Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երևանյան խրոնիկա

ANALYSIS

1968 թվականից ի վեր յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին Երևանում տոն է։ Քաղաքը նշում է  Էրեբունի-Երևանի հերթական հոբելյանը։ Ամեն տարի կազմակերպվող այս միջոցառման միջոցով երևանցիներն ու թերևս բոլոր հայաստանցիները հպարտություն և յուօրինակ հուզմունք են ապրում՝  վերստին հիշելով քաղաքի բազմադարյա պատմությունը։ Երևանին  ձոնված նորանոր երգեր ու ստեղծագործություններ են իհայտ գալիս, որոնցից շատերը դառնում մայրաքաղաքի յուօրինակ հիմնը։ Այս բոլոր գործերում առկա է և սեր, և հիացմունք և հպարտություն։

Սակայն Երևանը միայն  նրան նվիրված երգերը չեն, միայն քաղաքի շուրջ երեք հազարամյա պատմությունը, քաղաքի ճարտարապետական կոթողներն ու շենքերը չեն։ Երևանը մենք բոլորս ենք, քանի որ քաղաքը դառնում է այդպիսին նախ և առաջ իր բնակիչներով ու միջավայրով։

Մենք հաճախ սիրում ենք ասել, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է  և գուցե իրականում էլ դա այդպես է, սակայն արդյոք միայն պաշտոնապես մայրաքաղաք կոչվելով Երևանը դառնում է այդպիսին։ Խորհրդային տարիների բազմաթիվ երգերում գովերգվող վարդագույն քաղաքն այսօր փոխվել է, գուցե ոչ անճանաչելիորեն, սակայն այդուհանդերձ այն ինչ կատարվեց վերջին երեք  տասնամյակում, զգալիորեն փոխեց քաղաքի և ճարտարապետական, և մշակութային և ընդհանրապես միջավայրային դիմագիծը։

Արդյունքում Երևանն այսօր ներկայանում է որպես կտրուկ և չափազանց հակասական կոնտրաստների քաղաք, որտեղ կողք կողքի ոչ թե միմյանց լրացնելով, այլ լիովին հակասելով վեր են խոյանում գավառականության, քաղքենիության ցոփության և պատմական ու մշակութային արժեքների խորհրդանիշերը։ Այս խորհրդանիշերն ի դեպ միայն շենքերը, թաղամասերն ու առանձնատները չեն, այլ այն փոփոխությունները, որոնք մտել են քաղաքի կյանքի ռիթմի մեջ։ Այս փոփոխությունների ֆիզիկական արտահայտություններն են հարյուրավոր նորակառույց և այսպես կոչված էլիտար շենքերը, որոնք մեծապես աղճատել են քաղաքի, որպես առանձին կենդանի օրգանիզմի դիմագիծը, ընդ որում ոչ միայն  ճարտարապետական առումով, այլև հոգեբանական տարանանջատող գծեր տանելով քաղաքային հանրության  տարբեր շերտերի և օղակների միջև։

2000-ականների սկզբին, Երևանի հենց սրտում մեկնարկեց Հյուսիսային  պողոտայի շինարարությունը, որի արդյունքում կառուցվեցին քաղաքի ընդհանուր միջավայրին հակասող կառույցներ և շենքեր։ Այստեղ սակայն հակասությունը միայն  ճարտարապետական ձևերի և հորինվածքների մեջ չէր, այլ այն միջավայրի և մթնոլորտի փոփոխությունը որն իր հետ բերեց Հյուսիսային պողոտան։ Վերջինիս կառուցման արդյունքում հազարավոր բնակիչներ զրկվեցին իրենց բնակարաններից, փոխարենը նրանց տների տեղում աստղաբաշխական գներով տներ ձեռք բերեցին այսպես կոչված էլիտարները։

 Սակայն Երևանի իսկական տերերն այստեղ ապրողներն են ՝ անկախ նրանից, թե ինչպիսի ֆինանսական կարողությունների են տիրապետում, համենայնդեպս այդպես պետք է լիներ։ Սա թերևս ամենամեծ խնդիրն է, որ շատ ավելի խորքային է քան քաղաքային տրանսպորտը կամ աղբահանությունը։ Խնդիր որը խորը արմատներ է գցել, որի արդյունքում երևանցին կամ Երևանի բնակիչը չի կարողանում զգալ իրեն որպես քաղաքի տեր, ավելին  ամեն անգամ անցնելով էլիտար շենքի, անտրամաբանական ճոխության առանձնատների կամ պայմանականորեն ասած հարուստների թաղամասերի մոտով օտարություն է զգում համայն հայության մայրաքաղաքում։

Ի դեպ այս խնդիրը չի նշանակում, թե բոլոր երևանցիները պետք է լինեն հավասարապես հարուստ կամ հավասարապես աղքատ, քանի որ փողը կամ կարողությունը չէ որ պետք է բերեն քաղաքացի լինելու գիտակցությունը։ Ավելին Երևանն ունի հնամենի թաղամասեր՝ Կոնդը, սարի թաղը, որտեղ բնակվում են այսպես կոչված բնիկ երևանցիները։ Այս ձևակերպումն ինքնին տարօրինակ է դառնում այն  դեպքում, երբ խոսքը գնում է երկրի, պետության մայրաքաղաքի մասին։

Արդյոք այստեղից հետևում է, որ գյումրեցում կամ դիլիջանցու համար Երևանն օտար քաղաք է, արդյոք Հայաստանի որևէ անկյունում ապրող հայաստանի քաղաքացին ավելի քիչ պետք է իրենց զգա Երևանի տեր ու տիրական, քան Երևանի բնակիչը։ Այս հարցի պատասխանը կարծես թե միանշանակ է՝ Երևանը մենք բոլորս ենք՝ քանի որ Երևանը մեր երկրի դեմքն է, պետության խտացված մանրակերտն՝ իր բոլոր դրսևորումներով։

Հենց այս գիտակցությունն է, որ պետք է սերմանել ցանկացած հայաստանցու մոտ հենց այս գիտակցությունից է սկսվում ոչ միայն մայրաքաղաքի, այլև պետության քաղաքացի լինելու հայեցակարգը։

Աղասի Մարգարյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal