Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայի գենի օրակարգը

ANALYSIS

Թվում էր թե, հանգստյան օրերը պետք է խաղաղություն բերեին ազգիս, բայց արի ու տես, որ տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Գոնե վիրտուալ տիրույթը փոթորկեց այն բանից հետո, երբ համացանցում մի գեղեցիկ նկար հայտնվեց սև տղամարդու և հայ կնոջ մասնակցությամբ: Ազգս միանգամից բաժանվեց երկու ճամբարի: Հայի գենի «մոտիվացիոն» պաշտպաններ ու օտար ոսոխի դեմ պայքարողներ, և լիբերալներ: Ի սկզբանե փաստենք, որ բավականին հիվանդագին է նման մոտեցումը` բաժանվել երկու խմբի ու... ճամբարականներ խաղալ: Ռասիզմ երևույթը, քաղաքակիրթ մարդկության մեջ, վաղուց անցյալում է: Իսկ Հայաստանում այն ընդհանրապես չի էլ եղել, հաշվի առնելով միջմշակութային և միջէթնիկ կապերի բացակայությունը: Աբսուրդ է նաև խոսել ինքնության խնդիրներից մի երկրում, որը գրեթե մոնոէթնիկ է: Արդ, ի՞նչն է ստիպում հասարակության մի մասին տառապել այդ բարդույթով կամ գնալ մոլորեցնող ճանապարհով, որը կոչվում է ազգային, հայի տեսակ, հայի գեն և այլն:

Ընդհանրապես, փոքր հասարակությունները և ազգերը, երբ չունեն համընդհանուր ազգային արտադրական մշակույթ, ասել կուզե արտադրանք և արժեքներ չեն տալիս, սկսում են գործել գոյաբանության զգացմունքային և ռեֆլեկտոր հարթությունների վրա: Եթե անգամ նրանք պարտադրված թշնամիներ չունեն, ապա ստեղծում են համընդհանուր թշնամու կամ հակադրության մեջ եղածի միֆը: Ու հասարակական ընկալումներում բոլորը դառնում են հակառակորդներ: Այսպես` ադրբեջանցին և թուրքը բացարձակ թշնամիներ են, ու որևէ մեկը չի էլ փորձում սա կասկածի տակ դնել` դավաճան չհռչակվելու համար: 

Արևմտասերների համար թշնամի են ռուսները, հայի գենի պահպանների համար` արևմուտքը, մշակութապես զարգացածների համար` արևելյան մուղամը և այսպես շարունակ: «Մենքի» ու «նրանքի» հակադրությունը մեզանում կայանում է շատ ուրիշ ` հիվանդագին ու ոչ կառուցողական միջավայրում: Իսկ եթե գանք բուն ինքնության դիսկուրսին, ապա պետք է փաստենք, որ այն վաղուց հնացած և խորհրդային ժառանգության դիսկուրս է: Դա մոդայիկ էր ԽՍՀՄ փուլում, երբ կար բազմազգ կայսրությունը, ի դեպ, հենց այդ ազգային հարցը կործանեց ԽՍՀՄ–ը: Սակայն գիտական ընդունելի աշխարհում վաղուց ինքնության վերաբերյալ նման դիսկուրսներ չկան: Դրանք ավելի վեր են ազգային նեղ շահերից ու մտածողությունից, այս ամենի ձևակերպումը ժամանակին տվել է Հանթինգթոնն իր «Ո՞վ ենք մենք» աշխատության մեջ, երբ քննարկում էր ամերիկյան ինքնության հարցեր: 

Նման հնաոճ մոտեցումը, որը տարածականության սկզբունքով արմատներ ունի նաև մեզանում, ավելի բնորոշ է ռուսական միջավայրին: Եթե ուշադիր նայենք ռուսական գիտական գրականությանը և հաղորդաշարերին, ապա կտեսնենք, որ ինքնության հարցերի քննարկման դիտակետը այդ երկրում խորհրդային փուլից ի վեր չի փոխվել: Սա կարող է բնական դիտվել Ռուսաստանի համար, հաշվի առնելով այդ երկրի բազմազգ կացութաձևը և ռուսների քանակական նվազումը: 

Սակայն սա, վերոգրյալ պատճառներից ելնելով չի կարող տիրապետող լինել հայկական միջավայրի համար: Ուրեմն մնում է փաստել, որ համազգային կամ, որ մեր դեպքում նույնն է` համապետական արժեքների ստեղծման բացակայությունը, համընդհանուր արտադրական մշակույթի չգոյությունը, իրական արժեքաստեղծ քաղաքականության սնանկությունը հանգեցնում են նման դիսկուրսների, երբ մենք մեր ինքությունը փորձում ենք գտնել «մենք» ու «նրանք» ամենաստորին հակադրությունների դաշտում: Սա արդյունք է քաղաքական, տնտեսական, գաղափարական, մշակութային վակումի: Եղած քննարկումներն ազդակ են, ևս մեկ անգամ այս ամենը հիշելու, խորապես հասկանալու և եղած վիճակը շտկելու համար:

Վահրամ Թոքմաջյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer