Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մաքսիմի մասին. մերօրյա ճգնավորը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր մեջ մի մարդ կա` Մաքսիմ Ոսկանյանը: Ճանաչողները նրան ճանաչում են, իմացողները նրան գիտեն: Նա բանաստեղծ է, նա սաղմոսերգու է: Նա թարգմանիչ, նաև փոխադրող է գրաբարից:
Բայց նախևառաջ Մաքսիմն իրեն ճանաչողների հոգևոր հենարանն է: Նա մեզ պաշտպանում է ինքներս մեզնից: Մեր սխալներից, մեր թյուրըմբռնումներից, մեր վախերից, մեր տարակույսներից, մեր ալարկոտությունից: Ի վերջո, նա փորձում է փակել մեր մեղքերի ճանապարհը: Իհարկե, եթե կարողանում ենք նրան լսել ու մեր կյանքն ապրել, ինչպես ինքն է խորհուրդ տալիս:

Մաքսիմը մերօրյա ճգնավոր է: Այսքան երկար տարիների մեր մտերմության ընթացքում երբևէ ես դա չեմ ասել: Բայց հիմա ասում եմ իմ այսքան տարիների մտածածը:
Նա ժամանակին հեռացավ վայելքներ խոստացող կյանքից: Հեռացավ փառք, հարստություն, համբավ խոստացող կյանքից: Հեռացավ կարիերա, հասարակական դիրք խոստացող կյանքից: Ու ինքն ընտրեց, թե ինչպես է այսուհետ ցանկանում իր կյանքն ապրել:
Ցանկանում է ապրել մի հյուղակում, եթե դա լինի: Ցանկանում է ապրել չորս դատարկ պատի մեջ, եթե դա լինի: Ցանկանում է ապրել մի տարածության մեջ, ուր պարզապես ծածկ լինի գլխի վերևում, ու պաշտպանվի անձրևից, արևի ուղիղ ճառագայթներից: 
Ու նա գտավ իր կացարանն ու ապրեց այնտեղ:
Հաճախ է պատահել, երբ ծուլացել եմ, հրաժարվել եմ գործ անել ու դրա համար հազար ու մեկ պատճառաբանություններ եմ բերել: Վայելել եմ պարզապես ծուլությանս շրջանը: Մաքսիմը հորդորել է, եղանակներ է առաջարկել, ինչպես դուրս գամ այդ վիճակից ու ձեռքս գործի խփեմ: Ու կողքից, իբր հարևանցի, օրինակներ է բերել` քրիստոնյային ճանաչում են գործից, ինչպես ծառը` պտղից: Բազմանշանակ նայում է աչքերիդ մեջ, ու հասկանում ես, որ այդ պատմությունները հենց քեզ համար է անում: Եվ աչքերի մեջ կարդում ես քեզ ուղղված պահանջը` դատի՛ր այս մասին:

Իհարկե, նա այդպես կասի, որովհետև տեղափոխվեց իր տնակը, թե չէ, սկսեց աշխատանքը: Բեղմնավոր չասենք` դա պաշտոնական–հրապարակային բառ է: Իսկ «մաքսիմ» գաղափարը ու հրապարակայինը հակոտնյաներ են: Սկսեց մեկը մյուսի հետևից թարգմանել ու լույս ընծայել միջնադարյան մեր մատենագիրների աշխատությունները: «Հայ իրավական մտքի հուշարձաններ» մատենաշարով լույս տեսան Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրքը», Ներսես Լամբրոնացու «Քաղաքային օրենքը», կազմեց, խմբագրեց և հրատարակեց Ներսես Շնորհալու երկերի և Հովհաննես Օձնեցու երկերի ընդհանուր ժողովածուները, Դավիթ Ալավկա Որդու «Կանոնական օրինադրությունը»: Այժմ էլ հրատարակության համար պատրաստ է Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը»: Ընթերցողների առջև դրեց նաև Աստվածաշնչի «Սաղմոսարանի» իր թարգմանությունը:
Իսկ գիտե՞ք, թե նա ինչ միջոցներով է հրատարակել այս գրքերը` հանգանակություններով: Եվ հրատարակել ու ողջ տպաքանակը թողել է հրատարակչին: Ինքը բավարարվել է մի երկու տասնյակ օրինակներով: Դրանք էլ բաժանել է ընկերներին:

Մեկ–մեկ մտածել եմ` լա՛վ, մենք արդեն պետություն ենք: Ունենք մշակույթի մեր նախարարությունը, ունենք կրթության և գիտության մեր նախարարությունը, ունենք գիտությունների մեր ակադեմիան` իր տարատեսակ ինստիտուտներով: Ի վերջո, ունենք մեր եկեղեցին (Աստված պահապան նրան): Այս կառույցները կարող էին անել, չէ՞ այս թարգմանությունները: Ախր միջնադարյան մեր գանձերը, մտքի ու հավատի մարգարիտները միայն այդ ճանապարհով կարող էին դառնալ այսօրվա հայի սեփականությունը: Դե, չեն արել: Ու Մաքսիմն է այդ գործն արել: 
Մաքսիմը չի աշխատում, ասել է թե` աշխատավարձ չի ստանում: Մաքսիմն անձնագիր չվերցրեց ու հետևաբար կենսաթոշակ չի ստանում: Բայց ապրում է: Ապրում է ինչ Հայրն իրեն կտա այդ օրվա համար: Տալի՞ս է Հայրը` գոհ է: Չի՞ տալիս Հայրը` գոհ է: Ու նրա աղոթքն առ Տերը անվերջ է ու անընդմեջ է:

Եվ մի օր արդեն Մաքսիմը ձեռնամուխ եղավ Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի թարգմանությանը: Նա արդեն պատրաստ էր մեծ սրբի հետ հաղորդակցության: Մի քանի տարի առաջ լույս տեսավ Մատյանի նրա թարգմանությունը: Այն կրկին ու կրկին վերահրատարակվում է:
Ահա՛, սա է Մաքսիմը: Նա անում է այն, ինչ անհրաժեշտ է իր ժողովրդին, կամ ինչի կարիքն ունի այդ ժողովուրդը: 
Հիմա էլ գրում, կազմում ու հրատարակում է գրպանի գրքույկներ, մոտավորապես` 30 էջանոց, ու բաժանում մարդկանց: Արդեն հատուկ այս մատենաշարով հրատարակել է չորս գիրք: Դրանք են` «666–ի մասին», «Աստվածաշնչյան խրատանի ամուսինների համար», «Աստվածաշունչը միասեռականների ու նրանց սպասվող դատաստանի մասին», Ղուկաս Ավետարանչի «Առաքյալների կանոնները»: 

…Լավ, այս ամենն ինչո՞ւ հիշեցի ու ոգևորված սկսեցի խոսել Մաքսիմի մասին: Մաքսիմն ահա արդեն քանի տարի է, ապրում է մետաղյա մի տնակում, որտեղ ձմռանը մի քանի անգամ ավելի ցուրտ է լինում, քան դրսում է և ամռանը մի քանի անգամ տաք է լինում, քան դրսում է:
Երբ այս տարվա աննահանջ ցուրտն ու մառախուղը սարսռեցնում էր ոսկորներս, մտածում էի ակամա Մաքսիմի մասին` տեսնես ո՞նց է ապրում իր տնակում, տեսնես ո՞նց է դիմանում:

Ու իմանում եմ մի օր, որ նրա տնակը պենոպլաստով պատված է: Ու Մաքսիմն էլ, Շիրակի տարածաշրջանի իր բնածին հումորը գործի դնելով, ասում է մարդկանց` ընտիր է. այսպիսի ձմեռ չեմ անցկացրել: Շատ տաք ձմեռ է…
Ուրախանում եմ, որ այդպես է: Բայցև մտածում եմ տարակուսած` Մաքսիմն այդ ինչպե՞ս և ինչո՞վ է կարողացել պենոպլաստով պատել տնակը: Ախր նա…
Ու հետո տեղեկանում եմ, որ արվեստի մարդիկ` քույր ու եղբայր են այդ գաղափարը հղացել ու սեփական միջոցներով գործը գլուխ բերել: Որպեսզի մերօրյա ճգնավորի ու վաղվա սրբի համար կյանքը տանելի լինի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli