Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Օսկանյան–Դալլաքյան–Սարգսյան դաշինքի տեսլականը

АНАЛИТИКА

Հայաստանյան քաղաքական դաշտը համալրվեց ևս մեկ դաշինքով։ Խորհրդարանական ընտրություններին դաշինքով հանդես գալու մասին հայտարարություն են տարածել Օսկանյանի, Դալլաքյանի և Արամ Գասպարի Սարգսյանի կուսակցությունները։ 

Հետաքրքիրն այն է, որ այս դաշինքի շուրջ խոսակցություններ կային, սակայն վերջնական հայտարարությունը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից անմիջապես հետո։ Պատահականություն է սա թե ոչ, դժվար է ասել։ Սակայն փաստը մնում է փաստ, որ Ծառուկյանի վերադարձից հետո այս դաշինքը հայտնվում է բավական երկիմաստ իրավիճակում։ Խնդիրն այն է, որ Օսկանյանի Համախմբում կուսակցությունը ձևավորվեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո՝ հիմնականում նախկին ԲՀԿ–ականներից։ Բնականաբար վերջիններս Ազգային ժողովում էին հայտնվել ոչ թե անձնական գործունեության, այլ Ծառուկյանի վարկանիշի միջոցով և ընտրազանգված, որպես այդպիսին, չունեին։ 

Այս առումով պետք է նշել, որ Ծառուկյանի պասիվության պայմաններում գուցե և Համախմբումը կունենար որոշակի շանսեր և կարողանար իր կողմը գրավել Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո առկա չկողմնորոշված ընտրազանգվածին, սակայն ներկա պայմաններում նման հեռանկարներ չկան։ Ավելին, անգամ ներկայի ԲՀԿ–ն, եթե տեսականորեն չլինի Ծառուկյանի հայտարարած դաշինքի կազմում, ապա որպես կուսակցություն գործնականում կդադարի գոյություն ունենալ։ 

Այլ խնդիր է Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցության դեպքում։ Վերջինիս գոյության մասին հայաստանյան հանրությունն իմացավ Դալլաքյանի հրաժարականից և հանրապետական կուսակցությունից դուրս գալու հայտնի իրադարձություններից հետո։ Հասկանալի է, որ գրեթե հնարավոր չէ խոսել հանրությանն անհայտ կուսակցության վարկանիշի կամ ընտրազանգվածի մասին։ Սակայն, ի տարբերություն իր կուսակցության, Դալլաքյանի անձը բավական հայտնի է։ Վերջինս, ժամանակին լինելով արմատական ընդդիմադիր, սուր քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին՝ անգամ շրջանցելով քաղաքական թեմաները և Սերժ Սարգսյանին մեղադրելով մոլեխաղերի մեջ։ Ի դեպ ասվածի վերաբերյալ տեսանյութը հասանելի է յութուբ սոցիալական կայքում։ 

Սակայն սա չխանգարեց, որ հետագայում Դալլաքյանը դառնար Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը Ազգային ժողովում և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ինչից հետո Դալլաքյանն, այսպես ասած, ընդհատակ անցավ և անդամակցեց Հանրապետական կուսակցությանը, որտեղից դուրս եկավ պաշտոնից հրաժարվելուց հետո։ Պարզ է, որ Դալլաքյանի նման վարքագծի արդյունքում նախկին ընդդիմադիրի վարկանիշից շատ քիչ բան է մնացել ներկայում, ինչը բնականաբար չի բխում դաշինքի շահերից։ Ինչ վերաբերում է Դաշինքի հաջորդ՝ Դեմոկրատական կուսակցությանը, ապա պետք է ասել, որ Արամ Գասպարի Սարգսյանի կուսակցության մասին ընդհանրապես դժվար է ինչ–որ բան ասել, քանի որ վերջին տասնամյակում դժվար է գտնել այս կուսակցության որևէ ակտիվ գործողություն կամ ինքնուրույն դիրքորոշում։ 

Նման պայմաններում, թե ինչ քաղաքական կապիտալով է պատրաստվում դաշինքը մտնել քաղաքական բավական սուր պայքարի մեջ, դժվար է ասել։ Մյուս կողմից չի բացառվում նաև, որ այս դաշինքը հնարավոր միացողներով հանդերձ վերջնական արդյունքում հայտ ներկայացնի միանալ Ծառուկյանի կողմից ստեղծվելիք դաշինքին, ինչը սակայն արդեն Ծառուկյանի որոշելիքն է։

Վերջապես ցանկացած զարգացման պարագայում պետք է նշել, որ առաջիկայում սպասվում են բավական սուր զարգացումներ և էլ ավելի սուր նախընտրական քարոզարշավ, քանի որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն ունեն իրենց լրատվամիջոցների բանակները, որոնք և անխնա մեդիապատերազմ են մղելու միմյանց դեմ։


Աղասի Մարգարյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ