2009-2016 թթ. Հայաստան այցելող իրանցիների թիվը, ընդհանուր առմամբ, աճել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին տարիներին, ընդհանուր առմամբ, աճել է Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Զբոսաշրջության պետական կոմիտեից տրամադրելով վիճակագրական տվյալներ վերջին տարիներին ՀՀ սահմանային անցման կետերով իրանցիների՝ Հայաստան ժամանումների վերաբերյալ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2009 թվականին Հայաստան է ժամանել 87 հազար 214 մարդ, 2010 թվականին աճը կազմել է 38,5 տոկոս:
2009-ից սկսած մինչև 2016 թվականը, բացառությամբ 2012 և 2013թթ.-ի, Իրանից Հայաստան զբոսաշրջիկների աճ է գրանցվել: 2012-ին անկումը 2011-ի համեմատ կազմել է -20%, իսկ 2013-ին՝ 2012-ի համեմատ կազմել է -17 %:
Վերջին ութ տարվա տվյալներով՝ 2009 թվականի համեմատ 2016 թվականին իրանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 101 հազար 637-ով:
Իրանից Հայաստան ժամանումները 2009-2016 թթ. ժամանակահատվածում
ՀՀ սահմանային անցման կետերով Իրանից Հայաստան ժամանումները: