Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաղաքական վակուում. «Փաստ

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական գործընթացներն ու քարոզչությունը թևակոխում են ամենաակտիվ փուլ։ Կուսակցությունների և դաշինքների գրանցումից հետո, արդեն իսկ շատ թե քիչ հստակ կդառնա, թե ովքեր են դաշտի հիմնական խաղացողները։ Սակայն գործընթացների բովանդակային կողմի մասին ներկայում արդեն իսկ կարելի է ընդհանուր պատկերացում կազմել և որոշակի գնահատականներ տալ՝ շեշտելով, սակայն, որ այդ գնահատականները ամենևին էլ հուսադրող չեն։ Խնդիրն այն է, որ մինչ այս քաղաքական դաշտում հիմնականում շրջանառվում էին խոսակցություններ այն մասին, որ խորհրդարանական համակարգին անցումը առնվազն բերելու է նոր քաղաքական մշակույթի ձևավորման։ Մեծամասնական ընտրակարգի վերացումը նման նախապայմաններ որոշակիորեն ստեղծում էր։

Սակայն արդեն իսկ ներկայում պարզ է, որ քաղաքական դաշտի առկա լղոզված պատկերը բովանդակային առումով պահպանվելու է մի քանի պատճառներով։ Նախևառաջ պետք է նշել, որ արդեն ձևավորված դաշինքները սկսել են միմյանց մեղադրել ընդդիմություն չլինելու, իշխանության ջրաղացին ջուր լցնելու կամ իշխանական պրոյեկտ լինելու մեջ։ Այս տեսանկյունից դժվար է ասել, թե փոխադարձ այս մեղադրանքների որ հատվածն է համապատասխանում իրականությանը, սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ քաղաքական դաշտում նման մեղադրանքները, որոնք բնականաբար պոպուլիստական քարոզչամիջոցներ են, վկայում են այն մասին, որ այսպիսի հռետորաբանությամբ հանդես եկող ուժերը իրենց առջև նվազագույն քաղաքական նպատակ են դրել և այդ նպատակն ընդամենը Ազգային ժողովում հայտնվելն է։

Ընդ որում, պետք է շեշտել, որ անկախ իշխանափոխության հռետորաբանությունից, ներկայի ընդդիմադիր դաշինքներն ու կուսակցությունները այս պահին գլխավորապես պայքար են տանում ընդդիմադիր հատվածի ձայների համար կամ այլ կերպ ասած մրցակցում են միմյանց հետ։ Հասկանալի է, որ այս մրցակցությունից դուրս է մնում Հանրապետականը, որի ձայների վրա կարծես թե ոչ ոք «ոտնձգություն չի իրականացնում»։ Ներկա իրավիճակին որևէ այլ բացատրություն հնարավոր չէ տալ, քանի որ եթե ընդդիմադիր քաղաքական միավորը իր գործունեության ու քարոզչության հիմնական թիրախ է դարձնում մեկ այլ ոչ իշխանական ուժի, և ընդամենը պաթոսի ու հռետորաբանության մակարդակում նշում, թե ինչ վատն է հանրապետականը, ապա ակնհայտ է, որ այդ քաղաքական միավորը անգամ չի էլ հավակնում ՀՀԿ–ին այլընտրանք դառնալ, այլ ընդամենը փորձում է առավել ընդունելի այլընտրանք լինել մեկ այլ ոչ իշխանական ուժի հետ։ 

Բնականաբար նման իրադրությունը քաղաքական դաշտում բերելու է հասարակական լայն հիասթափության և ընտրությունների կամա թե ակամա բոյկոտի, քանի որ ներկայիս խառնիճաղանջ պատկերը, տարասեռ ու աբսուրդի հասնող դաշինքները առնվազն տարակուսանք են առաջացնում ընտրողի մոտ։ Նման իրավիճակն արդեն իսկ հղի է մի շարք վտանգներով, որոնց թվում առաջնային է հասարակական տոտալ անտարբերությունը քաղաքական ու ընտրական գործընթացների նկատմամբ։ Ընդ որում պետք է նշել, որ այդ անտարբերությունը բոլորովին էլ պարտադիր չէ, որպեսզի դրսևորվի ընտրություններին չմասնակցելով, այլ շատ ավելի խորքային խնդիր է, որի դեպքում արդեն ընտրողի համար միևնույն է դառնում թե ում ընտրել և ինչ–որ առումով հենց այստեղից էլ ծնվում են ընտրակաշառքներն ու ընտրակեղծիքները, որոնք շատ ավելի արմատական հարցեր են բարձրացնում, քան զուտ վերջիններիս առկայությունն է։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию