Էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները՝ «Ծառուկյան» դաշինքի ուշադրության կենտրոնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ ներկայացվեց «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը, որի ժամանակ ներկայացվեցին այս ուժի ծրագրային 15 առաջնահերթությունները, որը դաշինքը կյանքի կկոչի գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասնելու պարագայում: «Ծառուկյան» դաշինքը հստակ հայտարարում է, որ կարող է էապես իջեցնել գազի գործող սակագինը: Խնդիրը բոլորին քաջ հայտնի է՝ սահմանին գազը ստանում ենք 100 խորանարդ մետրը 150 դոլլարով, իսկ սապռողին այն հասնում է ոչ ավել, ոչ պակաս երկու անգամ թանկ գնով:
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի խոսքերով այդ ռեզերվները իսկապես կան, հետևաբար պարզապես անհրաժեշտ է քաղաքական կամք և ճիշտ հաշվարկների վրա կառուցվող տնտեսական քաղաքականություն՝ հասարակության ուսերին ծանրացած այս ֆինանսական բեռը մեղմելու համար: Առկա են նաև բավարար հիմքեր նվազեցնելու էլեկտրաէներգիայի գործող սակագները: Հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի, այսինքն 7,7 միլիարդ կվտ/ժ-ից շուրջ 4,5- 4,7 միլիարդը, որը կազմում է 64%-ը արտադրվում է Հայաստանի ատոմակայանում հիդրոէներգետիկ համակարգում:
Մեր երկիրը ունի 200-ից ավել հիդրոէլեկտրակայաններ, սակայն, որքան էլ տարակուսելի է, բայց ինքնարժեքի գինը՝ ատոմային էլեկտրակայանում 5-7 դրամ է, իսկ ՀԷԿ-ում 2-5 դրամ: Անհայտ է, որ էլեկտրաէներգիայի արտադրության և փոխադրման ծախսերն և գինը խիստ ուռճացված են:
Չնայած Հայաստանն ունի էժան հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության ամենամեծ չափաբաժինը, թանկ բնական գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ամենափոքր չափաբաժինը և ատոմային էներգիայով արտադրվող ոչ թանկ էլեկտրաէներգիայի զգալի չափաբաժին, այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ամենաբարձրներից է հարևան երկրների շարքում: Հայաստանում գործող բարձր սակագինը հետևանք է. ա) էներգետիկ ընկերությունների կողմից պետական սեփականություն հանդիսացող քիմիական գործարաններին և պետական պաշտոնյաների կողմից վերահսկվող հիմնադրամներին կատարվող ֆինանսական փոխանցումների, բ) էլեկտրաէներգիայի վարձերի չվճարումների և գ) անպատասխանատու գնային քաղաքականության:
Անհրաժեշտ է նաև վերհանել այն պատճառները, որոնք վերջին տարիների ընթացքում հանգեցրել են էլեկտրաէներգիայի բարձր սակագնի ձևավորմանը և ոլորտի ֆինանսական իրավիճակի վատթարացմանը: Պատճառները հետևյալն են՝ Նաիրիտին և Վանաձորի քիմիական գործարանին կատարված ֆինանսական փոխանցումներ, որոնք չեն վերադարձվել, պետական պաշտոնյաների վերահսկողության տակ գործող հիմնադրամներին կատարված ֆինանսական փոխանցումներ, էլեկտրաէներգիայի վարձերի չվճարումներ, գնային անպատասխանատու քաղաքականություն:
Էներգետիկ ոլորտի խնդիրները քննարկելիս հաշվի չի առնվում չափազանց կարևոր մի հանգամանք՝ բնակչության դինամիկան: Քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության միջին գինը կախված է արտադրանքից և պահանջարկից, պահանջարկի շարունակական նվազման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերը կավելանան: Սա, իր հերթին, կբարձրացնի սակագինը, ինչն ավելի կնվազեցնի պահանջարկը և ծախսերը կշարունակեն ավելանալ: Այս իրավիճակի շարունակականությունը կարող է կործանիչ լինել համակարգի ֆինանսական կենսունակության համար: Նման իրավիճակից խուսափելու գործուն ճանապարհը երեկ առաջարկվեց «Ծառուկյան» դաշինքի կողմից:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ