Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները՝ «Ծառուկյան» դաշինքի ուշադրության կենտրոնում

SOCIETY

Երեկ ներկայացվեց «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը, որի ժամանակ ներկայացվեցին այս ուժի ծրագրային 15 առաջնահերթությունները, որը դաշինքը կյանքի կկոչի գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասնելու պարագայում: «Ծառուկյան» դաշինքը հստակ հայտարարում է, որ կարող է էապես իջեցնել գազի գործող սակագինը: Խնդիրը բոլորին քաջ հայտնի է՝ սահմանին գազը ստանում ենք 100 խորանարդ մետրը 150 դոլլարով, իսկ սապռողին այն հասնում է ոչ ավել, ոչ պակաս երկու անգամ թանկ գնով:

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի խոսքերով այդ ռեզերվները իսկապես կան, հետևաբար պարզապես անհրաժեշտ է քաղաքական կամք և ճիշտ հաշվարկների վրա կառուցվող տնտեսական քաղաքականություն՝ հասարակության ուսերին ծանրացած այս ֆինանսական բեռը մեղմելու համար: Առկա են նաև բավարար հիմքեր նվազեցնելու էլեկտրաէներգիայի գործող սակագները: Հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի, այսինքն 7,7 միլիարդ կվտ/ժ-ից շուրջ 4,5- 4,7 միլիարդը, որը կազմում է 64%-ը արտադրվում է Հայաստանի ատոմակայանում հիդրոէներգետիկ համակարգում:

Մեր երկիրը ունի 200-ից ավել հիդրոէլեկտրակայաններ, սակայն, որքան էլ տարակուսելի է, բայց ինքնարժեքի գինը՝ ատոմային էլեկտրակայանում 5-7 դրամ է, իսկ ՀԷԿ-ում 2-5 դրամ: Անհայտ է, որ էլեկտրաէներգիայի արտադրության և փոխադրման ծախսերն և գինը խիստ ուռճացված են:

Չնայած Հայաստանն ունի էժան հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության ամենամեծ չափաբաժինը, թանկ բնական գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ամենափոքր չափաբաժինը և ատոմային էներգիայով արտադրվող ոչ թանկ էլեկտրաէներգիայի զգալի չափաբաժին, այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ամենաբարձրներից է հարևան երկրների շարքում: Հայաստանում գործող բարձր սակագինը հետևանք է. ա) էներգետիկ ընկերությունների կողմից պետական սեփականություն հանդիսացող քիմիական գործարաններին և պետական պաշտոնյաների կողմից վերահսկվող հիմնադրամներին կատարվող ֆինանսական փոխանցումների, բ) էլեկտրաէներգիայի վարձերի չվճարումների և գ) անպատասխանատու գնային քաղաքականության:

Անհրաժեշտ է նաև վերհանել այն պատճառները, որոնք վերջին տարիների ընթացքում հանգեցրել են էլեկտրաէներգիայի բարձր սակագնի ձևավորմանը և ոլորտի ֆինանսական իրավիճակի վատթարացմանը: Պատճառները հետևյալն են՝ Նաիրիտին և Վանաձորի քիմիական գործարանին կատարված ֆինանսական փոխանցումներ, որոնք չեն վերադարձվել, պետական պաշտոնյաների վերահսկողության տակ գործող հիմնադրամներին կատարված ֆինանսական փոխանցումներ, էլեկտրաէներգիայի վարձերի չվճարումներ, գնային անպատասխանատու քաղաքականություն:

Էներգետիկ ոլորտի խնդիրները քննարկելիս հաշվի չի առնվում չափազանց կարևոր մի հանգամանք՝ բնակչության դինամիկան: Քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության միջին գինը կախված է արտադրանքից և պահանջարկից, պահանջարկի շարունակական նվազման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերը կավելանան: Սա, իր հերթին, կբարձրացնի սակագինը, ինչն ավելի կնվազեցնի պահանջարկը և ծախսերը կշարունակեն ավելանալ: Այս իրավիճակի շարունակականությունը կարող է կործանիչ լինել համակարգի ֆինանսական կենսունակության համար: Նման իրավիճակից խուսափելու գործուն ճանապարհը երեկ առաջարկվեց «Ծառուկյան» դաշինքի կողմից:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March