Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գարշահոտ Եվրոպան կամ զուգարանների պատմության ստեղծման փորձ

ANALYSIS

Միջնադայան Եվրոպայի մասին մենք գիտենք Վալտեր Սկոտի, Սերվանտեսի, Հյուգոյի և հայր ու որդի Դյումաների ստեղծագործություններից կամ այն կինոնկարներից, որ նկարահանվել են այդ գրողների վեպերի մոտիվներով: Պճնազարդ, նրբազգաց տիկնայք, էլեգանտ, կոկիկ հագնված կեղծամավոր կոմսերն ու դուքսերը, մաքուր փողոցներն ու ծազկազարդ զբոսավայրերը, որ հայտնվում են էկրանին՝ շատ հեռու են միջնադարյան եվրոպական խոշոր քաղաքների՝ Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, Մադրիդի իրական պատկերից: Իրականությունը, որ մեզ համար պահպանել է այդ երկրների պատմությունը գորշ է ու գարշահոտ: Ահա ինչպես է նկարագրվում եվրոպական քաղաքը. Ուշադրություն, կեղտաջրեր են թափվում: Միջնադարը շատ «բուրավետ» էր: Գյուղացիները շարունակում էին օգտվել փողոցային զուգարաններից, իսկ պարիսպներով շրջապատված քաղաքներում զուգարանները գտնվում էին պարսպի պատերի մեջ և մարդկային կենսագործունեության աղտեղությունները հոսում էին պարսպից դուրս: Պատկերացրեք այն հոտը, որ կար քաղաքի շրջակայքում: Չնայած ճարտարագիտական մտքի զարգացմանը, որի արդյունքում ստեղծվեցին թեք ջրհորդաններ, քաղաքներից դեռևս վատ հոտեր էին գալիս: Հատկապես աչքի էր ընկնում Փարիզը: Այստեղ 1270 թվականին օրենք ընդունվեց, որով «փարիզցիներին արգելվում էր կեղտաջրերը, մեզն ու կեղտը տների բարձր հարկերից թափել փողոց, որպեսզի չկեղտոտեն փողոցով անցնող մարդկանց»: Չենթարկվողները պետք է տուգանք վճարեին: Սակայն այս օրենքը, երևի թե, այնքան էլ չէր գործում, քանի որ հարյուր տարի անց Փարիզում ընդունվում է նոր օրենք, որն, այնուամենայնիվ, թույլատրում է լուսամուտներից կեղտ թափել փողոց, միայն թե երեք անգամ «Զգուշացեք, թափում եմ» գոռալուց հետո: Փողոցով անցնողներին փրկում էին միայն կեղծամները, եթե դա կարելի է փրկություն համարել: Իրար վրա կեղտ էին թափում ոչ միայն հասարակ փարիզցիները, այլև ֆրանսիական ավագանու շատ ներկայացուցիչներ: 1362 թվականին Թոմաս Դյուբյուսոն անունով մի մարդ հանձնարարություն ստացավ Լուվրի այգում և միջանցքներում վառ կարմիր խաչեր նկարել, որպեսզի այդ տեղերում չմիզեին կամ կեղտոտեին: Խաչի մոտ դա անելը սրբապղծություն էր համարվում: Գահասրահ տանող միջանցքով մարդիկ անցնում էին քթները բռնած՝ ամենուրեք գարշահոտություն էր: 1670 թվականին մեկը, որ ցանկանում էր հասարակական զուգարաններ կառուցել, գրում էր.

«Լուվրում և նրա շրջակայքում, պալատական պուրակներում և պալատի ներսում, նույնիսկ դռների հետևում մարդկային արտաթորանքի հազարավոր կույտեր կային, որ թողել էին պալատի բնակիչներն ու հյուրերը»: Լուվրի բարձրաստիճան բնակիչները պարբերաբար հեռանում էին այնտեղից, որպեսզի ծառաները լվան – մաքրեն և օդափոխեն պալատը:

Ապագան առանց գարշահոտության

Լեոնարդո դա Վինչին այնքան էր վախեցած փարիզյան գարշահոտությունից, որ Ֆրանսուա Առաջին թագավորի համար ջրալվացմամբ զուգարան գծագրեց: Նրա պլանների մեջ կային նաև կոյուղագծեր և օդափոխության համակարգեր, սակայն … Ինչպես ուղղաթիռի և սուզանավի դեպքում, Լեոնարդոն զուգարանի գյուտով էլ շտապեց մի քանի հարյուր տարի: Նրա ժամանակ չստեղծվեցին հասարակական զուգարաններ: Սակայն այս ժամանակներում իշխող ավագանու շրջանում հարգի էին փոքր, հարմարավետ զուգարանակոնքերը: Դրանք աթոռակներ էին, որոնք վերևից անցք ունեին և որի մեջ անոթ էր տեղադրվում: Կահույքագործների երևակայությունը այստեղ զարգանալու պարարտ հող գտավ: Հայտնվեցին բազմապիսի զուգարան-աթոռակներ բազկաթոռի, գրասեղանի և նույնիսկ պահարանի տեսքով` զարդարված հարուստ ու գեղեցիկ փորագիր նկարներով, թանկարժեք ոսկեթել գործվածքով և ճոխության ու զեխության այլ պարագաներով:

Այն ժամանակներում զուգարանային ծիսակարգը, իրոք, բարձր իշխանության խորհուրդ ուներ: Ֆրանսուա արքան (1515 – 1547 թթ.) առաջինն էր, որ այդ աթոռակների վրա նստած թագավորական ընդունելություն կազմակերպեց: Նման ընդունելություններ էր կազմակերպում նաև նրա մայրը` Եկատերինա Մեդիչին և երբ մահացավ նրա ամուսինը, նա, որպես սգո նշան, իր աթոռակի կարմիր թավիշը փոխարինեց սևով: Հետևելով նորաձևությանը, ֆրանսիական ազնվականությունը կենցաղ մտցրեց «գահական ընդունելությունները», երբ մարդիկ զրուցում, թեյում կամ ուտում էին գիշերանոթների (горшок) վրա նստած: Պատկերացրեք քիմքին անհարիր ինչ հոտեր կային այդ սրահներում: Վերջապես 1775 թվականին Ալեքսանդր Կամինգս անունով մի բրիտանացի գլխի ընկավ զուգարանակոնքից դուրս եկող խողովակը ծռել V ձևով, որպեսզի այդտեղ մի քիչ ջուր մնա և թույլ չտա հոտի տարածումը: Կամինգսի առաջ մարդկությունը գլուխ պիտի խոնարհի լվացվող զուգարանի գյուտի համար: Կոյուղի չունեցող միջնադարյան եվրոպական քաղաքները ունեին քաղաքը շրջապատող քարակոփ պարիսպների շղթա, որոնց առաջ թշնամուց պատերը պաշտպանելու համար խոր ջրափոսեր էին փորված: Հենց դրանք էլ կոյուղու դեր էին կատարում: Պարիսպներից քաղաքի ողջ կեղտը թափում էին այդ փոսերը: Փարիզում մարդկային արտաթորանքի բլուրներ էին առաջացել քաղաքային պարիսպների մոտ: Սկզբում պարիսպները բարձրացրին, սակայն աճող կեղտակույտերը հասան նոր բարձունքների: Վտանգ կար, որ թշնամին քաղաք կարող էր ներխուժել կեղտաբլուրների վրայով: Բարվոք չէր վիճակը նաև քաղաքի ներսում: Անձրևոտ եղանակին կեղտի գետեր էին հոսում փողոցներում: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ են զոհվել կեղտաջրերի հորձանուտներում: «Աղտոտ հեղեղները հոսում էին Գրևյան հրապարակից մինչև Սեն-Միշել կամուրջը, անցնելով տասնյակ կախաղանների տակով, որոնք երբեք դատարկ չէին լինում: Կախաղանները փարիզյան մռայլ համայնապատկերի բաղկացուցիչն էին»,- նշում է ժամանակակիցը:

Անցորդներն իրենց բնական կարիքները հոգում էին որտեղ պատահի և երբ պատահի: Սպասուհիներն ու աղախինները ձևականորեն գոռալով «Զգուշացեք թափում եմ», գիշերանոթների ողջ պարունակությունը թափում էին փողոց: Տների մեծամասնությունում ոչ միայն պետքարանի հարմարություններ չկային, այլ նույնիսկ փոսեր չկային կեղտը թափելու համար: Նույնիսկ թագավորական պալատի ներքին բակերում կեղտակույտեր կային: Պալատականները նույնպես առանձնապես մաքրասիրությամբ չէին փայլում: Երբեմն Փարիզը փորձում էին մաքրել: Առաջին այդպիսի «կոմունիստական շաբաթօրյակ» կազմակերպվեց 1666 թվականին և այս իրադարձությունը այնպիսի տպավորություն թողեց ժամանակակիցների վրա, որ դրա առթիվ մեդալ հատեցին: «Շանյան սիֆիլիսն ու փարիզյան կեղտը կանհետանան փարիզցիների հետ միասին»,- ասվում էր ֆրանսիական հին ասացվածքում:

Կարդինալ Ալֆոնս դյու Պլես Ռեշելեն, որ չէր վախենում նույնիսկ ժանտախտով հիվանդներին բուժելուց, խուսափում էր Փարիզ գնալուց, նույնիսկ, երբ դրա խիստ անհրաժեշտությունը կար: Օրինակ` քննարկվում էին դավանաբանական հարցեր: Նա ուղղակի խեղդվում էր մայրաքաղաքի գաղջ օդից: Միայն ХІХ դարում Ֆրանսիայում առաջխաղացում նկատվեց «զուգարանային» գործում, երբ Փարիզի փողոցների մայթերում հայտնվեցին կարճ դռներով փայտյա խցիկներ, որտեղից մշտապես երևում էին ինչ-որ մեկի ոտքերը: Բայց դեռևս ХІХ դարի վերջերին Փարիզի Լատինական թաղամասում կեղտաջրերը բաց էին թողնում փողոցներով: Այդ փողոցներում մինչև հիմա էլ պահպանվել են այն փոսորակները, որտեղ թրջվում էին ֆրանսուհիների երկար շրջազգեստների փեշերը:

Շարունակելի...

Հայկազ Մարգարյան, Armenia24.info

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia