Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մենք հաղթող կլինենք, երբ կլինենք Բաքվում

ИНТЕРВЬЮ

Մեր հյուրն է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը 


– Պարոն Վարդանով, ադրբեջանական դիվերսիոն այս փորձերը դեռ որքա՞ն կշարունակվեն:
– Քանի դեռ Բաքու չենք մտել:

– Եթե նպատակ է, ապա Բաքու մտնելը հեռահար նպատակ է և այսօրվա խնդիր չէ: Մենք ինչպիսի՞ մարտավարական քայլերով պետք է պատասխանենք այս ամենին այսօր:

– Պետք է դիպուկահարների լավ դպրոց ունենանք, դիպուկահարների թիվն ավելացնենք, պատրաստվենք լայնածավալ գործողությունների: Նկատի ունեմ կազմավորված ռեզերվային համակարգ ստեղծենք: Նաև հնարավորինս ճակատը հագեցնենք տարբեր սարքավորումներով, այդ թվում` նաև տեխնիկական միջոցներով: Բայց միայն տեխնիկական հագեցվածությունը չէ, որ կարևոր է: Պետք է նաև կառուցվեն համապատասխան պաշտպանական համակարգեր:

– Իսկ հագեցվածության առումով մեր սահմանն այսօր խնդիրնե՞ր ունի: Շա՞տ են դրանք:
– Գիտե՞ք, բանն այն է, որ ասպարեզում մշտապես ավելի հզոր զենք է հայտնվում, և դու պետք է կարողանաս դա ձեռք բերել: Ընդհանրապես, այդ առումով հետևես զարգացումներին ու հետ չմնաս: Դրան համապատասխան էլ տեխնիկական պատրաստվածության մակարդակդ էլ պետք է փոխես, այլ դարձնես: Ասենք` ավելի խորը փորես, ավելի բարձր պատնեշ կառուցես:

– Այսինքն` ամենօրյա աշխատանք է: Ամեն օր պետք է ավելին անես:
– Բնականաբար այդպես է: Եվ եթե մեկ օր հանգստանում ես, ասենք` Նոր տարուց հետո, բավականին թանկ է նստում վրադ:

– Մինսկի խումբը որոշեց սարքավորումներ տեղադրել սահմանի երկայնքով: Եթե որոշումն իրականություն դառնա, կունենա՞ որոշակի զսպող նշանակություն:
– Անշուշտ կունենա այդ նշանակությունը: Բայց, գիտե՞ք, դա էլ, այսպես ասած, օրենքի նման մի բան է: Օրենքն էլ երբ ընդունվում է ու մարդկանց ինչ–ինչ հնարավորություններ սահմանափակում, ապա նրանք որոնում ու գտնում են նոր ճանապարհներ, որպեսզի շրջանցեն այն: Նույնն էլ այս պարագայում կլինի: Ե՛վ մենք, և՛ թուրքերը կսկսենք նոր միջոցներ գտնել այդ սարքավորումների դեմ, որոնք կֆիքսեն առաջին կրակոցները կամ հակառակորդի նախահարձակ գործողությունները:
Պարզապես խնդիրն այն է, որ մենք սխալ կարծիք ենք ձևավորում հենց մեզ մոտ: Մտածում ենք, որ մենք պաշտպանվող ենք: Ու անընդհատ այդ մասին ենք խոսում` պաշտպանվող ենք, պաշտպանվող ենք…. Այնքան ենք խոսում, որ սկսում ենք հավատալ: Ու դրան համապատասխան էլ մեր պահվածքն է լինում: Մեր գործողություններն այդ տրամաբանության մեջ ենք կառուցում: 
Բայց չի կարելի մշտապես պաշտպանվող լինել: Դա հանցավոր մոտեցում է սեփական անվտանգության նկատմամբ:

– Բանն էլ այդ է, թե որքան անվախ են դարձել ադրբեջանցիները, որ ցանկացած օր, երբ սրտներն ուզի, փորձում են ներթափանցել մեր երկիր: Սա մեր սխալ պահվածքի հետևանքը չէ՞:

– Այն բանի հետևանքն է, որ տասնյակ տարիներով լսում ենք` մենք չենք արել, թո՛ւրքն է արել: Հետո սկսում ենք հավատալ դրան: Հավատալուց հետո էլ դրան համապատասխան ենք մեզ պահում: Մեզ պահում ենք որպես պաշտպանվող կողմ:
Անգամ եթե հրաման է լինում, էլի ոչինչ չենք անում: Ինչպես անցյալ տարի էր, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման ստորագրեց, որ կուտակումներ տեսնելու դեպքում նախահարձակ լինելու որոշումը կարող է կայացնել ներքին օղակի հրամանատարը: Այս հրամանն այնքան հասկանալի ու պարզ է: Այն ընդամենը թշնամու հարձակումը կանխելու նպատակ է հետապնդում: Բայց մենք այդպես էլ ոչինչ չարեցինք: Եվ ստիպված եղավ նախարարի հրամանը հաստատի փոխնախարարը մեկ տարի հետո:
Այս փաստը խոսում է այն մասին, որ մեր մեջ նախաձեռնողականությունը պակասել է, չկա: Իսկ կռվի դաշտում նախաձեռնողականությունը մեծ դեր է խաղում, և անգամ դառնում որոշիչ:
 Ավելին` մեր մտածողությունից` մենթալիտետից է դուրս մղվում նախաձեռնող լինելու հատկանիշը: Այսօր մերը սա է` ինքը հարձակվում է, մենք պաշտպանվում ենք. աշխա՛րհ, նայեք…. Իսկ աշխարհը թքած ունի, թե ով է հարձակվում, ով պաշտպանվում:

– Այսինքն` կամաց–կամաց հոգեբանորեն մենք հաղթողից դառնում ենք զոհ: Զոհի բարդույթով ենք էլի սկսում ապրել:
– Ես 1945–ից այս կողմ չեմ հիշում, որ հաղթող ենք եղել: Հաղթող եղանք, երբ ռուսական զորքի հետ մտանք Բեռլին: Որը նշանակում էր պատերազմի վերջ:
Իսկ մեր պատերազմը չի վերջացել մինչ օրս: Մենք հաղթող չենք եղել, մենք ընդամենը ծեծող ենք եղել: Դեռևս ծեծում ենք: Իսկ հաղթող կլինենք Բաքվում:

Գոհար Սարդարյան

Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов