Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ստեղծագործելիս ապավինում եմ երևակայությանս. Վիգեն Հովսեփյան

INTERVIEW

Երիտասարդ և խոստումնալից հեղինակ- կատարող Վիգեն Հովսեփյանը երազում է աշխարհին ներկայացնել հայկական ժողովրդական երգերը: Մարտի 3-ին օնլայն վաճառքում կլինի երգչի առաջին ձայնասկավառակը՝«Արձագանքներ» («Echoes») խորագրով, որն ընդգրկում է տասներկու հայկական ժողովրդական երգ: Այդ կապակցությամբ «Արմենպրես »-ի թղթակիցը զրուցեց երգչի հետ:

-Վիգեն, ձեր մեջ ե՞րբ ծնվեց երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը:

-Միշտ սիրել եմ այն. տանը դաշնամուր ունեինք, և  ես հաճախ էի նվագում, ինչպես կարող էի: 14 տարեկանում ընտանիքով տեղափոխվեցինք Իսպանիա՝ Բարսելոն: Այդ ժամանակահատվածում չէի մտածում երաժշտությամբ զբաղվելու մասին, սակայն 18 տարեկան էի, երբ ընկերոջս հետ խանութում շրջելիս տեսադարբուկա հարվածային գործիքը: Վերցրեցի այն և փորձեցի նվագել: Սիրեցի այդ գործիքը, սովորեցի նվագել և ժամանակի ընթացքում այն փոխարինեցի այլ հարվածային գործիքներով՝ դհոլ, կախոն…

-Իսկ հետո… Ինչու՞ կիթառ:

-Բարսելոնում մեր ընտանիքով հաճախ էինք քեռուս տանը խնջույքների մասնակցում: Հավաքույթներին քեռակինս կիթառ էր նվագում և ինքնամոռաց երգում: Կիթառի մեղեդիներն ինձ գրավում էին, հրապուրում: Նրան խնդրեցի մեկ շաբաթով գործիքն ինձ տրամադրել: Նվագս ավելի ամբողջական դարձնելու համար որոշեցի նաև երգել, և պարզվեց, որ ստացվում է:

-Այդ ժամանակ ի՞նչ երաժշտություն էիք լսում: Որևէ կատարող ազդեցություն թողե՞լ է ձեր երգարվեստի վրա:

-Բազմաժանր գործեր էի լսում, բայց առանձնահատուկ էին Դավիդ Բիսբալի երգերը: Երբ ես սկսեցի երգել, նա իր առաջին քայլերն էր անում երգարվեստում:

-Ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Հեղինակային երգերս շատ չեն, քանի որ բավականին դժվար եմ գրում և ինձ երգահան չեմ համարում: Կարող եմ մի քանի տող գրել և շարունակել հաջորդ օրը միայն: Ստեղծագործելիս ապավինում եմ երևակայությանս: Ամեն իրավիճակ պատկերացնում եմ, և այդ հույզը, ապրումը դառնում է երգ: Բառերը ծնվում են երաժշտության հետ: Կարծում եմ, որ բառերն ավելի հզոր են, քան երաժշտությունը, և դրանց շնորհիվ է հնարավոր լիարժեք փոխանցել զգայական ներաշխարհի ելևէջները: Ինձ համար առանձնահատուկ է «Քեզ սիրել անսահման», (Amarte sin medida) երգը, որը նվիրել եմ ընկերուհուս, ով այժմ կինս է:

-Ինչու՞ որոշեցիք ձեր երաժշտական գործունեությունը շարունակել Հայաստանում:

-Բարսելոնում երգում էի «Բարսելոն էթնիկ բենդ» խմբում: Կատարում էինք տարբեր ժողովուրդների ազգային երգեր, այդ թվում՝ հայկական: Երգել եմ «Half folk» տրիոյի հետ և 2014 թվականին մասնակցել «Ծովից ծով» հայկական ազգային երգերի միջազգային մրցույթին, որը տեղի էր ունենում Կրեմլում: Արժանացանք «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Դա իմ առաջին մեծ բեմն էր, և ելույթի դուրս գալիս ոտքերս դողում էին: Մասնակցում էին հայտնի և հզոր խմբեր տարբեր երկրներից, բայց մեզ էլ գնահատեցին:

Երբ եկա Հայաստան, ծանոթացա երաժիշտներ Աշոտ Ոսկանյանի, Դավիթ Պողոսյանի հետ, ովքեր դարձան իմ մտերիմները: Սկսեցինք նվագել տարբեր ակումբներում՝ կատարելով և՛  իմ՝ երաժշտասերին դեռ ոչ ծանոթ հեղինակային, և՛ հանրությանը վաղուց արդեն հայտնի երգեր: Հետագայում ծանոթացա նաև Սոֆի Մխեյանի հետ: Նա առաջարկեց միասին կատարել «Մի քիչ» երգը: Երգը ներկայացրել ենք տարբեր երկրներում, նկարահանվել է տեսահոլովակ, կարծես թե այն սիրվել է: Ներկայումս Սոֆին իմ պրոդյուսերն է: Բազմաթիվ ծրագրեր ենք ցանկանում իրականացնել՝ նոր տեսահոլովակներ, երգեր, համերգներ…

-Հայ հանդիսատեսն ինչպե՞ս սկզբում ընդունեց ձեզ: Ձեր առաջ դռները հե՞շտ բացվեցին:

-Ի զարմանս ինձ սիրվեցին և՛ իսպաներեն, և՛ հայերեն երգերս: Երբ նոր էի եկել, մտավախություն ունեի, թե հայերեն երգերս գուցե չընդունվեն: Դիտել էի Հայաստանում անցկացվող տարբեր մրցույթներ, և տպավորություն ունեի, թե հայալեզու երգերն այնքան էլ չեն սիրվում, բայց սխալվում էի:

- Մարտի 3-ին համացանցի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել ձեր անդրանիկ ձայնասկավառակը, որում զետեղված են ժողովրդական երգեր: Ինչու՞ հենց  ժողովրդական:

- Հայկական ժողովրդականի մեջ մե՛ր, ի՛մ արմատներն են: Կարծում եմ, պետք է լսելի դարձնենք մեր վաղեմի երգերը: Ես փորձում եմ իմ ներդրումն ունենալ այդ գործում:  Ծանոթացա «Pomegranate music»-ի հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանի հետ, և նրա հովանավորությամբ ձայնագրեցինք սկավառակը: Ի սկզբանե որոշեցինք հենց ժողովրդական երգերը ներկայացնել: Ձայնասկավառակի վրա սկսել ենք աշխատել 2015 թվականից: Այն կոչվում է «Արձագանքներ», որում զետեղել ենք 12 ժողովրդական երգեր: Ընտրել եմ այն ստեղծագործությունները, որոնք համեմատաբար քիչ են կատարվել` «Գուլո», « Անի», «Լուսնյակ գիշեր»… Երգերը յուրովի ենք մատուցել` նոր գործիքավորմամբ: Համագործակցել եմ նորվեգացի հայտնի թավջութակահար Հավարդ Էնսթադի, դուդուկահարներ Հարություն Չկոլյանի, Արսեն Պետրոսյանի,  ուդահար Արա Դինքջյանի հետ, ով նույնպես հեղինակություն է վայելում արտերկրում:  Հպարտ եմ, որ նրանք իմ կողքին են և աջակցում են ինձ:

Ցանկանում եմ ընդգծել, որ երաժիշտները չեն կաշկանդվել, նրանց կաղապարների մեջ չենք դրել, բոլորն ազատ են և տարբեր գաղափարներ են առաջարկել: Նվագել ենք մի քանի տարբերակ` ընտրելով լավագույնը: Կարծում եմ, անկեղծ է ստացվել, քանի որ նվագել և երգել ենք այն, ինչ զգացել ենք իրականում:

- Ի՞նչ երազանքներ ունեք ստեղծագործական կյանքում:

- Շատ են երազանքներս: Ուզում եմ հայ ժողովրդական երգերը տարածել, ներկայացնել աշխարհին և անելու եմ ամեն հնարավորը նպատակս իրագործելու համար: Ուզում եմ, որ հայկական մաքուր երաժշտությունը կարողանան տարբերել արևելյան ելևէջներով հագեցած նմանակումներից: Ժողովրդական երգերը ծնվում են ժողովրդի սրտից, և պետք է պահել դրանք, մասսայականացնել և չվախենալ փորձարկումներից` օգտագործելով տարբեր գործիքներ, որոնք երգն ավելի հարուստ ու գեղեցիկ կդարձնեն:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia