Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մի ծայրահեղությունից մյուսը

ANALYSIS
Այն, որ ծխել երևույթն ընդհանրապես վնասակար է մարդու առողջությանը, անգամ ծխողները չեն վիճարկում։ Գաղտնիք չէ, որ այն Հայաստանում մեծապես տարածված երևույթ է և սկզիբ է առնում դեռևս դեռահասների շրջանից։ Ինչ խոսք, եթե լինեն դրա դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներ, միգուցե ծավալը կանխվի։ Սակայն կենսափորձը ցույց է տալիս, որ դեռ նման միջոցներ չկան կամ կիրառելի չեն։ Օրինակ, եվրոպացիները գտել են տարբերակներից մեկը։ Այն է՝ անգամ եվրոպական գնորդի համար աստղաբաշխական գներ սահմանելով, նրանք նվազեցրել են ծխողների թիվը։ Բայց դա կիրառելի է Եվրոպայի համար։
 
Որքան էլ տարօրինակ է, Հայաստանի համար, նույնիսկ նեղ տնտեսական ասպեկտում, ծխելու նվազումը ձեռնտու չէ։ Օրերս հայտնի դարձավ, որ Ծխախոտ արտադրող ընկերությունները մինչև այս տարվա նոյեմբերի 15–ը պետք է ծխախոտի տուփի սկզբնամասում և հետնամասում առողջության վնասներին վերաբերող լուսանկարներ տեղադրեն: Ու սա արվում է ոչ թե Հայաստանի իրավական դաշտի փոփոխությունների արդյունքում, այլ այն պարտադրվում է մեզ ԵԱՏՄ կոչվող քաղաքականապես անկարողունակ կառույցի կողմից։ Գաղտնիք չէ, որ այդ կառույցում երաժշտության պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է։ Այդ երկրում վաղուց արդեն կիրառվում են բազմաթիվ միջոցներ, որոնք փորձում են կանխել ծխելը և դրա տարածումը։ Սակայն արդյունքները մեղմ ասած սփոփիչ չեն։ Նախ, դեռահասների ծխելու միջին վիճակագրությամբ, իսկ ընդհանրապես ծխողների վիճակագրությամբ, այդ երկիրը միշտ իր տեղն ունի առաջին տասնյակում, իսկ սփայս տեսակի միջոցի մահացությունների թվով առաջատար եռյակում է։ Չհաջողված փորձի կիրառումը բոլոր զազրելի միջոցներով, այդքան էլ խրախուսելի չէ։ Չէինք անդրադառնա թեմային, եթե չլիներ նաև սուվերենության խնդիր։
 
Այսպես, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը հպարտ հայտարարում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախորդ տարվա որոշմամբ՝ մինչև 2017թ. վերջը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ծխախոտ արտադրող ընկերությունները ժամանակ ունեն պատրաստվելու նոր կանոնակարգերին, իսկ մինչ այդ ազգային կանոնակարգերն են լինելու նրանց համար առաջնային. «Մեր ծխախոտ արտադրող ընկերությունները մինչև նոյեմբերի 15–ն իրենց արտադրությունը պետք է համապատասխանեցնեն այդ պահանջներին, լինեն համապատասխան նկարներ, էսքիզներ, որոնք կան որոշման մեջ, խոսքն այն հիվանդությունների ցանկի մասին է, որ կարող են առաջանալ ծխելու հետևանքով», հավելում է տիկինը, այնուհետ ավելացնում, որ «կոնկրետ մեր պարագայում սահմանվել են հայերենով էսքիզներ, թե ինչպես պետք է դրանք լինեն»։ Այս ամենն արդեն աբսուրդի ժանրից է։ Այստեղ պետք է անել նախ մի քանի հարցադրում։ Ո՞ւմից ենք պաշտպանում և ի՞նչ ենք պաշտպանում։ Օրենքն ասում է, որ ծխախոտ վաճառվում է 18 տարին լրացած չափահաս անձին։ Հետևաբար նա համարվում է գիտակից, և ընկալում է վնասները ողջ ամբողջությամբ։ Էլ ի՞նչ կարիք ամեն տեսակ զզվելի նկարներ փակցնել տուփերի վրա, եթե դրանք որևէ էական ազդեցություն չեն ունենալու, ինչպես արդեն ցույց է տվել փորձը։ Երկրորդ, ի՞նչ է նշանակում, որ ինչ–որ մի տնտեսական կառույցի իքս նիստի որոշումը դառնում է գերակա Հայաստանում գործող օրենքի վրա։ Սա արդեն սուվերենության իսպառ վերացում է։
 
Եվ երրորդ, ո՞րն է տիկնոջ ուրախության պատճառը, որ մեզ թույլ են տվել այդ գարշապատկերները և գրառումները կատարել հայերեն։ Ինչպիսի բարեսրտություն հայերիս նկատմամբ, որ ասենք չեն պարտադրել ինքնիշխան համարվող երկրում, անգամ գրառումներն անել ռուսերեն կամ ղազախերեն։ Այս որոշումը, իր բոլոր հետևանքներով, կոպտագույն միջամտություն է Հայաստանի ներքին իրավական դաշտի և հասարակության մի զգալի մասի ՝ գիտակցված ծխողների, որոնք ի դեպ, չափահասների պարագայում հավասար քանակ ունեն չծխողների հարաբերակցության հետ, իրավունքների գռեհիկ ոտնահարում։
 
Վահրամ Թոքմաջյան
 
Past.am վերլուծաբան
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia