Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հատվող սահմաններ

АНАЛИТИКА

Քանի մոտենում է ապրիլը, բայց այս անգամ ոչ դասականի ասած ` ապրելու ապրիլը, կրքերը թեժանում են հայոց քաղաքական երկնակամարում: Հասկանալի կլիներ, եթե այդ թեժացումները դիտարկվեին հատկապես իշխանություն ընդդիմություն ասպեկտում, սակայն մեզանում հակառակ գործընթացն է տեղի ունենում: Բնական է, որ սկսելու են միմյանց հասցեին ցեխ շպրտել, ու գզրոցներից հանել հին և նոր պատմություններ: Սրան մենք արդեն սովոր ենք: Ոչնչով չես զարմացնի:

Բայց անբնական է, երբ ընդդիմության դաշտում գտնվողը սկսում է մերկապարանոց զավեշտների փունջ նվիրալ նույն դաշտում հանդես եկողին: Նման դեպքերում ուզում ես ակամա հարցադրում հղել ` Դուք հո դալտոնի՞կ չեք (Դալտոնիզմ-տեսողության թերություն, որ արտահայտվում է մի քանի (կամ բոլոր) գույները իրարից չզանազանելով: Սույն տեսքտում օգտագործվում է քաղաքական նկատառումով): Օրերս, ընդդիմադիր համարվող թերթերից մեկը, մի հոդված էր նվիրել Արտաշատի քաղաքապետին և նրա գործունեությանը:

Լրատվամիջոցը, հատկապես վերջին փուլում, իշխանությանը թողած, սկսել է սև կետեր փնտրել ոչ իշխանական դաշտում: Ախր հեչ սիրուն չի: Սա կարող է ունենալ մի քանի հիմնավորում` իշխանությունից հույսը կտրել է: Իշխանության հետ կապված հույսեր ունի: Հասկանում է, որ շանսեր չունի և փորձում է մյուս ` ոչ իշխանական դաշտի ուժերի հետ համեմատվելով պուպուշ երևալ: Բայց սա այլ խոսակցության թեմա է, ուստի մենք չենք պնդում տեսակետներից որևէ մեկը: Ժամանակը կտա հարցերի պատասխանը: Իսկ կոնկրետ Աբրահամյանին նվիրված հոդվածում, հոդվածագիրը գրում է նրա համայնքային և բարեգործական գործունեության շուրջ, իհարկե, փաստերը ներկայացնելով իրեն հարմար տեսանկյունից: Միայն այն հանգամանքը, որ ներկայացվում է Արտաշատի քաղաքապետի ոչ ամբողջական գործունեությունը, այլ կոնկրետ ժամանակահատված, վկայում է այն մասին, որ որոշակի միտում կա:

Երկրորդ, Հայաստանի նման երկրներում, բնական է, որ համայնքապետը ` դա կլինի գյուղապետ, թե քաղաքապետ, եթե ունի հնարավորություններ, օգնում է համայնքի բնակիչներին: Այստեղ ևս հոդվածագիրը գնում է ֆալսիֆիկացիայի և նշում միայն համայնքի բյուջեից տրամադրված գումարները: Նա հարցում չի անում, թե դրանից զատ, քաղաքապետն ի՞նչ միջոցներ է ծախսել և ի՞նչ ծրագրեր ֆինանսավորել: Այնուհետ, նրան բացարձակ չի հետաքրքրում այն հանգամանքը, թե որտեղի՞ց համայնքին այդքան գումար, որ մի բան էլ կարողանում են օգնել բնակիչներին: Ի դեպ, այս վերջին հանգամանքը բավականին դրական երևույթ է: Հոդվածագիրը ոչ թաքնված սարկազմով խոսում է դեկտեմբեր ամսին աշխատողներին պարգևատրելու մասին: Նա մեղավոր չէ: Որտեղի՞ց իմանա, որ հին ու բարի ժամանակներում կար 13-րդ աշխատավարձ հասկացությունը և իքս հիմնարկությունը կարող էր իր խնայած միջոցներից գնալ նման քայլի: Ավելին, յուրաքանչյուր պետական հաստատություն, դա կլինի դպրոց, համայնքապետարան, թե դատարան, ունի իր պարգևատրման ֆոնդը, որը պարտավոր է ծախսել այդ տարվա ընթացքում կամ ուղղել այլ կարիքների: Դա արդեն տվյալ հաստատության ղեկավարի որոշելու խնդիրն է: Եթե դու չես ծախսում տարվա հատկացումները, ապա այն պետք է վերադարձնես բյուջե:

Հետաքրքիր կլիներ հոդվածագրի արձագանքը, եթե նա իմանար, թե մի քանի կոպեկ վերադարձվել է բյուջե: Ինչպիսի ճոխ գույներով և սարկազմով կգրեր, թե բոլոր խնդիրները թողած գումարները հետ են տալիս, կամ էլ ֆանտազիային զոռ տալով կնշեր, թե պատկերացրեք ինչքան են կերել, որ այդքան էլ ավելացել է: Վերոգրյալից պարզ է դառնում, որ հոդվածագիրը զբաղված է լրագրողական դիլետանտությամբ և չի պահպանում լրագրությանն այնքան անհրաժեշտ անաչառության կանոնները:

Մեզանում արդեն աբսուրդը ներխուժել է ամենուր: Անգամ իրենց իրավասությունների շրջանակներում աշխատող մարդիկ, չգիտեն ինչպես աշխատեն, որ բոլորի քիմքին հաճո լինեն: Իսկ այս ամենն ունի շատ պարզ բացատրություն: Աբրահամյանին թիրախավորեցին այն ժամանակ, երբ պարզվեց, որ նա կարող է առաջադրվել որպես Ծառուկյան դաշինքի ռեյտինգային թեկնածու: Էհ, ինչպես կասեր իմաստուն բիձեն` ցերեկով, լամպով անցած ձեր փոսերը, մենք գիշերը` թռվռալով ենք անցել:

Արշակ Արշակյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ