Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բոյկո՞տ, թե մասնակցություն. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հասարակական մի շարք շրջաններում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, թե արդյոք քաղաքացիները և նույնիսկ քաղաքական ուժերը պետք է մասնակցեն ընտրություններին, թե ընդհանրապես բոյկոտեն։ Այս երկու մոտեցումները երբեմն բավական հետաքրքիր վերլուծությունների և դիտարկումների դաշտ են ստեղծում։ Մի շարք հասարակական գործիչներ պարզապես պնդում են, որ ներկայի հայաստանյան իրականության մեջ ընտրություններն ընդամենը իշխանության կողմից կազմակերպվող ֆարս են, որոնց միջոցով հնարավոր չէ ոչ երկրում իրավիճակ փոխել և ոչ էլ առավել ևս հասնել իշխանափոխության։ Վերջիններիս համար առաջարկվում են այլընտրանքային տարբերակներ՝ որոնցից են ընտրությունների և քաղաքական գործընթացների տոտալ բոյկոտը, քաղաքացիական անհնազանդությունը և այլն։ 

Այս տեսակետին հակադրվում է այն մոտեցումը, որ Հայաստանում ընտրություններն այն միակ լեգիտիմ միջոցն են, որոնցով հնարավոր է հասնել իշխանափոխության։ Այս երկու մոտեցումների շուրջ տեսակետներն ըստ էության ունեն և ուժեղ, և թույլ կողմեր, քանի որ ըստ էության մինչ օրս իշխանություններն ընտրություններում հասել են իրենց ցանկացած արդյունքների գրանցմանը և այս տեսանկյունից ընդդիմության մասնակցությունը ընտրություններին այսպես ասած լեգիտիմացրել է դրանք։ Սակայն մյուս կողմից ներկայի հայաստանյան հասարակական և քաղաքական իրավիճակը ընտրություններին այլընտրանք որևէ գործընթացի տեղ չի թողնում։ Բանն այն է, որ մասնավորապես իշխանափոխության համար միջոց ծառայող հեղափոխական կամ նման իրավիճակ Հայաստանում չկա։ 

Չկան նաև պետական հեղաշրջման նախադրյալներ վարչակարգի ներսում, սրանցից զատ հասարակության քաղաքացիական գիտակցության մակարդակը շատ հեռու է տոտալ բոյկոտի կամ քաղաքացիական անհնազանդության գաղափարներից, ինչի արդյունքում այս մոտեցման կողմնակիցները բավական փոքր թիվ են կազմում և քաղաքական գործոն չեն հանդիսանում։ Արդյունքը մնում է այն, որ ընտրությունները շարունակում են մնալ երկրում իրավիճակ փոխելու միակ լեգիտիմ միջոցը՝ անկախ բուն ընտրությունների լեգիտիմության աստիճանից։ Բացի այս, մի կողմ թողնելով այն փաստը, որ իշխանությունը կարող է և առկա պայմաններում մշտապես էլ ձգտում է ընտրական գործընթացը վերածել քաղաքական ֆարսի, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական անվստահության ներկայի չափաքանակի մեջ մեղքի իր բաժինն ունի նաև ընդդիմությունը, քանի որ ընտրությունից ընտրություն բոլորը խոսում են ենթադրենք միասնական ընդդիմություն ձևավորելու մասին, սակայն նման զարգացում այդպես էլ չի լինում տարբեր գործոններից զատ նաև ընդդիմադիրների անձնական ամբիցիաների ու քմահաճույքների արդյունքում։

Բնականաբար այս փաստից լավագույնս օգտվում է իշխանությունը, որը մշտապես ընդդիմությանը պահում է կանխատեսելիության մակարդակում։ Սակայն սա չի նշանակում , թե ընտրություններին պետք է գլոբալ առումով այլընտրանքներ փնտրել, քանի որ չհաջողված ընդդիմության առկայությունը դեռևս չի նշանակում, որ ընտրությունների մեխանիզմը սպառել է իրեն։ Ավելին, սա վկայում է այն մասին, որ ընդդիմությունները վերջապես պետք է կարողանան ձևավորել այնպիսի օրակարգ, որը նախ կապահովի ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը, ապա հենց այդ գործընթացն էլ կդառնա քաղաքական կյանքի ու դաշտի ձևավորման ամենակարևոր միջոցը։ Կկարողանան մեր ընդդիմությունները լուծել այս խնդիրը թե ոչ, պարզ կդառնա շատ մոտ ապագայում։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ