Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«էս քնձռոտ գործի համար պիտի նման բա՞ն անեմ». մեր քաղաքական գործիչները թամբալ են. «Առավոտ»

ANALYSIS

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Ուզում եմ գրել նախընտրական պայքարի հետ առաջին հայացքից կապ չունեցող թեմայով` աշխատասիրության եւ ծուլության հավերժ հակադրման մասին: Միայն` առաջին, ամենամակերեսային հայացքից, որովհետեւ, եթե ավելի խորը նայենք, մեր քաղաքական գործիչներն էլ չեն ուզում առանձնապես աշխատել:

Երիտասարդ գործընկերներիցս մեկը նեղսրտած ինձ բողոքեց` «էս քնձռոտ գործի համար պիտի նման բա՞ն անեմ»: Իսկ ինձ թվում է` չկա աշխարհում որեւէ քնձռոտ գործ, ինչպես չկա աշխարհիս երեսին որեւէ քոսոտ երկիր: Քնձռոտությունն ու քոսոտությունը մեր ուղեղում են` անկախ նրանից, թե ինչով ենք չափում այդ «քոսոտությունը»: Եթե չափանիշը աշխատավարձն է, ապա քչից քիչ էլ է լինում, շատից էլ` շատ: Եթե չափանիշը բարեկեցությունն է, ապա անպայման կգտնվեն քոնից աղքատ եւ քոնից հարուստ երկրներ: Հայաստանն, ի դեպ, երբեք աշխարհի ամենաբարեկեցիկ երկիրը չի դառնա, այնպես որ՝ փախչողները միշտ էլ փախչելու տեղ կունենան` մի տեղ, որտեղ «ավելի լավ է»:

Շահում են նրանք, ովքեր բոլոր բնականոն դժգոհություններին զուգահեռ աշխատում են, սիրում են իրենց արհեստը եւ ամեն օր կատարելագործում են այն: Երեւի, ծեծված ճշմարտություն է, բայց կրկնեմ` իրենց ասպարեզում հաջողության են հասել նրանք, ովքեր ստիպված են եղել հրաժարվել կյանքի որոշակի վայելքներից եւ իրենց գործում դրսեւորել են որոշակի, լավ իմաստով, «մոլեռանդություն»:

Այդ ամենը վերաբերում է հողագործին, երգչին, վարորդին, ինժեներին, լրագրողին, «դզող-փչողին»: Իսկ ինչո՞ւ դա չպիտի վերաբերի քաղաքական գործչին: Նրա աշխատանքը պետք է լինի, կարծում եմ, մտավոր: Բայց մեր քաղաքական գործիչների մեծ մասը, թող ներվի ասել, շատ թամբալ են: Նրանց թվում է` «երկրի կործանման» թեմայով մի երկու ճռճռան նախադասություն ասեն, եւ մանդատն իրենց գրպանում է: Մի պարզ օրինակ բերեմ:

Ենթադրենք, 2016 թվականին Հայաստանը լքել է 48 հազար մարդ: Ի՞նչ պետք է անեն քաղաքական գործիչներն այդ ահասարսուռ թիվը լսելիս: Նրանք պետք է մտքի աշխատանք կատարեն եւ փորձեն պատասխանել հարցի` իսկ ի՞նչ պետք է անել, որ այդքան մարդ Հայաստանից չգնա: Առաջարկում եմ տարբերակներ. ա/ նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ (պահպանելով, բնականաբար, այսօրվա գները), բ/ նվազագույն աշխատավարձը դարձնել 200 հազար դրամ, գ/ ՀՀԿ-ն ԲՀԿ-ով փոխարինել, դ/ հարուստների, այդ թվում` «ոչ իշխանական» հարուստների դղյակներն ազգայնացնել, վաճառել եւ ստացած փողը աղքատների մեջ բաժանել: Ո՞ր պարագայում մարդիկ Հայաստանից չեն գնա` որպես պատասխան կարող եմ մի քանի տասնյակ տարբերակ առաջարկել: Թե որքանով են դրանք իրատեսական եւ որքանով են կրճատելու արտագաղթը` քննարկելու հարց է:

Բայց մեր քաղաքական գործիչները չեն ցանկանում մտավոր աշխատանք կատարել: Նրանք պարզապես բացականչում են` 48 հազա՜ր, պատժել թալանչիների~ն, իշխանափոխությո՜ւն անել, տալ մարդկանց արդարություն եւ բարեկեցությո՜ւն: Լավագույն դեպքում` 48 հազարը բաժանում են ամիսների, շաբաթների, օրերի, ժամերի եւ րոպեների: Դասական ծուլության օրինակ է, որը կես սանտիմետրով անգամ չի մոտեցնում մեզ խնդրի լուծմանը:

…Վերջերս խոսում էի մեր հին` «չեմպիոնական» «Արարատի» ֆուտբոլիստներից մեկի հետ, ու նա պատմեց, որ իր կյանքում տեսել է բնատուր ավելի օժտվածություն ունեցող պատանիների, քան «Համլետի տղան» է (իմ զրուցակիցն այդպես էր անվանում Հենրիկ Մխիթարյանին), բայց շատ քիչ է տեսել նրա նման աշխատասեր, հավաքված եւ նպատակասլաց երիտասարդների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal