Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Նախագահի ելույթը շատ ավելի բարձր էր, քան նախընտրական խաղերը»

ИНТЕРВЬЮ

Past.am-ի հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, ինչպիսի՞ն էր առաջին նախագահ Լևոն–Տեր Պետրոսյանի հարցազրույցի ձեր տպավորությունը:

– Նա ընդամենը ներկայացրեց ղարաբաղյան հարցի վերաբերյալ եղած իրավճակը: Ոչ թե իր տեսակետը, այլ` իրավիճակը: Որովհետև շատ դեպքերում պարզապես թյուրըմբռնում է լինում, և այդ ծրագիրը վերագրում են Հայ Ազգային Կոնգրեսին: Նախագահը հստակություն մտցրեց. սա Կոնգրես–ՀԺԿ դաշինքի ծրագիրը չէ, այլ ղարաբաղյան հարցի լուծման Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված ծրագիրն է:

– Իսկ ակտուա՞լ էր, սպասվա՞ծ էր, պահանջվա՞ծ էր այդ պարզաբանումը:

– Նայած ո՞ւմ կողմից դիտարկենք` պահանջվա՞ծ էր, թե` ոչ: Եթե դիտարկենք հասարակության կողմից, ապա հասարակության հիմնական մասի համար պահանջված են 10–20 հազարական դրամները, որոնք կարող են տրվել որպես ընտրակաշառք:

Բայց խնդիրն այն է, որ այս հարցի պարզաբանումը ընտրակաշառք վերցնող հասարակության համար չէր, որ ներկայացվում էր: Նախագահը ընդամենը ներկայացրեց ղարաբաղյան հարցի վերաբերյալ եղած իրավիճակը: Թե հարցին ինչպիսի՞ լուծումներ կան, ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները և ինչի՞ են ձգտում Մինսկի խմբի համանախագահները: Որովհետև, այնուամենայնիվ, շատ փակագծեր բացվեցին:

Իսկ ինչ վերաբերում է ակտուալությանը, ապա այսօր ակտուալ է աշխատավարձերի բարձրացումը, թոշակների ավելացումը: Բայց դա չի նշանակում, թե ղարաբաղյան հարցի լուծման Մինսկի խմբի առաջարկները պետք է նույն այդ չափանիշով դիտենք:

Բանն այն է, որ այդ պահանջը թելադրվում էր նաև մեր երկրի ճակատագրի համար մտահոգությամբ: Այս առումով իրո՞ք տեղին էր, իրո՞ք ժականակն էր, որ ներկայացվեր հարցը, նախագահն ասեր իր խոսքը և ինչ–որ տեղ զգոնության ու լրջության կոչեր քաղաքական գործիչներին, քաղաքական դաշտի մեր խաղացողներին:

– Անշուշտ: Այդ կտրվածքով, այո, ակտուալ էր նրա խոսքը: Որովհետև այսօր նաև փորձագիտական շրջանակներում են հասկանում, որ Ռուսաստանն իր դիրքերն ամրապնդում է Մերձավոր Արևելքում: Մասնավորապես Սիրիայում նա երկարատև գործունեություն է իրականացնում, նաև փորձ է անում մտնել Լիբանան: Դա նշանակում է, որ այստեղ ցանկանում է ամրապնդել իր դիրքերը: Իսկ նման պարագայում չի համաձայնվի իր թիկունքում ունենալ չլուծված խնդիր: Ուստի նրա համար առավել քան ակտուալ է դառնում ղարաբաղյան հարցի կարգավորումը:

Այնպես որ, հարցի ակտուալության կարևորությունը նրա մեջ չէր, որ հասարակությունն էր դա պահանջում, այլ որովհետև ռուսները ցանկանում են Մերձավոր Արևելքում ամրապնդել իրենց դիրքերը: Մի բան, որը ենթադրում է ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման պարտադրանքը:

Առաջին նախագահի այս խոսքը դիտո՞ւմ եք քաղաքական ընթացիկ գործընթացներից առավել բարձր մակարդակում: Որ այն ընդամենը քաղաքական քարոզչություն չէր իրենց դաշինքի օգտին:

– Նախ ասեմ, որ Հայաստանում քաղաքական գործընթաց չկա: Ընտրությունները քաղաքական գործընթացից վերածվել են ընդամենը ֆինանսակրիմինալ միջոցառման: Բնականաբար, այս տեսակետից ելնելով, նրա ելույթը շատ ավելի բարձր էր, քան ընդամենը նախընտրական քարոզչությունն է:

Նա չէր քարոզում, իրենց տնտեսական կամ այլ ծրագրերը չէր ներկայացնում, կամ ժողովրդահաճո խոսքեր չէր ասում, այլ ընդամենը ներկայացնում էր ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Մինսկի խմբի պահանջները և աշխարհաքաղաքական կենտրոնների հնարավոր արձագանքները հարցի լուծման պարագայում:

– Իսկ կանխատեսո՞ւմ եք նրա ընդդիմախոսների դիրքորոշումները:

– Խնդիրն այն է, որ նրան չպետք է ընդդիմախոսել: Նա հստակ ասաց, որ այն Կոնգրես–ՀԺԿ դաշինքի ծրագրային դրույթներից չէ: Հստակորեն նշեց` սա Մինսկի խմբի ընդհանուր տեսակետն է: Այնպես որ, ընդդիմախոսները պետք է ընդդիմախոսեն ոչ թե առաջին նախագահին, այլ Մինսկի խմբի երկրներին:

Իսկ որպեսզի կարողանանք նման բան անել, ապա պետք է Հայաստանն առնվազն ավելի ուժեղ լինի, քան Մինսկի խմբի երեք երկրները միասին վերցրած: Եթե այդքան հզոր ենք, կարող ենք ընդդիմախոսել, եթե` ոչ, ապա պետք է ընդունել այն, ինչ կա:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ