Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քարոզարշավ կամ գրոհ հանրային գիտակցության վրա

ANALYSIS

Նախընտրական քարոզարշավը Հայաստանում մեկնարկեց հախուռն ու լայնածավալ գրոհով։ Հին ու ներ քաղաքական ուժերը, հայտնի ու անհայտ գործիչները բոլոր հասանելի լրատվամիջոցներով ու հարթակներով ուղղակիորեն սկսեցին ռմբակոծել հայաստանյան հասարակությանը՝ խոստումներով, ծրագրերեով, պոպուլիզմով և էլի հազարի ու միջոցներով։ Սրան զուգահեռ չափազանցված խոսակցություններ ընտրակաշառքների ու զանազան խախտումների մասին, որոնք հայտարարությունից այն կողմ դեռևս չեն անցել և հուսանքն չեն էլ անցնելու։


Քարոզարշավից առաջ մշտապես խոսվում էր գաղափարական պայքարի, ծրագրային քարոզչության ու նման գեղեցիկ բաների մասին, սակայն հիրավի պետք է խոստովանենք, որ նախընտրական այս թոհուբոհի մեջ քաղաքական ուժերի ներկայացրած խոստումներն ու ծրագրերը ամենքիչն են հետաքրքրում քաղաքացիներին։ Վերջիններս նայում են միայն անհատին կամ անհատներին, նրանց անցած ճանապարհին, կարողության՝ նաև քաղաքական և հրանավորություններին և ոչ թե խոստումներին ծրագրային ձևակերպումներին կամ դրույթներին։ Վատ է արդյոք սա, անշուշտ, սակայն մի բան է տեսնել թերությունը մեկ այլ բան գնահատել իրավիճակը իրատեսորեն, քանի որ նման պատկերից խուսափելու համար հարկավոր էր աշխատել տևական ժամանակ, գուցե և տարիներ, ինչը մեր քաղաքական ուժերն այդպես էլ չեն արել՝ առավել և նորաստեղծները։
Այստեղ, իհարկե, հարց կարող է առաջանալ, թե ինչպես կարող էր նորսատեղծ կուսակցությունը գործունեություն ունենար, սակայն մյուս կողմից այդ գործունեությունը չպետք է սահմանափակված լիներ միյան կուսակցականությամբ կամ քաղաքականությամբ, քանի որ քաղաքական ընտրության իրավունքն ու կարողությունը և ընդհանրապես քաղաքացին ձևավորվում է կրթությունից և առաջին դասարանից։

Մենք հաճախ ենք լսել և հիմա էլ լսում, որ պետքէ չէ ընտրակաշառք վերցնել, պետք է չէ վախենալ իշխանություն ունեցողների վարչական լծակներից ու էլի բազմաթիվ նման «պետք չէ»-ներ, սակայն իրականում այդ «պետք չէ»-ն հարկ է որ քարոզի կարիք չունենա, հարկ է որ քաղաքացին չունենա լայն տնտեսագիտական ու քաղաքագիտական կարողություններ, սակայն հականա, թե ով ինչ կարող է առաջարկել իրեն։ Վերջիվերջո հայաստանյան և ընդհանրապես բոլոր հասարակությունները բոլորվին էլ պարտավոր չեն կազմված լինել միայն գիտակից կամ այսպես ասած ակտիվ քաղաքացիներից, վերջիվերջո որևէ մեկը չի կարող պնդել, թե ժողովրդավարական ավանդույթներ ունեցող մի շարք զարգացած երկրներում հասարակությունն առավել գիտակից է կամ զարգացած, դա ամենասովորական աբսուրդն է, պարզապես նման հասարակություններում առկա է քաղաքական ազնվության որոշակի մակարդակ։

Շատերին թվում է, թե ենթադրեն ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում ընտրակաշառք չկա, իրականում սակայն, ընտրակաշառք երևույթը բոլոր երկրների ընտրություններին անբաժան ուղեկցող երևույթ է՝ իհարկե ատարբեր փաթեթավորումներով և եթե մի երկրում ընտրակաշառքը ուղղակիորեն տրվում է քաղաքացուն առձեռն փոխի տեսքով, մեկ այլ երկրում այլ կերպ է կիրառվում, որևէ մեկը արդյոք հաշվել է, թե օրինակ ԱՄՆ-ում անցած ընտրություններում ինչքան գումար են ծախսել թեկնածուները, կարծում ենք հսկայական, և եթե դրանք պարզապես չեն բաժանվել քաղաքացիներին, ապա դա դեռ չի նշանակում, թե այդ գումարները բովանդակային առումով ընտրակաշռքի դրսևորում չեն։ Ուստի այս տեսանկյունից պետք է նշել, որ ընտրակաշառքի շուրջ աղմուկը ընդամենը աղմուկ է, որ ընտրակաշառքը այլևս չի կորղ որոշիչ գործուն լինել, և թերևս մեր այն քաղաքական գործիչներն ու ուժերը, որոնք ամենաշատն են խոսում ընտրակաշռքների մասին, ուղղակիորեն թողնեն այդ պարապ թեման, փողնենք նաև զանզազան գեղեցիկ ծրագրային խոստումները, որոնք տատանվում են տարածաշրջանում խաղաղությունից մինչև Հայաստանի բնակչության կրկնապատկում և փորձեն պարզապես հասկանալ ընտրողին ու քաղաքացուն, հասկանալ իշխանությանը ձայն տվողին, ընտրակաշառք վերցնողին, վախեցողին, անտարբերին, և մնացած բոլորին։

Սակայ այս առումով իրավիճակը կարծես թե հուսադրող չէ, քանի որ հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը մեկ բառով ներկայումս բնութագրվում է որպես քարոզչական։ Հասկանալի է նաև, որ այդ քարոզչականությունը ավարտվելու է ապրիլի մեկին և չի ունենալու որևէ շարունակություն, քանի որ հայաստանյան քաղաքական կյանքը գոյություն ունի հատվածային կերպով ՝ ընտրությունից ընտրություն։ Սա խնդիր է, որի մասին պետք է մտածեին ներկայիս բոլոր քաղաքական ուժերը, որպեսզի չփորձեին ընդամենը մեկ ամսում կատաղի քարոզարշավի միջոցով փորձեին ստանալ վստահության քվե, այլ հասանելի ու հասկանալի լինեին ցանկացած ընտրողի համար մինչ քարոզարշավն ու ընտրությունը։
Աղասի Մարգարյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia