Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մաքսիմի մասին. մերօրյա ճգնավորը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր մեջ մի մարդ կա` Մաքսիմ Ոսկանյանը: Ճանաչողները նրան ճանաչում են, իմացողները նրան գիտեն: Նա բանաստեղծ է, նա սաղմոսերգու է: Նա թարգմանիչ, նաև փոխադրող է գրաբարից:
Բայց նախևառաջ Մաքսիմն իրեն ճանաչողների հոգևոր հենարանն է: Նա մեզ պաշտպանում է ինքներս մեզնից: Մեր սխալներից, մեր թյուրըմբռնումներից, մեր վախերից, մեր տարակույսներից, մեր ալարկոտությունից: Ի վերջո, նա փորձում է փակել մեր մեղքերի ճանապարհը: Իհարկե, եթե կարողանում ենք նրան լսել ու մեր կյանքն ապրել, ինչպես ինքն է խորհուրդ տալիս:

Մաքսիմը մերօրյա ճգնավոր է: Այսքան երկար տարիների մեր մտերմության ընթացքում երբևէ ես դա չեմ ասել: Բայց հիմա ասում եմ իմ այսքան տարիների մտածածը:
Նա ժամանակին հեռացավ վայելքներ խոստացող կյանքից: Հեռացավ փառք, հարստություն, համբավ խոստացող կյանքից: Հեռացավ կարիերա, հասարակական դիրք խոստացող կյանքից: Ու ինքն ընտրեց, թե ինչպես է այսուհետ ցանկանում իր կյանքն ապրել:
Ցանկանում է ապրել մի հյուղակում, եթե դա լինի: Ցանկանում է ապրել չորս դատարկ պատի մեջ, եթե դա լինի: Ցանկանում է ապրել մի տարածության մեջ, ուր պարզապես ծածկ լինի գլխի վերևում, ու պաշտպանվի անձրևից, արևի ուղիղ ճառագայթներից: 
Ու նա գտավ իր կացարանն ու ապրեց այնտեղ:
Հաճախ է պատահել, երբ ծուլացել եմ, հրաժարվել եմ գործ անել ու դրա համար հազար ու մեկ պատճառաբանություններ եմ բերել: Վայելել եմ պարզապես ծուլությանս շրջանը: Մաքսիմը հորդորել է, եղանակներ է առաջարկել, ինչպես դուրս գամ այդ վիճակից ու ձեռքս գործի խփեմ: Ու կողքից, իբր հարևանցի, օրինակներ է բերել` քրիստոնյային ճանաչում են գործից, ինչպես ծառը` պտղից: Բազմանշանակ նայում է աչքերիդ մեջ, ու հասկանում ես, որ այդ պատմությունները հենց քեզ համար է անում: Եվ աչքերի մեջ կարդում ես քեզ ուղղված պահանջը` դատի՛ր այս մասին:

Իհարկե, նա այդպես կասի, որովհետև տեղափոխվեց իր տնակը, թե չէ, սկսեց աշխատանքը: Բեղմնավոր չասենք` դա պաշտոնական–հրապարակային բառ է: Իսկ «մաքսիմ» գաղափարը ու հրապարակայինը հակոտնյաներ են: Սկսեց մեկը մյուսի հետևից թարգմանել ու լույս ընծայել միջնադարյան մեր մատենագիրների աշխատությունները: «Հայ իրավական մտքի հուշարձաններ» մատենաշարով լույս տեսան Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրքը», Ներսես Լամբրոնացու «Քաղաքային օրենքը», կազմեց, խմբագրեց և հրատարակեց Ներսես Շնորհալու երկերի և Հովհաննես Օձնեցու երկերի ընդհանուր ժողովածուները, Դավիթ Ալավկա Որդու «Կանոնական օրինադրությունը»: Այժմ էլ հրատարակության համար պատրաստ է Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը»: Ընթերցողների առջև դրեց նաև Աստվածաշնչի «Սաղմոսարանի» իր թարգմանությունը:
Իսկ գիտե՞ք, թե նա ինչ միջոցներով է հրատարակել այս գրքերը` հանգանակություններով: Եվ հրատարակել ու ողջ տպաքանակը թողել է հրատարակչին: Ինքը բավարարվել է մի երկու տասնյակ օրինակներով: Դրանք էլ բաժանել է ընկերներին:

Մեկ–մեկ մտածել եմ` լա՛վ, մենք արդեն պետություն ենք: Ունենք մշակույթի մեր նախարարությունը, ունենք կրթության և գիտության մեր նախարարությունը, ունենք գիտությունների մեր ակադեմիան` իր տարատեսակ ինստիտուտներով: Ի վերջո, ունենք մեր եկեղեցին (Աստված պահապան նրան): Այս կառույցները կարող էին անել, չէ՞ այս թարգմանությունները: Ախր միջնադարյան մեր գանձերը, մտքի ու հավատի մարգարիտները միայն այդ ճանապարհով կարող էին դառնալ այսօրվա հայի սեփականությունը: Դե, չեն արել: Ու Մաքսիմն է այդ գործն արել: 
Մաքսիմը չի աշխատում, ասել է թե` աշխատավարձ չի ստանում: Մաքսիմն անձնագիր չվերցրեց ու հետևաբար կենսաթոշակ չի ստանում: Բայց ապրում է: Ապրում է ինչ Հայրն իրեն կտա այդ օրվա համար: Տալի՞ս է Հայրը` գոհ է: Չի՞ տալիս Հայրը` գոհ է: Ու նրա աղոթքն առ Տերը անվերջ է ու անընդմեջ է:

Եվ մի օր արդեն Մաքսիմը ձեռնամուխ եղավ Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի թարգմանությանը: Նա արդեն պատրաստ էր մեծ սրբի հետ հաղորդակցության: Մի քանի տարի առաջ լույս տեսավ Մատյանի նրա թարգմանությունը: Այն կրկին ու կրկին վերահրատարակվում է:
Ահա՛, սա է Մաքսիմը: Նա անում է այն, ինչ անհրաժեշտ է իր ժողովրդին, կամ ինչի կարիքն ունի այդ ժողովուրդը: 
Հիմա էլ գրում, կազմում ու հրատարակում է գրպանի գրքույկներ, մոտավորապես` 30 էջանոց, ու բաժանում մարդկանց: Արդեն հատուկ այս մատենաշարով հրատարակել է չորս գիրք: Դրանք են` «666–ի մասին», «Աստվածաշնչյան խրատանի ամուսինների համար», «Աստվածաշունչը միասեռականների ու նրանց սպասվող դատաստանի մասին», Ղուկաս Ավետարանչի «Առաքյալների կանոնները»: 

…Լավ, այս ամենն ինչո՞ւ հիշեցի ու ոգևորված սկսեցի խոսել Մաքսիմի մասին: Մաքսիմն ահա արդեն քանի տարի է, ապրում է մետաղյա մի տնակում, որտեղ ձմռանը մի քանի անգամ ավելի ցուրտ է լինում, քան դրսում է և ամռանը մի քանի անգամ տաք է լինում, քան դրսում է:
Երբ այս տարվա աննահանջ ցուրտն ու մառախուղը սարսռեցնում էր ոսկորներս, մտածում էի ակամա Մաքսիմի մասին` տեսնես ո՞նց է ապրում իր տնակում, տեսնես ո՞նց է դիմանում:

Ու իմանում եմ մի օր, որ նրա տնակը պենոպլաստով պատված է: Ու Մաքսիմն էլ, Շիրակի տարածաշրջանի իր բնածին հումորը գործի դնելով, ասում է մարդկանց` ընտիր է. այսպիսի ձմեռ չեմ անցկացրել: Շատ տաք ձմեռ է…
Ուրախանում եմ, որ այդպես է: Բայցև մտածում եմ տարակուսած` Մաքսիմն այդ ինչպե՞ս և ինչո՞վ է կարողացել պենոպլաստով պատել տնակը: Ախր նա…
Ու հետո տեղեկանում եմ, որ արվեստի մարդիկ` քույր ու եղբայր են այդ գաղափարը հղացել ու սեփական միջոցներով գործը գլուխ բերել: Որպեսզի մերօրյա ճգնավորի ու վաղվա սրբի համար կյանքը տանելի լինի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ