Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 117 դպրոցում. ուսուցիչներն ու աշակերտները ոգևորված են

SOCIETY

Արդեն 3 տարի է, ինչ հայաստանյան մի շարք դպրոցներում ներդրվել է «Ազգային երգ ու պար» առարկան: Առարկայի ներդրումից հետո երեխաները սիրով են սովորում այն: Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի սաներն անգամ նշեցին, որ կցանկանային՝ առարկան դասավանդվեր ոչ թե 5-րդ, այլ ավելի վաղ դասարաններից:

«Պարերից ամենաշատը սիրում ենք Էջմիածինը, Յարխուշտան: Պարերը պարում ենք ոչ միայն դասերի ժամանակ, այլ երբ գնում ենք քաղաքից դուրս: Այն մարդկանց էլ, ովքեր պարել չգիտեն, օգնում ենք սովորել»,-ասացին դպրոցի 6-րդ դասարանցիները:  Առարկայի ներդրումից հետո, երեխաներից ոմանք, դպրոցական դասաժամերից բացի, սկսել են հաճախել նաև ազգային պարի սիրողական խմբակներ:

Նույն դպրոցում «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ուսուցչուհի Գայանե Ավագյանը փաստում է, որ առարկային նոր ծանոթացող 5-րդ դասարանցիները, ովքեր դեռևս անծանոթ են մշակույթին, հաճախ հրաժարվում են պարել: Ուսուցչուհին վստահեցնում է՝ պարը երեխային ճիշտ ուսուցանելու դեպքում, երեխաները սկսում են պարել, ու այն էլ՝ մեծ սիրով:

«Ճիշտ է՝ սկզբում երեխաները տարակուսանքի մեջ են ընկնում. վայ, ես երբեք չեմ պարել, ես չեմ սիրում պարը, անգամ ասում են՝ հո մենք «ղզիկ» չենք: Բայց, երբ սկսում ես երեխային ճիշտ բացատրել՝ ինչի հետ կապված է պարը, պարաքայլերից յուրաքանչյուրն ինչի համար է արվում, ու, ընդհանրապես, երբ բացատրում ես պարի հետ կապված ամեն ինչ, դա նրանց ոգեշնչում է»,-ասաց Գայանե Ավագյանը:

Խոսելով դասապրոցեսի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ ուսուցչուհին վստահեցնում է, որ դրանք մեծ մասամբ տեխնիկական են: Երեխաներին նյութի տեսական մասը ներկայացնելիս՝ շատ է զգացվում դասագրքերի պակասը:

«Հետագայում ես կուզեի՝ լուծվեր գրքի և ձայնագրությունների հարցը: Նյութերը պատճենների տեսքով են, եւ երեխայի համար դա այդքան էլ մատչելի չէ: Եթե երեխան տեսնում է, որ առարկան գիրք չունի, ուրիշ ձեւ է վերաբերվում առարկային: Ես նաև երեխաներին խնդրում եմ իրենց հետ կրիչ բերեն ու ազգային երգերը տալիս եմ իրանց, որպեսզի լսեն ու այդ ամենը նրանց ավելի հասանելի լինի»,-ասաց Գայանե Ավագյանը:

Նրա խոսքով՝ պարերը սիրում են ոչ միայն աշակերտները, այլև ուսուցիչները, ովքեր պարտադիր պարում են դպրոցական միջոցառումների ժամանակ: Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի ուսուցչուհի Գոհար Հովհաննիսյանը, սակայն, չի բավարարվում միայն դասերի ժամանակ և միջոցառումներին պարելով. դասերից դուրս նա հաճախում է նաև ազգային պարի սիրողական խումբ: Երկար տարիներ ժողովրդական պարերով զբաղվով Գոհար Հովհաննիսյանի համար ազգային պարեր սովորելը բեկումնային եղավ. ըստ նրա՝ իր կյանքը դրանով բաժանվեց 2 փուլի՝ մինչև պարերը սովորելը և դրանից հետո:< /p>

«Երեխաներին դասավանդելիս ուզում ես նրանց ավելին տալ, իսկ դա անելու համար ես ինքս պետք է ստանամ այդ գիտելիքը: Չնայած վերապատրաստումները սպառիչ են, բայց իմ ներսն ինձ հանգիստ չի տալիս: Երեխաներին պարը սովորեցնելիս ու նրանց հետ պարելիս դու անընդհատ էներգիա ես տալիս ու սպառվում: Գնալով սիրողական խումբ՝ ես լցվում եմ նոր էներգիայով, ինձ զգում լիարժեք հայ: Ու ահա այստեղ է, որ սպառվելու և էներգիայով լցվելու օղակն ինձ համար փակվում է»,-նշում է Գոհար Հովհաննիսյանը:

«Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը 5-7 դասարաններում ներդրվել է 2014 թվականից՝ ներառելով Երևան քաղաքի թվով 8 և մարզային 2 դպրոց և նպատակ ունենալով   ազգային երգ ու պարի միջոցով երեխաների մոտ մանկուց ազգային արժեքներն ամրապնդել: ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ այժմ ծրագիրը ներդրված է Երևանի և ՀՀ մարզերի 117 դպրոցներում:

Լիանա Անդրեյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer