել, ի վերջո, ի՞նչ կառույցով անել:

Եվ գիտե՞ք, որ հիվանդ Կոմիտասի կենսագրության մեջ կան մի քանի ամիսներ, երբ նա ապրել է պարզապես եկեղեցում: Պարտադրված դուրս է եկել հոգեբուժարանից ու, ապրելու տեղ չունենալով, մի քանի ամիս բնակվել է վանատան սենյակներից մեկում: 

Բայց այս հարցը երբ հնչեցվում է, ու ասում ենք, որ ազգը Կոմիտասի կողքին չի եղել, որովհետև հնարավոր չի եղել դա անել, գալիս է հաջորդ հարցադրումը. համենայնդեպս նա` ազգը, Անդրանիկի համար ինչ–որ բան արեց. Ամերիկայում բնակարան հատկացրին հերոսի համար, խանութ տվեցին, որպեսզի կյանքի վերջին տարիներին կնոջ հետ ապրի:

 Իսկ Կոմիտասի պարագայում ինչո՞ւ բոլորը մնացին լուռ ու անտարբեր: Ոչ ոք. և ո՛չ մի ազգային կառույց, ազգային և ո՛չ մի բարերար ձեռքը գրպանը չտարավ:
Նրա կարիքները հոգալու գործը մնաց «Կոմիտասի փրկության կոմիտեի» վրա: Այս մարդիկ` նրա խնամակալները, գումարներ էին հայթայթում տարբեր միջոցներով: Համերգներ էին կազմակերպում, ինչ–որ բան էին վաճառում, հանգանակություններ էին անում, որպեսզի վճարեն հոգեբուժարանի ծախսերը: 

Ասում են` անգամ փորձել են միջոցներ գտնել և հիվանդին տեղափոխել Վիեննա` բարձրակարգ կլինիկա: Սակայն չեն կարողացել: Նրանց հնարավորությունները ներել են ընդամենը, որպեսզի Կոմիտասին պահեն Փարիզի այդ հաստատությունում: Այսքանն են կարողացել անել այս մարդիկ:

Ի՞նչ եղան այն գումարները, որ Կոմիտասը հավաքում ու պահ էր տալիս Կոստանդնուպոլսում երաժշտանոց հիմնելու իր ծրագիրն իրականացնելու համար: Ոչ ոք չգիտի: Անհայտ է, թե դրանք ինչ եղան, ուր գնացին, ում հասան գուցե թե: Ո՞վ ուներ դրա հետ կապ: Կամ կապ կա՞ր այս ամենի և այն փաստի միջև, որ շրջանառվում է որոշ ուսումնասիրողների ու Կոմիտասի կենսագիրների կողմից, թե ամեն մարդու չէ, որ խնամակալներն արտոնել են այցելել ու հանդիպել նրան: Ոմանց առջև պարզապես արգելք է դրվել:

(Անշուշտ, այս հաստատությունը փակ հաստատություն էր, և բնականաբար, ամեն մարդ չէր կարող սրտի ուզածի չափով ու սրտի ուզածի դեպքում մտնել այնտեղ: Խոսքն այս մասին չէ բնավ):

Սրանք հարցեր են, որ տարիների հեռվից իրենց պատասխանն են պահանջում: Սակայն գուցե այդ պատասխաններն այդպես էլ չլինեն:

Բայց կարևորը պատասխանները չեն այլևս: Կարևորը հարցադրումն է: Իսկ հարցադրումն անհրաժեշտ է ապրողներիս համար: Դրանք ուղղված պետք է լինեն ամբողջ հայությանը, և յուրաքանչյուր հայի` առանձին վերցրած:

Մենք այս հարցերի ու հարցադրումների անդրադարձման մեջ պետք է տեսնենք մեզ: Ինչքան էլ մենք մեզ դուր չգանք, խուսափենք, անգամ խորշենք մեր վարքագծից ու մեր նկարագրից, պարտավոր ենք բաց աչքերով նայել իրականությանը և ասել` մենք սա՛ ենք, այսպիսի՛նն ենք: Ասենք` փոխվելու մտադրությամբ:

Մենք այս ընթացքը պետք է հաղթահարենք ներքին ցավով: Ցա՛վը պետք է ապրենք մեր թերի լինելու: Եվ այն մեզ ուժ կտա, որ կարողանանք հասնել կոմիտասավայել ապրելու ճանապարհի սկզբին: Երբ մերժում ես քո եսը, ու դառնում ես արդեն բոլորինը, ամբողջինը: 
Անշուշտ դա հեշտ չէ: Ի վերջո Արարիչը ոչ բոլորին է տվել նման կարողություն: Բայց պետք է փորձենք: Փորձենք` հայացքներիս ունենալով մեծ սրբի, սուրբ հիվանդի լուսե տեսիլքը:

Գոհար Սարդարյան

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»