Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պաթոլոգիկ հիստերիա

ANALYSIS

Ինչպես և սպասվում էր, ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը մի ալեկոծ ալիք առաջացրեց հայկական տեղեկատվական դաշտում: Եթե Այվազովսկին ապրեր մեր օրերում, ապա պետք է ստիպված լիներ իր «Իններորդ ալիք» հայտնի կտավը պատկերել ավելի աբստրակտ ժանրում, մոտիվացիոն հիմք ունենալով այն դրսևորումները, որոնք տեղի են ունենում և կշարունակեն ընթանալ այդ ելույթից հետո:

Սույն ակնարկում չենք սպառնա համապարփակ վերլուծել Տեր-Պետրոսյանի առաջադրածն ու դրա նկատմամբ վերաբերմունքը: Փորձել դա անել վիրտուալ տիրույթում, ինչ-որ ստատուսների տեսքով, կամ փոքրիկ` այսպես ասած վերլուծականներով, որոնք ավելի շուտ հիշեցնում են ֆասթ ֆուդային արժեքներ, նույնն է ինչ թաղի «բեսեդկայում» նստած քննարկել Ռուսաստան-Չինաստան աշխարհաքաղաքական զարգացման հնարավոր բոլոր հեռանկարները: Ասել կուզե` անբովանդակ և պարապ գործ: Ընդսմին, ելույթը հնարավոր չէ նաև քննության առնել ծավալուն ու ամբողջական հոդվածով: Դրա յուրաքանչյուրի բաղադրիչն արժանի է առանձին դիտարկման և համապարփակ մոտեցման: Երբ խնդիրը խիզախումի մեջ է, ապա վերջին երկուս ու կես տասնամյակների փորձը ցույց է տվել, որ միայն Տեր-Պետրոսյանն է ի վիճակի կուտակած համառությամբ հասարակությանը ներկայացնել այն, ինչ անում էր մանկան շուրթերով հեքիաթի հերոսը` մերկ թագավորի մասին: Բավականին հեշտ է, համակարգչի կապույտ էկրանի առաջ խիզախ ձևանալ ու հուզառատ գրառումներ անել հողերի ու հայրենապաշտության մասին:

Բայց այլ է իրականությունը: Առ ոչինչ է այն պետությունը կամ այդ պետության հավակնություններով զբաղված քաղաքացին, որը կամ ով, մինչև վերջ կասի, թե ինչ է ուզում: Բնականաբար, մեզանից յուրաքանչյուրը կուզենար ապրել ավելի մեծ և ուժեղ Հայաստանում: Սակայն խաբկանքին պետք չէ տրվել: Իտալական քաղաքականությունն ունի հետևյալ սկզբունքը` սահմանել մաքսիմում նպատակ, նվազագույն արդյունքի համար: Բնավ պետք չէ ունենալ Իտալիա, այս պարզագույն քաղաքագիտական աքսիոման կիրառելու համար: Սակայն այդ մաքսիմումը չի նշանակում Բաքուն գրավել կամ Ստամբուլն արյան ծով դարձնել: Դա նշանակում է, անել այն, ինչ համաշխարհային հասարակությունը վաղուց կարգավորել է միջազգային իրավունքի նորմերով: Երբեմն, բանեցնելով դիվանագիտություն, այդ ամենը կիրառել ի շահ պետականության:

Հետաքրքիր է նաև մի շարք օգտատերերի և լրատվականների վերաբերմունքը, երբ նույն Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն են հայտարարում տարածքներ զիջելու կամ այդ միջոցով հարցին վերջնական լուծում տալու համար: Նրանց վերաբերմունքն է`«а я иду на север»: Բավականին զավեշտալի է այդ հիվանդագին և ընտրական մոտեցումը: Խնդիրն այստեղ խիզախումի կամ ողջախոհության մեջ չէ: Խնդիրը` վտանգի գիտակցումի, սեփական մորթին պահելու կամ ականավոր ինչ-որ մեկի հաշվին ինքնահաստատվելն է: Սա ուղեկցել է մարդկային հասարակությանն իր ողջ պատմության ընթացքում: Ամփոփելով սույն ակնարկը, պետք է բերեմ հայտնի հոգեբանների և մարդաբանների կողմից առաջ քաշված մի վարկած, համաձայն որի, անգամ ռազմի դաշտում, սպանելու ընդունակ է, կամ գիտակցված գնում է սպանության մասնակիցների միայն 2 տոկոսը: Ցանկացած ռազմական օդաչուի, երբ հրահանգում են բնակելի կետ ռմբագոծել, նա գիտակցված, մի քանի աստիճանի շեղում է տալիս: Իսկ այդ վերոհիշյալ երկու տոկոսը, խաղաղ ժամանակ պետք է լինեին կալանավայրերում կամ հատուկ հաստատություններում: Հասարակության մի խմբի որոշակի վերաբերմունքից կարող ենք փաստել, որ մենք անցել ենք երկու տոկոսի կրիտիկական գիծը:

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal