Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բրավո, Վիրտուոզ». այսպես է կոչվում ֆիլմը, որը Հայաստանում էկրաններ է բարձրանալու մարտի 2-ին

PHOTO

«Բրավո, Վիրտուոզ». այսպես է կոչվում ֆիլմը, որը մարտի երկուսին մեծ էկրաններ կբարձրանա Հայաստանի կինոթատրոններում:

Սամվել Թադևոսյանի և Մարիա Ախմեդիանովայի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի ռեժիսորն է ֆրանսաբնակ  Լևոն Մինասյանը, բեմադրող օպերատորն է ամերիկաբնակ Մկրտիչ Մալխասյանը, սաունդթրեքի հեղինակը Տիգրան Համասյանն է, իսկ ֆիլմի պրոդյուսերներն են՝ ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանը և Հրաչ Քեշիշյանը:

Ֆիլմի ստեղծման պատմության ու այլ հետաքրքիր մանրամասների մասին BlogNews.am-ը զրուցել է ֆիլմի համապրոդյուսեր, HK productions ընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ.

 

«Ֆիլմը HK productions և Agat Films ընկերությունների համատեղ արտադրանքն է, որի շուրջ համագործակցությունը սկսվել է դեռևս 2012թ., երբ ֆիլմի ռեժիսոր Լևոն Մինասյանը ներկայացրեց սցենարը և ասաց, որ շատ հնարավոր է, որ Ռոբեր Գեդիկյանի ընկերությունը՝ Agat Films-ը, հետաքրքրված լինի այս սցենարով: Սցենարը շատ հետաքրքիր էր, շատ գայթակղիչ, և HK production-ը տվեց համագործակցության իր համաձայնությունը: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ համագործակցության համաձայնություն է տվել նաև Agat films-ը: Հանդիպեցինք պարոն Գեդիկյանի հետ Երևանում ու պայմանավորվեցինք, որ սկսում ենք ֆիլմի նկարահանման ընթացքը: Փոքր աջակցությամբ մեզ միացավ այսօր արդեն լուծարված Ազգային կինոկենտրոնը: Բելգիացի մեր գործընկերներն էլ շուտով միացան մեզ, և 2014թ․ սեպտեմբերին մենք սկսեցինք նկարահանումները, որոնք ամբողջությամբ իրականացվեցին Հայաստանում ու բացառապես հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական թիմերի ներուժով՝ բացառությամբ մի քանի հնչյունային ռեժիսորների, ովքեր Ֆրանսիայից էին եկել»:

2015թ. արտադրված ֆիլմն այս ընթացքում շրջագայել է տարբեր ցուցադրություններով ու կինոփառատոններով, և ահա ժամանակն է, որ այն էկրան բարձրանա Հայաստանում: Ֆիլմը դեռևս չի ցուցադրվել Ֆրանսիայում, որովհետև, ըստ պայմանավորվածության, այն առաջինը մեծ էկրան պիտի բարձրանա ֆիլմն արտադրող երկրում՝ Հայաստանում: Նշենք, որ ֆիլմի հովանավորներն են՝ Ֆրանսիայում՝ Orange studio օսկարակիր կինոարտադրող ընկերությունը, իսկ Հայաստանում՝ UCOM! ընկերությունը: Ահա այս բոլոր համագործակցությունների արդյունքում էլ ֆիլմը դարձավ իրականություն:

 

Թե ժանրային ինչ ուղղվածություն ունի ֆիլմը, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ըստ սցենարի՝ ֆիլմը Black comedy (սև հումոր) ժանրի մեջ է, և մենք փորձել ենք պահպանել այս ժանրի կանոնները: Բայց իմ կարծիքով՝ ֆիլմը շատ ավելի խորը ասելիք ունի, իսկ այդ պարագայում ժանրերը շատ արագ խառնվում են իրար: Այն և՛ Black comedy է, և՛ կրիմինալ, և՛ սիրային պատմություն ու նաև ակտիվ մարտաֆիլմի տեսարաններով ֆիլմ է և, որ ամենակարևորն է, սա սոցիալական դրամա է, որտեղ բախվում են հասարակության տարբեր շերտերն ու երևույթները, իսկ թե ով կհաղթի, ֆիլմը ցույց կտա»:

Դերասանների ընտրությունը ֆիլմի ռեժիսորն է իրականացրել: Ու քանի որ Լևոն Գեդիկյանը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է, բնականաբար, իր տեսլականն ի սկզբանե է ունեցել: Կարծում եմ, որ շատ լավ կազմ է հավաքվել: Գլխավոր դերերում են Սամվել Թադևոսյանն ու Մարիա Ախմեդիանովան: Մարիան Մոսկվայից է:

«Ֆիլմն ունի հիանալի երաժշտություն, որը ստեղծել են երկու հրաշալի հայ կոմպոզիտորներ: Տիգրան Համասյանը ստեղծել է ֆիլմի ողջ աուրան ու երաժշտական թեման՝ սաունդթրեքը, իսկ Միշել Պետրոսյանը ստեղծել է ֆիլմի  սյուժեի առանցքում ընկած սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվող դասական երաժշտությունը, որը ֆիլմի մեջ հնչող ու աշխատող երաժշտությունն է»:

Զրույցի վերջում Հրաչ Քեշիշյանի հետ խոսեցինք նաև առաջիկա ստեղծագործական պլանների մասին. «Ընդամենը մի քանի օր առաջ ենք ավարտել հայ-իտալական մեր համագործակցությունը: Նաև «Պան Արմենիան մեդիա գրուպում» փորձում ենք անել 20 մասից բաղկացած մի ֆիլմ, որը ոչ թե անմիջականորեն կապված է Արցախյան պատերազմի հետ, այլ շոշափում է այդ թեման ու այն ամենը, ինչը վերաբերում է հայ իրականությանը՝ 1992-2016թթ. ընկած ժամանակահատվածում: Կարծում եմ՝ ֆիլմաշարն արդեն ապրիլի կեսերին պատրաստ կլինի»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal