Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բուրգի ապամոնտաժումը

ANALYSIS

Մեծ ստրատեգ Սերժ Սարգսյանը կարծես սկսում է սխալվել իր հաշվարկներում։ Այն բազմաթիվ կոմբինացիաները և շախմատային պարտիաները, որոնք ժամանակին նրան հնարավորություն էին տալիս խուսանավելու ընտրական գործընթացներում և պաշտպանելու իր իշխանությունը, սկսում են չարդարացնել իրենց։ Հասկանալի է, որ Հայաստանում իրավիճակը սարսափելի է, բոլոր առումներով։ Այս ամենի պատասխանատուն նախ և առաջ իշխող կուսակցությունն է։

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ էին ուզում անել նրանք իրավիճակը շտկելու և ապրիլյան փորձությանը պատշաճին ներկայանալու համար։ Առաջին քայլը, որ արեցին՝ վարչապետի փոփոխությունն էր։ Կարապետյանն իր իմիջային լուծումներով և վճռականությամբ պետք է փրկեր ՀՀԿ-ն։ Բայց արի ու տես, որ ֆարսը չստացվեց։ Հասարակությունն իրեն հատուկ հոտառությամբ հասկացավ, որ սա հերթական անհաջող կեղծիքն է։ Փոխարենը՝ Սարգսյանն ունեցավ հավատարիմ թիմակցի և անփոխարինելի ընկերոջ ՝ Աբրահամյանի կորուստը, կարծում եմ՝ անդառնալիորեն։ Գազի աշխատողների 7000-անոց միֆը շատ արագ զիջեց իր դիրքերը դաժան իրականությանը։ Կարծում ենք, ՀՀԿ-ական վերնախավը շատ լավ է հասկանում, որ անգամ կուսակցության ներսում չունի գաղափարակիրների բանակ և հատկապես նյութական վերնախավն ինչու է հավաքված այդ կուսակցության մեջ։

Հայաստանում, հատկապես՝ բիզնես-քաղաքականություն հարաբերություններում, հենց այնպես, ոչինչ չի լինում։ Աբրահամյանի ՀՀԿ-ն լքելուց հետո, սկսվեց մի երկար շղթա. մարզպետ, գյուղապետեր, տարբեր տարածքների համակարգողներ։ Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն խոսնակի միջոցով անընդհատ տեղեկացնում է, թե իրենց մոտ ամեն ինչ նորմալ է և խուճապի մատնվելու կարիք չկա, իրականում տեղի են ունենում հակառակ պրոցեսները։ Միայն այն հանգամանքը, որ նրանք հաճախակի են խոսում այդ մասին, վկայությունն է ոչ բարվոք վիճակի։ Այլապես, ինչպես եղել է միշտ, հարկ չէին համարի հասարակությանը ներկայացնել տեղեկատվություն։ Այժմ, երբ անընդհատ խոսում են օր օրի «ծաղկող» ՀՀԿ-ի մասին, պետք է հասկանալ հակառակ տրամաբանությունը։ Շարքն այսքանով չի ավարտվում։ Չնայած այն հանգամանքին, որ Սուրիկ Խաչատրյանը հավաստիացրել է ՀՀԿ-ն չլքելու մասին, նրա երբեմնի վստահելի մարզում վիճակը հուսադրող չէ։

Ստացվել է մի վիճակ, երբ նոր մարզպետի հետևողական ջանքերի արդյունքում, մարզում գոյացել է ՀՀԿ-ից դժգոհողների մի ստվար խումբ։ Դա հենց այն խումբն է, որն ապահովում էր ՀՀԿ-ի 120 տոկոսանոց հաղթանակներն այս մարզում։ Այժմ, երբ նրանք մեկուսացվում են իրենց աշխատանքից, զրկվում են լծակներից, նրանց որևէ բան չի մնում անել, քան լքել այդ կուսակցությունը կամ առնվազն չաշխատել իրենց չգնահատած կուսակցության համար։ Սակայն վերոնշյալը դեռ ամենաբարդը չէ։ Ամենաբարդը օլիգարխիայի և թաղային հեղինակությունների հետ ունեցած խնդիրներն են։ Սարգսյանի հաշվարկն այստեղ իրոք սխալ է, որում շուտով կհամոզվենք։ Տանելով ռեյտինգային ընտրակարգի, նա թերևս ակնկալում էր համադրել ինտելեկտուալ և փողային բաղադրիչը, խաղալ նրանց հակասությունների վրա և ստանալ ցանկալի արդյունք։

Սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում հակառակ պրոցես։ Սարգսյանը մոռանում է, որ այդ մարդկանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական ամբիցիաները և բավականին ունակ է հասկանալու համար, թե ինչքան է աշխատել իշխանության պահպանման և վերարտադրության ուղղությամբ։ Մհեր Սեդրակյանի առնվազն չեզոքությունը և Արտակ Սարգսյանի հետ կապված վերջին իրադարձություններն այդ ամենի վկայությունն են։ Լքողների շարքը դեռ կշարունակվի ու հավանական է, որ այն թափ ստանա հենց ընտրություններին նախորդող ամենաթեժ շրջանում։ Իսկ դա նշանակում է բուրգի կազմաքանդում։

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal