Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանը ձեռք է բերում «Sukhoi SuperJet 100» օդանավեր, բայց արդյոք դրանք անվտա՞նգ են. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ անցած տարվա նոյեմբերին ռուսական կողմը հայտարարել էր, որ Հայաստանը և Ռուսաստանը քննարկում են «Sukhoi SuperJet 100» օդանավերի մատակարարման հարցը: Հունվարին` վարչապետ Կարեն Կարապետյանի` Մոսկվա կատարած այցի ընթացքում, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ստեղծելու հայ–ռուսական համատեղ ավիաընկերություն, որի շահագործման համար ռուսական կողմը Հայաստանին պետք է տրամադրի այդ ինքնաթիռները: Արդեն փետրվարի 7–ին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավանական համարեց, որ մինչև 2019 թ. Հայաստանին կտրամադրվի ավելի քան 10 «Sukhoi SuperJet 100» ինքնաթիռ:
Բայց խնդիրն այն է, որ ոչ միայն հայկական, այլև ռուսական կողմը պարբերաբար նշել են, որ այդ ինքնաթիռները տեխնիկական խնդիրներ ունեն: 98 ուղևորների մինչև 4400 կմ տեղափոխող օդանավը, չնայած իր համեմատաբար մատչելի գնին, արտաքին շուկայում այնքան էլ մեծ պահանջարկ չունի: Խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար դիմեցինք Հայաստանի ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ատբաշյանին:

– Ռուսական կողմն արդեն հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է ձեռք բերել 10 հատ «Suhkoj SuperJet 100» ինքնաթիռ: Այդ ինքնաթիռները տեխնիկական ի՞նչ բնութագրեր ունեն: Մամուլում տեղեկություններ կան, որ դրանք որակապես այնքան էլ լավը չեն:

– Իհարկե, աշխարհում կան ավելի լավ օդանավեր: Բայց վերջին շրջանում SuperJet–ները կատարելագործվել են: Ու հիմա միջազգային շուկայում մրցունակ են դարձել: Իսկ ամենակարևորը` դրանք շատ մատչելի են: Օրինակ, SuperJet 100–ը, որ ցանկանում են մեզ տրամադրել, արժե մոտ 37 մլն դոլար: Նրա հետ մրցող ինքնաթիռը` Embraer 190–ը, արժե 47 մլն դոլար: Բացի այդ, SuperJet–ն առավելություն ունի` նրա մարմինը 2 մ 42 սմ է այն դեպքում, երբ Embraer–ինը 1 մ 92 սմ է: Այսինքն, Embraer 190–ում տեղն ավելի նեղ է, մարդիկ իրենց ավելի վատ են զգում:

– Իսկ անվտանգությա՞ն առումով: Նույնիսկ ռուսական մամուլն է գրել, որ յուրաքանչյուր 5–րդ Superjet–ն անսարք է:

– Իհարկե, պրոբլեմներ կան: Դժվար է ասել, որ այդ ինքնաթիռը 100 տոկոսով լավ տեխնիկական հատկանիշներ ունի: Ընդհանրապես Superjet 100 ինքնաթիռներն արտադրվել են 100–ից մի փոքր շատ: Անցած տարի ընդամենը 17 ինքնաթիռ է արտադրվել: Դա շատ փոքր թիվ է: Պետք է ինքնաթիռները շատ լինեն, որպեսզի տեխնիկական ծառայություններն էլ փորձ ձեռք բերեն, պրակտիկայի վրա իմանան ինքնաթիռի թույլ կողմերը:
Բայց պետք է հիշել, որ ինքնաթիռը 75%–ով կազմված է արտասահմանյան սարքավորումներից: Այնպես որ, տեխնիկապես պետք է որ չզիջի արտասահմանյան ինքնաթիռներին: Իսկ ինքնաթիռի մարմինը` ֆյուզելյաժը, որ ռուսական արտադրության է, ավանդաբար լավն է եղել:

– Դուք նշում եք, որ գինը մատչելի է, բայց նաև ասում եք, որ քիչ է արտադրվում: Նշանակում է` պահանջարկ չկա, ինչի պատճառը գուցե հենց տեխնիկական, անվտանգությա՞ն խնդիրներն են:

– Դա այդքան էլ այդպես չէ: Օրինակ, Superjet 100 ձեռք է բերել Մեքսիկան: Եվրոպայում էլ սկսել են հետաքրքրվել: Բացի այդ, ինքնաթիռները նույնպես ունենում են, այսպես կոչված, մանկական հիվանդություններ: Օրինակ, առաջին արտադրված SuperJet–երը ձեռք բերեց մեր «Արմավիան»: Բայց այնքան անհաջող դուրս եկան, որ Բաղդասարովն ստիպված էր հրաժարվել դրանցից: Դրանք ավելի շատ կանգնած էին տեխնիկական խնդիրների վերացման, քան թռիչքներ էին իրականացնում: Բայց տարիներ են անցել, հիմա դրանք այլ ինքնաթիռներ են: Կատարելագործվել են:

– Փաստորեն, հայկական կողմի որոշումը` ձեռք բերելու հենց այդ ինքնաթիռները, ճիշտ եք համարում:

– Կարծում եմ` այո: Այդ ինքնաթիռները երկու առավելություն ունեն: Նախ` բավականին լավն են, երկրորդը` ռուսական են: Իսկ քանի որ մենք Մաքսային միության անդամ ենք, դրանց ներմուծման համար մաքսատուրք չենք վճարելու: Իսկ եթե արտերկրից բերենք, 16–17% մաքսավճար պետք է տանք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры