Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վերածնվող Հովհաննես Մարգարյանը

ANALYSIS

ՏԻՄ ընտրություններին հաջորդող կրքերը Գյումրիում չեն մարում: Ավելին, դրանք նոր թափ են հավաքում` լոկալ մասշտաբներում: Դրա հիմնական պատճառը «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հայցն է ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության: Պատգամավորը դատի է տվել «Գյումրեցու ոգի» կուսակցությանը` 2016 թվականի սեպտեմբերի 30–ին Գյումրու տեղական երեք հեռուստաընկերություններով «Ճանաչիր» վերնագրով տեսանյութը հեռարձակելու համար: Այդ տեսանյութը պատմում է այն մասին, որ Հովհաննես Մարգարյանը կաթի փոշի է գողացել, որը 1988 թվականի երկրաշարժից հետո որպես հումանիտար օգնություն ուղարկվել է Հայաստան։

Հովհաննես Մարգարյանը համարում է, որ այդ հրապարակումն ակնհայտ զրպարտություն է, դրա համար էլ դիմել է դատարան պահանջով՝ պարտավորեցնել պատասխանող կողմին ներողություն խնդրել և որպես բարոյական վնաս հատուցել։ Դատական առաջին նիստը, որը տեղի է ունեցել հունվարի 24–ին, հետաձգվել է: Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար: Թվում է, թե սա հերթական քաղաքական պայքարի դրվագ է, և ավելին, լավ է, որ Հայաստանում արդեն գործում է դատարան դիմելու, այլ ոչ թե տղայական «ռազբորկաների» միջոցով հարցերը լուծելու մշակույթը: 

Ամենայն հավանականությամբ, Մարգարյանը փորձելու է մինչ ապրիլյան ընտրություններ հաղթել դատը և այն վերածել նաև իր և կուսակցության քարոզչության մեխերից մեկը, թե տեսեք, մեզ որքան են զրպարտում: Սակայն, դատարանն ինչ որոշում էլ կայացնի, «Հայկական վերածնունդ» կուսակցության շուրջ ստեղծված աղմուկն իր սև գործն արդեն արել է: Եթե անկեղծ լինենք, ապա դրանում հենց կուսակցության առաջատար դեմքերն են մեղավոր: 2007–ին Ռոբերտ Քոչարյանը կուսակցության առաջնորդ Բաղդասարյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ, 2008–ին, Սարգսյանը նրան անվանեց հաճախորդ, իսկ առաջին նախագահը որակեց որպես ԱԽՔ, նրանցից յուրաքանչյուրն իր ասածի հիմնավորումն ուներ, որովհետև այդ մարդու մտքով չանցավ նրանց դատի տալ և պատիվ պահանջել: 

Այս ամենը քիչ էր, հասարակության մի զգալի զանգված էլ նրան անվանեց դավաճան ` հայտնի իրադարձություններից հետո: Թվում էր, թե այդ ամենից հետո, ամեն ինչ կհանդարտվի ու կվերադառնանք մեր գաղջ քաղաքական կյանք: Բայց արի ու տես, որ ամեն ինչ դեռ սրանալու միտում ունի: Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, դեռ չէր հասցրել մարսել մուրաբաների և ջեմերի պատմությունը, ու հիմա էլ մեջտեղ է գալիս այդ անիծյալ կաթի փոշին: Իհարկե, մինչ դատավարության ավարտը մենք չենք կարող պնդել` դեպքը եղե՞լ է, թե ոչ: Սակայն դատարանի որոշումից շատ բան կարող է կախված լինել: 

Այսպես, եթե դա զրպարտանք է, ապա ամեն ինչ տրամաբանական է: Պատասխանող կողմը պետք է հրապարակային ներողություն խնդրի և փոխհատուցում տա դատարանի որոշած չափով: Իսկ եթե զրպարտանք չէ՞: Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Մարգարյանի պաշտոնական կենսագրության մեջ չկա տող, որտեղ ասվում է, որ քաղաքացի Մարգարյանը, իր կյանքի այս ժամանակահատվածն անցկացրել է բանտում, կատարած այսինչ հանցագործության համար: Ըստ այդմ, եթե դատարանը չի բավարարում հայցը, հիմքեր են ծագում նոր քրեական գործ հարուցելու կամ ինչ–որ կարճված գործ բացելու համար: Տեսանյութում առկա է դրվագ, որտեղ Մարգարյանը բանտախցից դուրս գալուց հետո հարցազրույց է տալիս հենց այդ թեմայով: 

Ի դեպ, ՆԳ աշխատակից ներկայացող անձի հետ առերեսման ժամանակ պնդել էր, թե տեղյակ չէր կաթի փոշու օգնություն լինելու մասին: Այսինքն, ինչ–որ բան ամեն դեպքում եղել է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 1994 թվականին նա Գյումրու Հրուշակեղենի գործարանի տնօրենն էր, ապա կարելի է ենթադրել, որ գնել է գողացված ապրանք: Այն տարիներին, ականատեսները կհիշեն, որ թալանվում էր ամեն ինչ ` կաթի փոշի, ձեթ, հաց, նպարեղեն, պաքսիմատ, իսկ նավթն ընդհանրապես. տարայի կեսը լցված էր ջրով: Դատաքննության ցանկացած ելքի պարագայում, կարող են արդեն իսկ արձանագրել, որ այն չի կարող ի բարին ծառայել «Հայկական վերածնունդ» կուսակցության համար:

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal