Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վերածնվող Հովհաննես Մարգարյանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՏԻՄ ընտրություններին հաջորդող կրքերը Գյումրիում չեն մարում: Ավելին, դրանք նոր թափ են հավաքում` լոկալ մասշտաբներում: Դրա հիմնական պատճառը «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հայցն է ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության: Պատգամավորը դատի է տվել «Գյումրեցու ոգի» կուսակցությանը` 2016 թվականի սեպտեմբերի 30–ին Գյումրու տեղական երեք հեռուստաընկերություններով «Ճանաչիր» վերնագրով տեսանյութը հեռարձակելու համար: Այդ տեսանյութը պատմում է այն մասին, որ Հովհաննես Մարգարյանը կաթի փոշի է գողացել, որը 1988 թվականի երկրաշարժից հետո որպես հումանիտար օգնություն ուղարկվել է Հայաստան։

Հովհաննես Մարգարյանը համարում է, որ այդ հրապարակումն ակնհայտ զրպարտություն է, դրա համար էլ դիմել է դատարան պահանջով՝ պարտավորեցնել պատասխանող կողմին ներողություն խնդրել և որպես բարոյական վնաս հատուցել։ Դատական առաջին նիստը, որը տեղի է ունեցել հունվարի 24–ին, հետաձգվել է: Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար: Թվում է, թե սա հերթական քաղաքական պայքարի դրվագ է, և ավելին, լավ է, որ Հայաստանում արդեն գործում է դատարան դիմելու, այլ ոչ թե տղայական «ռազբորկաների» միջոցով հարցերը լուծելու մշակույթը: 

Ամենայն հավանականությամբ, Մարգարյանը փորձելու է մինչ ապրիլյան ընտրություններ հաղթել դատը և այն վերածել նաև իր և կուսակցության քարոզչության մեխերից մեկը, թե տեսեք, մեզ որքան են զրպարտում: Սակայն, դատարանն ինչ որոշում էլ կայացնի, «Հայկական վերածնունդ» կուսակցության շուրջ ստեղծված աղմուկն իր սև գործն արդեն արել է: Եթե անկեղծ լինենք, ապա դրանում հենց կուսակցության առաջատար դեմքերն են մեղավոր: 2007–ին Ռոբերտ Քոչարյանը կուսակցության առաջնորդ Բաղդասարյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ, 2008–ին, Սարգսյանը նրան անվանեց հաճախորդ, իսկ առաջին նախագահը որակեց որպես ԱԽՔ, նրանցից յուրաքանչյուրն իր ասածի հիմնավորումն ուներ, որովհետև այդ մարդու մտքով չանցավ նրանց դատի տալ և պատիվ պահանջել: 

Այս ամենը քիչ էր, հասարակության մի զգալի զանգված էլ նրան անվանեց դավաճան ` հայտնի իրադարձություններից հետո: Թվում էր, թե այդ ամենից հետո, ամեն ինչ կհանդարտվի ու կվերադառնանք մեր գաղջ քաղաքական կյանք: Բայց արի ու տես, որ ամեն ինչ դեռ սրանալու միտում ունի: Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, դեռ չէր հասցրել մարսել մուրաբաների և ջեմերի պատմությունը, ու հիմա էլ մեջտեղ է գալիս այդ անիծյալ կաթի փոշին: Իհարկե, մինչ դատավարության ավարտը մենք չենք կարող պնդել` դեպքը եղե՞լ է, թե ոչ: Սակայն դատարանի որոշումից շատ բան կարող է կախված լինել: 

Այսպես, եթե դա զրպարտանք է, ապա ամեն ինչ տրամաբանական է: Պատասխանող կողմը պետք է հրապարակային ներողություն խնդրի և փոխհատուցում տա դատարանի որոշած չափով: Իսկ եթե զրպարտանք չէ՞: Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Մարգարյանի պաշտոնական կենսագրության մեջ չկա տող, որտեղ ասվում է, որ քաղաքացի Մարգարյանը, իր կյանքի այս ժամանակահատվածն անցկացրել է բանտում, կատարած այսինչ հանցագործության համար: Ըստ այդմ, եթե դատարանը չի բավարարում հայցը, հիմքեր են ծագում նոր քրեական գործ հարուցելու կամ ինչ–որ կարճված գործ բացելու համար: Տեսանյութում առկա է դրվագ, որտեղ Մարգարյանը բանտախցից դուրս գալուց հետո հարցազրույց է տալիս հենց այդ թեմայով: 

Ի դեպ, ՆԳ աշխատակից ներկայացող անձի հետ առերեսման ժամանակ պնդել էր, թե տեղյակ չէր կաթի փոշու օգնություն լինելու մասին: Այսինքն, ինչ–որ բան ամեն դեպքում եղել է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 1994 թվականին նա Գյումրու Հրուշակեղենի գործարանի տնօրենն էր, ապա կարելի է ենթադրել, որ գնել է գողացված ապրանք: Այն տարիներին, ականատեսները կհիշեն, որ թալանվում էր ամեն ինչ ` կաթի փոշի, ձեթ, հաց, նպարեղեն, պաքսիմատ, իսկ նավթն ընդհանրապես. տարայի կեսը լցված էր ջրով: Դատաքննության ցանկացած ելքի պարագայում, կարող են արդեն իսկ արձանագրել, որ այն չի կարող ի բարին ծառայել «Հայկական վերածնունդ» կուսակցության համար:

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)