Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ալիկ Սարգսյանի մահացու քարոզարշավը

ANALYSIS

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Արարատի մարզը հավակնում է դառնալ հայաստանյան քաղաքական կյանքի ամենակարևոր և միաժամանակ վտանգավոր թատերաբեմերից մեկը։ Դեռ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի շուրջ բարձրացած սկանդալը չհանդարտված, հերթական տարօրինակ ու ողբերգական դեպքն է գրանցվել այստեղ։ Հիշեցնենք, Գրիգորյանն իր մոտ էր կանչել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրենին, վերջինիս հորդորել աշխատել հանրապետականի համար՝ հակառակ դեպքում սպառնալիքներ էր հնչեցրել։ Այս իրադարձությունների ֆոնին փետրվարի 10-ին Արարատում հերթական ողբերգական ու տարօրինակ դեպքն է գրանցվել։

Համաձայն հայաստանյան մի շարք լրատվամիջոցների Արարատի մարզ «գործուղված» նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր մոտ է կանչել մարզի Հանրապետականի կառույցի փոխնախագահ Գագիկ Բեգլարյանին, ծանր զրույց ունեցել վերջինիս հետ, ինչից հետո Բեգլարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա հոսպիտալացվել է և հիվանդանոցում մահացել՝ սրտի կաթվածից։ Համաձայն լրատվամիջոցների տեղեկությունների Ալիկ Սարգսյանը հորդորել է Բեգլարյանին աշխատել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիմակիցների դեմ, ինչը անընդունելի է եղել Բեգլարյանի համար։

Սարգսյանը չի հերքում իր և Բեգլարյանի խոսակցության փաստը, սակայն նշում է որ որևէ ծանր խոսակցություն իրենց միջև չի եղել։ Սակայն այս պնդումները կարծես թե չեն դիմանում քննադատության, քանի որ Արամայիս Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի՝ Արարատի մարզ «գործուղումներն» արդեն իսկ վկայում էին այն մասին, որ Հանրապետականը Արարատի մարզում սանձազերծում է գրեթե ուժային տեռոր։ Մի դեպքում մարզպետն է ահաբեկումներով զբաղվում, մյուս կողմից Հանարապետականի մարզային կառույցի ղեկավարն է հակաքարոզչական աշխատանքներ տանում, որոնք ողբերգական զարգացումներ են ունենում։ Թե այս իրադարձությունների ֆոնին, ինչպես են պատրաստվում այս նվիրյալ հանրապետականները քաղաքական ու ընտրական գործընթացներ ղեկավարել, դժվար է ասել։

Մյուս կողմից Ալիկ Սարգսյանը, որը ոստիականպետի պաշտոնում հասցրեց շահել հասարակության հակակրանքն ու անվստահությունը, թերևս հնարավորություն է ստացել ապացուցել իր անսահման նվիրվածությունը վարչակարգին և այս գործում կարծես թե նա չի պատրաստվում ոչ մի քայլ նահանջել, սակայն նախկին ոստիկանապետին արժի հիշեցնել, որ ընտրությունները, լավ կամ վատ ու անկախ արդյունքներից, անցողիկ են, ինչպես անցողիկ են եղել նրա նախկին պաշտոնները, իսկ ընտրություններից հետո կհիշվեն միայն մարդկանց քայլերն ու որակները։

Միաժամանակ պետք է շեշտել, որ վարչակարգը երբեք չի ունեցել արտոնյալներ ու անձեռնմխելիներ, ուստի Ալիկ Սարգսյանը անձնական փորձով պետք է առնվազն գիտենար, որ ինչպես ինքը, այնպես էլ իր նորանշանակ մարզպետը ցանկացած պահի կարող են «զոհաբերվել», ինչը նրանց հետ արդեն պատահել է՝ քանի որ և Գրիգորյանին և Սարգսյանին քանիցս ռեժիմը «ժերտվա» արդեն տվել է։

Վերջապես պետք է շեշտել, որ ըստ Ալիկ Սարգսյանի Գագիկ Բեգլարյանն իր «100 տարվա ընկերն է եղել», նման պայմաններում արդեն մի կողմ թողնելով նրա քաղաքական «գործուղումն» ու քաղաքական շահագրգռությունները, պետք է արձանագրել այն փաստը, թե ինչպիսի ծանր հետևանքներ է ունենում մարդու և քաղաքացու համար վարչակարգին անմնացորդ ծառայելը, որի ընթացքում ոչնչանում են մարդկային ու ընկերական փոխհարաբերություններն ու մտերմությունը։

Մյուս կողմից հենց նման իրավիճակներում է բացահայտվում անձերի և քաղաքացիների իրական դեմքն է ու էությունը և այս տեսանկյունից պետք է փաստել, որ առաջիկա Ազգային ժողովին շատ տխուր հեռանկար է սպասվում, եթե այնտեղ հանկարծ հայտնվեն Ալիկ Սարգսյանն ու նման արժեքների ու վարքագծի կրողները։ Սակայն հուսանք, որ հայաստանյան հասարակությունը բավական լավ հիշողություն ունի և շատ լավ գիտե և ներկա, և նախկին չինովնիկների անցած ճանապարհն ու գործունեությունը։

Աղասի Մարգարյան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023