Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սերիալից շատ բան պահանջողը կնմանվի նրան, ով կանչում է շտապօգնություն ու ցանկանում է ստանալ ստացիոնար բուժում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է դերասան Սերգեյ Դանիելյանը` Յոժը

– Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք ընդունում սերիալները:

– Նորմալ:

– Շատ քննադատություն կա դրանց նկատմամբ:

– Նորմալ է, որ քննադատություն կա: Վատ սերիալները պետք է քննադատվեն, իսկ լավերը` խրախուսվեն: Իսկ լավն ու վատը որոշում է հասարակությունը, մտավորականությունը, սպառողը:

– Սպառողին մի ասեք. սպառողին ինչ տաս` կսպառի:

– Էդ էլ կա: Բայց չէ՞ որ մենք գիտենք, որ աշխարհում կան շատ լավ սերիալներ, որ մարդիկ նայում են, ինչ–որ բան են սովորում:

Մեզ մոտ արդեն հետևում է անցումային փուլը, ու սերիալները սկսեցին մի քիչ լրջանալ: Հուսամ, որ կամաց–կամաց նորմալ արտադրանք կտան, որը և՛ դերասանի համար լավ կլինի, և՛ հասարակության համար օգուտ կլինի:

– Ինչո՞ւ է հիմա սերիալների ժամանակ: Ո՞րն է դրանց անհրաժեշտությունը:

– Այն ուղղակի ժամանց է:

– Բայց այնքան ժամանցի բաներ կան այսօր աշխարհում:

– Իհարկե: Մարդ կարող է ընտրություն կատարել կազինոյի և ռեստորանի, սրճարանի և ֆուտբոլի, սերիալի կամ կինոյի միջև: Ինչո՞ւ` ոչ:

– Իսկ մենք կարողանո՞ւմ ենք օգտվել հանգամանքից ու ավելին տալ հանդիսատեսին, քան ժամանցն է:

– Եթե այդպես անենք, ապա կնմանվենք նրան, ով կանչում է շտապօգնություն ու ցանկանում է ստանալ ստացիոնար, լուրջ բուժում: Եթե ավելի լուրջ բան ես ուզում` գնիր տոմս, գնա կինոթատրոն: Շատ ու շատ լավ կինոնկարներ կան, որ ընդհանուր սպառողի համար չեն, մտածել են տալիս: Փառք Աստծո, դրա հնարավորությունը հիմա կա: Ո՞նց կարելի է գնալ ստրիպտիզ դիտելու ու պահանջել, որ այնտեղ հնչի Չայկովսկի:

– Սերիալում կարողանո՞ւմ է դերասանն իրացվել, կարողանո՞ւմ է իր ասելիքն ասել:

– Կարողանում է: Շատ լավ դերասաններ կան սերիալներում: Եվ կան երիտասարդ դերասաններ, որ կարող են սերիալում փչանալ և կան, որ կարող են հասնել ինչ–որ բանի: Ընդհանրապես եթե մարդը լավ հումք ունի, ապա լավ է հետո շարունակում: Ինչպես, ասենք, մարդ կա` բերդից դուրս է գալիս ու հետո դառնում է պրոֆեսոր: Կա մարդ, որպես աբիժնիկ է դուրս գալիս ու սկսում է նույն կյանք վարել:

– Այսինքն` այդ առումով սերիալն իր մեջ ռիսկ պարունակում է:

– Անշուշտ, պարունակում է: Միանգամից հայտնի դառնալը, միանգամից շատ փող վաստակելը, քան թատրոնի քո կոլեգաները, ռիսկ են: Ու կարող ես միանգամից ապուշանալ: Եվ հետո ամբողջ կյանքում խաղալ նույն բանը: Դեգրադացվել: Բայց, միաժամանակ, այն դաշտ է, որտեղ կարող ես կայանալ, ապա այդտեղ ձեռք բերված գիտելիքներդ օգտագործել պրոֆեսիոնալ հմտություններդ զարգացնելու համար:

Ես ձեզ վառ օրինակ. ո՞վ կարող է ասել, որ ես դարձա տուֆտա դերասան ու հիմա թատրոնում չկամ: Ու սաղ կյանքս խաղալու եմ Մեծ մամե:

– Մեր երկրում մի պահ շատ–շատ էին սերիալի քննադատները, այսօր կարծես մի քիչ հանդարտվել է:

– Նոր բանը միշտ քննադատվում է, մանավանդ, եթե մասսայական է: Հիմա հանդարտվեց, որովհետև քննադատողները հիմա շատ լավ սերիալներում խաղում են: Ավելին` սցենարներ են գրում սերիալների համար: Սա էլ է օբյեկտիվ, նորմալ պրոցես:

Մեր առաջին սերիալները, որ դուրս էին գալիս, իհարկե, վատ էին նկարահանված, իհարկե, ոչ պրոֆեսիոնալ դերասաններ կային նրանցում, եթե ընդհանրապես դերասան կարելի է նրանց կոչել: Տաղավարներ չկային, դրսում էին նկարվում…

Բայց հիմա մենք ունենք թանկարժեք տաղավարներ, դիզայներներ, մակիաժիստներ, վիզաժիստներ, իմիջմեյքերներ: Տեսնո՞ւմ եք ինչքան բառեր եմ ասում, որոնց մի մասի իմաստը ես էլ չեմ հասկանում…

Այսինքն` կամաց–կամաց մասնագիտական հենք է ձեռք բերում սերիալը:

– Եվ կարելի է օգտակար մի բան տալ սերիալով…

– Իհարկե, կարելի է: Կան ուղղորդված սերիալներ: Ասենք` գիտահանրամատչելի` ինչ–որ թեմայով: Կան կենդանիների մասին սերիալներ: Եվ նման բնույթի այլ սերիալներ: Մենք պարզապես դեռ սրանց չենք հասել. ընդամենը ժամանցային սերիալների մակարդակում ենք:

Օրինակ, մենք դեռ մանկական սերիալ չունենք: Իսկ եթե չունենք, ուրեմն դրա պահանջարկը չկա:

– Իսկ կլինի՞ մի օր, որ պետությունը սերիալի պատվեր տա:

– Ես կարծում եմ` այո՛, կլինի: Եվ դա արդեն այն «կուշտ» պետության դեպքում, որ ասի` ես ուզում եմ, որ հասարակությունս գնա այս ուղղությամբ: Ու պատվիրի սերիալ: Ասենք` սերիալ է պատվիրում ալկոհոլի օգտագործման դեմ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию