Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտի ինդիկատոր

АНАЛИТИКА

Եվ կրկին Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց տվեց՝ այս անգամ Կենտրոն հեռուստաընկերության եթերում։ Արձագանքը անակնկալ չէր, քանի որ առաջին նախագահն արժանացավ վաղուց արդեն ծեծված մեղադրանքներին՝ «թուրք-մասոն, գործակալ, դավաճան, հող տվող» և այլն։

 Սակայն հենց այստեղից է թերևս սկսվում հայաստանյան քաղաքական դաշտի ողբերգությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը իրավունք ունի խոսել այն ամենից ինչ կցանկանա, իրավունք ունի ներկայացնել այն տեսակետն ու կարծիքը, որն իր համար ընդունելի է, իրավունք ունի, քանի որ Տեր-Պետրոսյանը խոշոր քաղաքկան գործիչ է՝ անկախ նրանից կհամակրենք Տեր-Պետրոսյանին թե ոչ։

Սակայն այդ իրավունքն ունեն նաև հայաստանյան բոլոր քաղաքական գործիչները, բայց արի ու տես,  նրանց մեծամասնությունն այդ իրավունքն օգտագործում է ոչ թե դիրքորոշում, ոչ թե քաղաքական տեքստ և քաղաքական հայեցակարգով Տեր-Պետրոսյանին հակադրվելու, այլ ընդամենը մանր զազրախոսության և հայհոյանքների համար։

Այստեղ բոլորվին էլ կարևոր չեն Տեր-Պետրոսյանի անձն ու նրա մոտեցումները, քանի որ լավ թե վատ, հիմնավորված թե ոչ, տեղին կամ աննպատակահարմար կերպով Տեր-Պետրոսյանը կամա թե ակամա արցախյան հիմնախնդիրը փորձում է բերել քաղաքական ռացիոնալիզմի դաշտ, քաղաքական բանավեճի ու քննարկաման հարթակ։

 Որևէ կերպ չէի ուզենա գնահատել Տեր-Պետրոսյանի մոտեցումները, քանի որ խոստովանեմ, խորապես չեմ կարող տիրապետել բանակցային ամբողջ գործընթացի բովանդակությունն ու ընթացքոին։ Ավելին, հետևելով Կոնգրես-ՀԺԿ դաշինիքի քարոզարշավին, ակնհայտ է դառնում, որ անգամ Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունում լավ չեն պատկերացնում առաջին Նախագահի հայեցակարգը։ Սակայն սա մի կողմ, քանի որ Արցախի հարցի նման հիմնախնդիրը այդպես էլ չի գալիս քաղաքական տեքստի դաշտ։ Խնդիրն այստեղ զիջումների ու փոխզիջումների հանդեպ վերաբերմունքը չէ, այլ ընդհանրապես հասարակության քաղաքական դաստիարակությունը։

Ըստ էության պետք է փաստել, որ տարիներ շարունակ այս խնդրում հայաստանյան իշխանությունները և ընդհանրապես քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը զբաղված են եղել կեղծ հայրենասիարական հռետորաբանության ու քարոզչության գեներացիայով, որի արդյուքնում այս խնդրի շուրջ քաղաքական քննարկումը այդպես էլ չի կայանում։

Չի կայանում, քանի որ քաղաքական կուսակցությունները գուցե կոպիտ հնչի, սակայն պարզապես վախենում են մտնել այդ դաշտ։ Վախենում են պատասխանատվությունից որը պետք է վերցնեն քաղաքական հայեցակարգի արտահայտման պարագայում, փոխարենը շատ ավելի հեշտ տարբերակով հեռակա հայհոյում և մեղադրում են Լևոն Տեր-Պետրոսյանին։

Այստեղ որքան էլ տարօրինակ է, գործոն է դառնում անգամ անձնական ատելությունը, Տեր-Պետրոսյանը և  Դաշնակցությունը փոխադարձ ատելություն ունեն միմյանց նկատմամբ։ Սա փաստ է՝ անկախ նրանից, որ զգացմունքները քաղաքական կատեգորիա չեն։ Սակայն եթե դաշնակցության պարագայում ընդունենք այդ ատելությունը որպես գործոն, ապա լիովին անհասկանալի են դառնում մյուս կուսակցությունների նման կրավորական կեցվածքը, այսինքն  ավելի ճիշտ ոչ թե անհասկանալի, այլ պարզապես զավեշտալի և որ կարևորագույնն ու վտանգավորն է՝ խուսափողական։

Հենց այս խուսափողականության արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ քաղաքական ու տարածաշրջանային կարևորգույն հիմնախնդրի  շուրջ հայաստանյան քաղաքական ուժերի գերակշիռ մասը հանդես է գալիս հայդուկային, կեղծ ֆիդայական շեշտադրումներով՝ բացառելով ռացիոնալ քաղաքական տեսքստերի ասպարեզում հայտնվելը։ Հենց այստեղից էլ սկսվում է հիստերիան Տեր-Պետրոսյանի ցանկացած ելույթից հետո, քանի որ այդ ելույթներին չեն հետևում  քաղաքական տեքստի նույն  մակարդակն ունեցող պատասխանները։ Եվ սա բոլորվին էլ չի նշանակում, թե անքննելի են Տեր-Պետրոսյանի բոլոր թեզերը, ավելին բազամաթիվ կետերով կարելի է հակադարձել նրան, եթե միայն դա արվի համապատասխան հարթության վրա և ոչ թե էմոցիոնալ ռազմահայրենասիրական պաթոսով։

Այստեղից է սկսվում նաև հայաստանյան քաղաքական դաշտի սնանկությունը, քանի որ ոչ միայն արցախյան հիմնախանդրում, այլև հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում,  մենք տեսնում ենք քաղաքական կուսակցությունների ձոները մեր հայրենիքին մեր սրբազան հայրենիքին, սակայն  այդպես էլ չի ստացվում հայրենիքից ու հայրենասիրությունից անցում կատարել պետությանն ու պետականության զգացողությունը։ Այս տեսանկյունից Տեր-Պետրոսյանը, անկախ նրա նկատմամբ մեր վերաբերմունքից, դառնում է ինդիկատոր՝ և քաղաքական կուսակցությունների և հասարկության տարբեր շերտերի համար։

Հ․Գ․

Վերջապես եզրափակելով  պետք է շեշտեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցներն ինձ, որպես ՀՀ քաղաքացու չհամոզեցին, սակայն միաժամանակ որպես ՀՀ քաղաքացի, ես այդպես էլ չտեսա որևէ այլ քաղաքական ուժի դիրքորոշում, որն իր մատչելիությամբ, պրագմատիզմով ու ռացիոնալությամբ կգտնվեր՝  քաղաքական տեքստի մակարդակի տեսանկյունից, Տեր-Պետրոսյանի կոնցեպտի հետ միևնույն մակարդակում։

Սրան զուգահեռ՝ նույն  Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կամ այդ դաշինքի շատ ներկայացուցիչներ պարզապես շահարկեցին խաղաղության գաղափարը նախընտրական քարոզչության ընթացքում, ինչը հասարակ դեմագոգիա և պոպուլիզմ էր, ինչքան էլ նրանք փորձեն ժխտել, սակայն այստեղ պետք է շեշտել, որ մասնավորապես արցախյան հիմնախնդրում այլ բան է Տեր-Պետրոսյանի քաղաքական տեքստ ու հայեցակարգը, բոլորովին այլ բան ՀԱԿ-ի կամ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական քարոզչությունը, քանի որ քարոզարշավին մնաց ընադմենը մի քանի օր, սակայն հիմնախնդրի շուրջ քաղաքական դիսկուրսը կամ դրա բացակայությունը շարունակում է մնալ օրակարգում։

Աղասի Մարգարյան

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей