Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ծառուկյանի վերադարձը

ANALYSIS

Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունը ալեկոծեց հայկական քաղաքական դաշտը: Բոլոր այն ուժերը, որոնք մինչև վերջ հույս ունեին, որ նա չի վերադառնա ու նրա թողած բաց դաշտից կարող են որոշակիորեն օգտվել, կարծում եմ, ընտրությունները չսկսված կանգնեցին ֆիասկոյի առաջ: Այժմ նրանք խորապես պետք է գիտակցեն ստեղծված իրավիճակը և կատարեն ընտրություն. Գնալ Ծառուկյանի թիմի հետ լայն կոնսոլիդացիայի և ազդել ստեղծված իրավիճակի վրա, թե ամեն դեպքում, հուսալ, որ կհաղթահարեն հինգ տոկոսի շեմը: Այժմ գանք բուն Ծառուկյանի գործոնի ու փորձենք հասկանալ, թե ինչով էր պայմանավորված նրա վերադարձը:

Այսպես, նրա ընդդիմադիրները հիմնականում բերում էին փաստարկներ, թե Ծառուկյանը խաղում է իշխանական ճամբարում, իսկ բարեգործությունները միտված են քաղական նպատակներ լուծելու: Ժամանակն ապացուցեց հակառակը: Ծառուկյանի և եռյակի գործընթացներից իշխանական խորին վախը և ամբողջ թիմով հարձակումն այդ գործչի վրա, ապացուցեցին, որ մենք գործ ունենք տրամաբանորեն հակառակ իրականության հետ: Իսկ այն հանգամանքը, որ անգամ քաղաքականությունից հեռանալուց հետո, նա չդադարեցրեց իր բարեգործական և սոցիալական ծրագրերը, հստակություն են մտցնում նաև այս հարցում:

Գալով այս վերջին հանգամանքին պետք է փաստենք նաև, որ նրա այս գործունեության ուղղվածությունը միտված էր նաև Սփյուռքին ու հատկապես սիրիական ճգնաժամից տուժածներին: Կարող ենք ասել, որ սա բացառիկ դեպք է հայ իրականության մեջ, երբ գործում է հակառակ վեկտորը՝ Հայաստանից Սփյուռք և ոչ թե սփյուռքից Հայաստան: Քաղաքական դաշտում, առաջացել էր մի տեսակ վակում: Դաշտում այսօր, ուզենք թե չուզենք թելադրող էր մեկ ուժ և դա ՀՀԿ-ն է: Այս կառույցը մոնոպոլացրել է քաղաքական դաշտը և այդ առումով խժռել իր բոլոր մրցակիցներին: Եթե անգամ հակառակորդ ճամբարում, ընդդիմադիրները մի կողմ դնեն իրենց բոլոր հակասությունները և փորձեն միավորվել, ապա չեն կարող իրական հակակշիռ ստեղծել ՀՀԿ-ին, քանի որ չունեն այդ ռեսուրսները: Իսկ Ծառուկյանի պարագայում բոլորովին այլ է: Նա ունի ռեսուրսներ և ունի հանրային աջակցություն: Սա բնական է Հայաստանի նման երկրներում, երբ որոշիչ է ոչ թե կուսակցության կամ կոնկրետ քաղաքական ուժի ուղղվածությունը, կողմնորոշումը, գաղափարական հայեցակարգը և այլ քաղաքական չափորոշիչներ: Հայաստանի պարագայում առաջնային գործոն է համարվում մեկ հանգամանք: Այդ հանգամանքն է՝ կոնկրետ քաղաքական ուժի կամ կուսակցության առաջնորդի ունեցած հեղինակությունը հասարակական լայն ընկալումներում: Այս առումով, Ծառուկյանը եթե առաջատարը չէ, ապա գոնե առաջատար եռյակում է: Դաշտում կան նաև ուժեր, որոնք ունեին ռացիոնալ հաշվարկ և ինչ խոսք, սպասում էին Ծառուկյանի վերջնական հայտարարությանը, որպեսզի ներկայացնեն միավորման հայտ: Կարծում եմ, այդ առումով նրանք շահեկան իրավիճակում են: Եթե սրան գումարում ենք նաև այն հանգամանքը, որ արմատական ընդդիմադիրները չեն հերքում Ծառուկյանի հետ ունեցած քաղաքական քննարկումներն այս փուլում, ապա կարող ենք պնդել միտքն առ հետևյալ: Ծառուկյանի շուրջ լայն քաղաքական կոնսոլիդացիան և հակաիշխանական ուժերի համախմբումը կփակի այդ դաշտն ամբողջությամբ:

Հետևաբար, այն կստեղծի իրական հակակշիռ իշխող կուսակցությանը: Իսկ այդ հակակշիռը նա կարող է ապահովել ոչ միայն համամասնական ընտրակարգով, այլ նաև ռեյտինգային քվեարկությունների ընթացքում: Արդեն հիմա, մեկ հանգամանք կարող ենք փաստել, որ ընտրությունների երկրորդ փուլում կտեսնենք Ծառուկյանի ստեղծած ճակատը և իշխանությանը:

Արշակ Արշակյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal