Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեքսիկայում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել El Universal պարբերականին

SOCIETY

 Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հարցազրույց է տվել մեքսիկական հայտնի El Universal պարբերականին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամ: 

Հայոց Ցեղասպանություն, 102 տարի անց 

Որպես Ցեղասպանություն վերապրած ազգ, որն այժմ ունի իր սեփական պետությունը, մեր բարոյական պարտքն ենք համարում դատապարտել և պատժել անցյալի և ներկայի հանցագործությունները: 

Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը հարգում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության (1915-1923) զոհերի հիշատակը: 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը թուրքական իշխանություններն Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում ձերբակալեցին 600-ից ավել մտավորականների, քաղաքական և կրոնական առաջնորդների, որպեսզի քարավաններով ուղարկեն նրանց երկրի խորքերը՝ սպանելու վերջնանպատակով: Այսպես սկսվեց Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի բնաջնջման պարբերական և կանխորոշված պլանի իրագործումը: Ութ տարիների ընթացքում հայոց քաղաքակրթության բնօրրանը դատարկվեց:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը հարգելուց և մեր մեկուկես միլիոն զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հարկ է հիշել այդ ողբերգության ծավալներն ու հետևանքները մեր ժողովրդի համար: Այդ իսկ պատճառով կուզենայի հակիրճ անդրադառնալ խնդրի տարբեր փուլերին և մինչև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ընկած դժվարին ճանապարհին:

 

1. Մեծ եղեռնի «ճարտարապետներն» ու իրագործողները, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության հաջորդիվ բոլոր կառավարությունները համոզված են եղել, որ հայ ժողովրդի հանդեպ իրագործած ոճրագործությունները կմնան պատմության ստվերի տակ:  Առաջին համաշխարհային պատերազմից հետո, գերտերությունները, բնական է, որ, հակառակ իրենց սկզբնական հայտարարություններին, որով պարտավորվել էին պատասխանատվության ենթարկել և պատժել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանությունների կազմակերպիչներին և իրագործողներին, զբաղված էին աշխարհաքաղաքական բաժ անումներով և գաղտնի պայմանագրերի կնքմամբ՝ իրենց ազգային շահերն առաջ մղելու համար: Մի բան, որ Ազգերի լիգայում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար, ականավոր քաղաքական գործիչ, դիվանագետ, նորվեգացի գիտնական Ֆրիտյոֆ Նանսենը որակել էր որպես «դավաճանություն մի ողջ ազգի նկատմամբ»: Հայոց ցեղասպանության ամենադաժան ժառանգությունը՝ անպատժելիությունը,  երկու տասնամյակ հետո ոգեշնչեց նացիստներին իրականացնել հրենաերի բնաջնջման նախագիծը՝ Հոլոքոստը: Մեկ տասնամյակ հետո հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի կատարած ահռե լի աշխատանքի շնորհիվ էր, որ  1948 թվականին ՄԱԿ-ում ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխման և դրա համար պատժի մասին կոնվենցիան: Պատահական չէր, որ Ցեղասպանության 50-ամյակի նախաշեմին տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություն: 1965 թվականի ապրիլի 22-ին Ուրուգվայը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Երկու օր անց, նույն տարվա ապրիլի 24-ին, Սովետական Հայաստանում, մեծամասամբ ուսանողներից և մտավորականներից բախկացած մի հոծ բազմություն, այն ժամանակ ԽՍՀՄ-ին ոչ բնորոշ երթ կազմակերպեց` Հայոց ցեղասպանության ոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Կրեմլից թույլտվություն պահանջելու նպատակով: Այդ պահից ՛՛մոռացված Ցեղասպանությունը՛՛ մտավ միջազգային օրակարգ:

 

2. Մինչև 1991 թվականի Հայաստանի անկախությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնական աշխատանքը մեծամասամբ կատարվում էր Սփյուռքի հայկական  քաղաքական կուսակցությունների, ինստիտուտների և մտավորականների կողմից, որոնք դա Հայկական հարց կոչեցին: Զուգահեռաբար, Ցեղասպանության և Հոլոքոստի հարցերով զբացվող ամենաականավոր գիտնականները, ինչպիսիք են միջազգային իրավունքի մասնագետներ, խորը հետազոտությունների միջոցով եկան եզրահանգման, որ Հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրաությունում անհերքելի փաստ է և չունի կանոնադրական սահ մանափակումներ: Այդ պահից, որպես պատասխան, Թուրքիայի Հանրապետությունը գործի դրեց, այսես կոչված, ժխտողականության քաղաքականության իր ամբողջ զինանոցը:

 

3. 1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախացումով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի համար նախանշվեց մի նոր փուլ, մասնավորապես, երբ 1998 թվականին այն հայտարարվեց մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ  անկախ Հայաստանի ոչ մի առաջնորդ ոչ մի պայմանի ներքո չի շահարկել Թուրքիայի իրագործած Ցեղասպանությունը` որպես բարիդրացիական հարաբերությունների նախապայման: Ընդհակառակը, մեզ համար շատ կարևոր է ունենալ հուսալի եւ կանխատեսելի հարևան, որի հետ փոխշահավետ համագործակցության և անկեղ ծ երկխոսության միջոցով կարող ենք միասին ստեղծել բարենպաստ միջավայր՝ մեր ընդհանուր պատմության դառը էջերը փակելու համար: Ժամանակակից պատմությունն ունի բազմաթիվ վկայություններ, երբ տարբեր երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, Գերմանիան և Իսրայելը, հաշտվել են և անհրաշեժտ նախադրյալներ են ստեղծել գալիք սերունդների խոստումնալից և համատեղ ապագայի համար: Ցավոք, Անկարան ցույց է տվել, որ դեռ պատրաստ չէ առերեսվել իր պատմության ամոթալի մասին: Այս առումով նրա անզիջում դիրքորոշումն ամրապնդվել է և շարունակվում է ամրապնդվել  քաղաքական նպատ ակահարմարության, աշխարհաքաղաքական հաշվարկների և տնտեսական շահերի գործոններով, որոնք որոշ երկրների կողմից ավելի են կարևորվում, քան պատմական ճշմարտությունը, արդարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Կոնվենցիան սահմանում է, որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, որի դեմ պայքարը ողջ միջազգային հանրության, և հատկապես, Կոնվենցիան ստորագրած երկրների  պարտավորությունն է: Վերջին 25 տարիների ընթացքում, չնայած բոլոր հնարավոր խոչընդոտներին և Թուրքիայի ժխտողականության և շանտաժի քաղաքակ անությանը՝ մոտ 30 երկիր և տարբեր միջազգային կազմակերպություններ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Հայաստանը բարձր է գնահատում այն ​​փաստը, որ Լատինական Ամերիկայի ժողովրդավարական երկրներն էքսպոնենտալ կերպով ճանաչում և դատապարտում են մարդկության դեմ այս ոճիրը: Հիացմունքի են արժանի Ուրուգվայի, Արգենտինայի, Չիլիի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Բոլիվիայի և Պարագվայի քաղաքական համարձակությունն ու վերջիններիս անառարկելի  սատարումը մարդու հիմնարար իրավունքներին: Հուսով ենք, որ առաջիկա տարիներին Մեքսիկան նույնպես կներառվի այդ ցանկոմ: Այս առումով դեռ շատ բան ունենք անելու՝ կոտրելու համար լռության, տգիտության և անտարբերության պատն աշխարհի տարբեր երկրներում և տարածաշրջաններում: Այսօր յուրաքանչյուր ոք պարտավոր է իմանալ, որ երբեք այլևս թույլ չենք տալու լռեցնել հայերի ողբերգության մասին  բարձրաձայն խոսելու մեր իրավունքն ու վճռականությունը:

4. Որպես Ցեղասպանություն վերապրած ազգ, որն այժմ ունի իր սեփական պետությունը, մեր բարոյական պարտքն ենք համարում դատապարտել և պատժել անցյալի և ներկայի հանցագործությունները: Վստահ ենք, որ, ի վերջո, արդարությունը կհաղթանակի:  Այս առումով պարտավոր ենք  հենց հիմա միավորել մեր ձայնն ու գործողությունները: Այսօր, հակառակ նրան, ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ, խաղաղության, բարեկամության, արդարության և մարդու իրավունքների պաշտպանների ձայները պետք է հնչեն ավելի բարձր, քան հրթիռների և թնդանոթների պայթյունները, որոնք խլացնում են մարդկությունը, ո ւմ համար «Այլևս երբեք» կարգախոսը դառնում է իրավական հրամայական միջազգային օրակարգում: Միայն դրանից հետո մեր երեխաները կժառանգեն արդար և խաղաղ աշխարհ:

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank