Որոնք են արևածաղկի սերմերի ամենաօգտակար հատկությունները
ԼԱՅՖԱրևածաղկի վերաբերյալ մասնագետների կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ արևածաղկի սերմեր ուտելը տգեղ սովորություն է, ոմանք էլ սիրում են երեկոներն անցկացնել հեռուստացույցի առջև արևածաղիկ ուտելով: Սակայն արևածաղկի սերմերը շատ ավելի օգտակար են, քան մարդիկ կարծում են:
Արևածաղկի սերմերի օգտակար հատկությունները
1. Արևածաղկի սերմերն ունեն բարձր էներգետիկ արժեք: Դրանց 100 գրամում պարունակվում է 602,1 կկալ:
2. Արևածաղկի սերմերը կեղևազրկելը հանգստացնում է նյարդերը:
3. Այս համեղ սերմերը կարգավորում են ստամոքսի թթվահիմնային բալանսը, ուստի շատ օգտակար են այրոցի ժամանակ:
4. Դրանք նաև բարենպաստ ազդեցություն են ունենում տղամարդկանց սեռական պոտենցիայի և կանանց վերարտադրողական համակարգի վրա:
5. Արևածաղկի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, որն անհրաժեշտ է սրտամկանի նորմալ աշխատանքի համար:
6. Բացի այդ, արևածաղկի սերմերը հիանալի միջոց են աթերոսկլերոզն ու սրտամկանի կաթվածը կանխելու համար:
Այս սերմերն ունեն շատ բարձր կալորիականություն, ուստի ցանկալի է դրանք կգնել չկեղևազրկված, այլապես կարելի է շատ մեծ քանակությամբ օգտագործել: Բացի այդ, կեղևազրկվելու դեպքում դրանցում շատ արագ օքսիդանում են հագեցած ճարպերը: Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել 50-100 գրամ արևածաղկի սերմեր: Ընդ որում՝ դրանք առավել օգտակար են համարվում հում վիճակում:
Սակայն հարկ է հիշել, որ այս մթերքը հակացուցված է ստամոքսի խոցային հիվանդության, հոդատապի և էնտերոկոլիտի դեպքում: