Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դժվար առաքելություն

ANALYSIS
Ընդգրկուն հաշվետվությամբ հանդես եկավ Սփյուռքի նախարարությունը, որը վերաբերում էր 2016 թվականի ընթացքում նախարարության իրականացրած աշխատանքներին և գերակա ոլորտներին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս նախարարությունն այդքան էլ ծանրաբեռնված չէ, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանն ունի ներքին բազմաթիվ սոցիալական, տնտեսական ու իրավական խնդիրներ, որոնց համար պատասխանատու են այլ նախարարություններ: Սակայն, իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:
 
Սփյուռքի նախարարությունն արդեն քանի տարի բախվում է մի այնպիսի կարևորագույն խնդրի հետ, ինչպիսին սիրիական ճգնաժամն է: Եթե սրան գումարենք այն փաստը, որ հայերի մեծ մասն ապրում է սփյուռքում, ապա միայն նրանց կրթական գործին աջակցելն արդեն իսկ կարող է աշխատանքի լայն ծավալ ապահովել: Տիկին նախարարն առանձնացնում է երեք գերակա ուղղություններ: Խախտելով հերթականությունը գանք վերջից: Համայնքներում կրթական և մշակութային կյանքի զարգացմանն ու աշխուժացմանը նպաստում: Թերևս այստեղ, Սփյուռքի նախարարությունը շատ անելիք ունի: Հատկապես, եթե հաշվի առնենք հայերի ցրվածության աշխարհագրությունը: Սրան պետք է գումարենք նաև այն հանգամանքը, որ առանց այդ նույն սփյուռքի աջակցության և ցանկության, հնարավոր չէ այն իրագործել: Կոնկրետ փաստերն ասում են, որ այս մասով կատարած աշխատանքը կրել է հիմնականում դեկլարատիվ և միջոցառումային բնույթ: Ինչո՞ւ, պատասխանը շատ պարզ է, եթե դրանք չունեն հաջորդականություն և չեն պահպանում տրամաբանական օրգանական շարունակությունը և հիմնականում ուղղորդվում են միայն հոբելյանական ամյակներին, ապա չեն կարող լինել արդյունավետ:
 
 
Այլ պետություններում հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստում: Այս կետի ուղղությամբ կատարվել են կոնկրետ քայլեր, որոնք կարող են ունենալ արդյունք և ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է փաստենք, որ դրանք արդյունավետ են:
 
 
Ավանդական դարձած «Արի տուն» ծրագրի մասնակիցների համար անցկացվել են հայոց լեզվի արագացված դասընթացները: 2016 թվականին ծրագրին մասնակցել են շուրջ 900 պատանիներ ու աղջիկներ՝ 38 երկրից: «Սփյուռք» ամառային դպրոց –2016» ծրագրում շարունակվել են հայոց լեզվի արագացված դասընթացներն, որոնց մասնակցել է 99 սփյուռքահայ 12 երկրից: Շարունակվել են «Հայոց լեզվի հեռուստադպրոց» ծրագրով հեռուստադասերը Հ1 հեռուստաընկերության արբանյակային հեռարձակմամբ: Ամեն տարի շուրջ 50 ուսուցիչներ վերապատրաստվում են Հայաստանում: Սույն շարքը կարելի է շարունակել, սակայն դրանք մանրամասն ներկայացված են հաշվետվության մեջ: Թերևս ամենախնդրահարույց հատվածը, դա ամենակարևորն է`Հայրենիք վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում սիրիահայերի` հասարակությանն ինտեգրման գործընթացի և կառուցակարգերի կատարելագործում: Այստեղ չենք կարող աչք պակել, և ասել, թե ամեն ինչ է արված հնարավորությունների շրջանակում: Նախ, բացի Սփյուռքի նախարարությունից, այս հարցով պետք է զբաղվեն այլ նախարարություններ ևս:
 
Երկրորդ, ինչքան էլ ողբերգական է, բայց սիրիական ճգնաժամը կարող էր նպաստել Հայաստանի դեմոգրաֆիական խնդրի լուծմանը: Դրա համար պետք էր ընդամենն ապահովել բարվոք պայմաններ և կազմակերպել այդ երկրում ապրող հայերի ներգաղթ: Այդ հանգամանքն այսօր ցավոք չունենք: Ավելին, Հայաստանում հայտնված սիրիահայերի մեծ մասը, այսօր պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում լքել Հայաստանը, ինչը մխիթարող հանգամանք չէ: Սրանից ելնելով, պետք է փաստել, որ Սփյուռքի նախարարությունը և մնացած պատասխանատու գերատեսչությունները դեռ շատ անելիք ունեն:
 
Վահրամ Թոքմաջյան
 
Past.am վերլուծաբան
Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli