Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մասնագիտությունս լիովին փոխել չեմ պատրաստվում». Նիկ Եգիբյանը՝ «Բրավո, վիրտուոզ»-ի և ֆիլմում իր դերի մասին

INTERVIEW

Exclusive

 

Օրերս կայացավ «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան:

Սիրված երգիչ, երգահան Նիկ Ենգիբարյանն առաջին անգամ իր ուժերն է փորձել նաև կինոյի բնագավառում, ում հետ էլ զրուցել է Past.am-ը:

 

 

- Սա Ձեր առաջին փորձն է՝ ֆիլմում ինչ-որ կերպար մարմնավորելու: Տպավորությունն ինչպիսի՞ն էր:

- Չնայած այն բանին, որ դերս աննշան էր, էպիզոդիկ, շատ հետաքրքիր էր ու ուրիշ, քանի որ միշտ դերերս սահմանափակվել էին տեսահոլովակներում մասնակցությամբ: Ֆիլմում շփումն էր ավելի շատ, կար կոնկրետ սցենար: Ի սկզբանե խնդրել էի, որ ես տեքստ չունենամ, խոսելու հատված չլինի, որովհետև վստահ չէի, որ կկարողանամ այդ ամենն անգիր անել ու այդ կարգի դերասանների կողքին մի քիչ կկոմպլեքսավորվեի: Վերջին վայրկյանին են ինձ ասել նկարահանման մասին, որովհետև փոփոխություն էր եղել դերասանական կազմում:

Image may contain: 4 people, people standingԴաշնակահարի դերը, եթե չեմ սխալվում, Տիգրան Համասյանը պետք է մարմնավորեր, բայց գրաֆիկը չէր կարողացել հարմարեցնել նկարահանման օրերի հետ, և քանի որ դերը դաշնակահարի էր, ինձ առաջարկեցին: Լավն այն էր, որ հիմնականում ընկերներս էին դերասանական կազմում, և նրանք ինձ ուժ էին տալիս, հանգստացնում, որովհետև ես սովոր չէի, որ մի դրվագը կարող է նկարվել 7-8 ժամում:

- Դերասանական կրթություն չունենալը չխանգարե՞ց: Որևէ խնդրի չե՞ք բախվել:

- Կարծում եմ՝ եթե մարդ երգիչ է, ինչ-որ չափով արդեն դերասան է նաև, որովհետև յուրաքանչյուր երգ երգելիս նաև խաղում է այն: Այդ տեսանկյունից այնքան էլ բարդ չէր, նաև դերն էր թեթև, ուստի չեմ նեղվել դերասանական կրթության պակասից:

No automatic alt text available.

Միակ անհարմարությունն այն էր, որ նկարահանման պրոցեսը շատ երկար էր տևում: Ես սովոր էի տեսահոլովակին, որը մաքսիմում մի օրում է նկարահանվում, իսկ այստեղ այդ մի փոքրիկ դրվագի համար 5 օր նկարահանվել եմ: Իսկ մնացած առումներով պրոցեսը շատ հեշտ ու հաճելի էր:

- Հետաքրքիր է՝ առհասարակ կարևորու՞մ եք դերասանական կրթությունը՝ ֆիլմերում խաղալու համար:

- Եթե դերասանական կրթությունը գլոբալ վերցնենք, ոչ միշտ է, որ այն փրկում է դերը խաղալիս: Պետք է դերասանի հոգեբանությունը պատրաստ լինի այդ ամենին, նա պետք է ինչ-որ բաներ տեսած լինի կյանքում: Օրինակ՝ կրթված երաժիշտին շատ ժամանակ կարող են ծալել ու մի կողմ դնել ուղղակի բնատուր տաղանդ ունեցող մարդիկ:

Image may contain: 1 personԿարծում եմ՝ իմ կողմից սխալ կլինի ինչ-որ բան ասել դերասանական կրթություն ունեցողներին կամ չունեցողներին, ովքեր խաղում են ֆիլմերում, բայց եթե իմ կարծիքը հայտնեմ, կրթությունն այնքան էլ կարևոր չէ: Ավելի շատ, էլի եմ կրկնում, ես կարևորում եմ բնատուր տաղանդը:

- Ընդհանուր առմամբ «Բրավո, վիրտուոզ» ֆիլմը ստացված, դիտարժան համարու՞մ եք:

- Եթե ճիշտն ասեմ, սա վերջին 6-7 տարիների ընթացքում առաջին հայկական ֆիլմն է, որը դիտել եմ, ու ինձ համար կինոինդուստրիայի աճն ակնհայտ է: Թե՛ կադրային որակը, թե՛ դերասանական խաղը շատ հետաքրքիր էր ինձ համար: Ես հաճույք եմ ստացել ֆիլմից, և դա ամենևին կապված չէր այն հանգամանքի հետ, որ ինքս մասնակցություն եմ ունեցել դրան:

Ֆիլմը հետաքրքիր է այնքանով, որ նաև երաժշտական է ու շատ ակտուալ թեմայի շուրջ է ծավալվում սցենարը: Ֆիլմի ընդհանուր կոնտեքստը դասական երաժշտության և ժամանակակից հայկական երաժշտության, տենդենցների մրցակցության մասին է: Դիտողը, կարծում եմ, կհասկանա: Ընդհանուր առմամբ ֆիլմը հաջողված եմ համարում, և եթե հայ հանդիսատեսը ժամանակ ունի, լավ կանի՝ գնա, անպայման դիտի:

- Ասում են՝ դժվարն առաջինն է: Հնարավո՞ր է՝ չսահմանափակվեք այս դերով, և առաջիկայում Ձեզ էլի տեսնենք ֆիլմերում:

- Եթե ինչ-որ հետաքրքիր առաջարկներ, լավ թիմ լինեն, դեմ չեմ լինի, բայց մասնագիտությունս լիովին փոխել չեմ պատրաստվում: Ես իմ մասնագիտությունից բավականին գոհ եմ: Թեպետ կրթությամբ օպերային երգիչ եմ, ես արդեն ինձ որպեսերգիչ էլ այդքան չեմ դիտարկում:

Image may contain: 1 person, indoorՀիմա երգեր գործիքավորելով, պրոդյուսինգով եմ զբաղվում, վոկալի դասեր եմ տալիս... Ինձ ավելի շատ արվեստի այս ճյուղն է հետաքրքրում, որովհետև բացի բնատուր հնարավորություններից նաև բավականին շատ կրթություն եմ ստացել այս բնագավառում:

 

Մարիամ Նալբանդյան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023