Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հանուն պետությա՞ն, թե՞ հանուն մանդատի

АНАЛИТИКА
Մենք հաճախ կարող ենք լսել քաղաքականություն և բարոյականություն եզրույթների հակասականության մասին: Նույնպես հաճախ մենք կարող են լսել հայտնի արտահայտությունը, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Սակայն իրականում քաղաքականությունը հաճախ դարձնում են այդպիսին: Այլ կերպ ասած, քաղաքականությունը յուրահատուկ գործունեության բնույթ և միջավայր է, որն ունի իր օրենքները և գործում է դրանցով: Երբեմն–երբեմն, սակայն, հայտնվում են անհատներ ու գործիչներ, որոնք յուրովի են ընկալում այդ օրենքները և արդյունքում քաղաքականությունը վերածում այլ իրողությունների:
 
Հենց նման երևույթի մենք ականատես եղանք օրեր առաջ՝ երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ներկայացներ պատգամավորական մանդատ ստացած թեկնածուներին: Այն բանից հետո, երբ ԿԸՀ–ն ներկայացրեց պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրածների անունները, վերջիններիս տերերը հանկարծ հիշեցին, որ իրենք դիմումներ չեն գրել: Սա, իհարկե, աբսուրդ է, որովհետև նման կարևորության հարցի շուրջ նման հայտարարություններ անելը գրեթե մոտենում է հանցագործության մասին հաղորդում տալու: Իրականությունը, սակայն, շատ պարզ էր, այդ դիմումները բնականաբար գրվել են, ու ավելին` ստորագրվել են հենց նույն անհատների կողմից: Թերևս անհրաժեշտության դեպքում մի փոքրիկ փորձաքննությունն ամեն ինչ կպարզեր: Այստեղ խնդիրն այլ է:
 
Մենք վերևում նշեցինք, որ քաղաքականության մեջ կան կանոններ, որոնք պետք է պահպանել: Հենց այս կանոնների սահմաններում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում են ըստ էության գրվել այդ դիմումները, որոնցից ոմանք փորձեցին հրաժարվել: Խնդիրն այստեղ բոլորովին էլ դիմում գրելու և դրանից հրաժարվելու մեջ չէ, չնայած որ նկատի ունենալով թե ինչպիսի գործիչներ էին այդ դիմումների հեղինակները, պարզապես ամաչել կարելի էր նման շրջադարձերից:
 
Այս մասին, ի դեպ, նշել էր նաև Իվետա Տոնոյանը՝ շեշտելով, որ սույն անձինք խախտել են քաղաքական պայմանավորվածությունները:
 
Այս ամենից զատ, սակայն, շատ ավելի կարևոր է դառնում մի իրողություն: Արդեն իսկ հայտնի անձինք խախտելով քաղաքական պայմանավորվածությունները և ամենայն հավանականությամբ շրջանցելով նաև զուտ մարդկային հարաբերությունները, այսօր դարձել են Ազգային ժողովի պատգամավորներ: Այստեղ էլ հենց գալիս է ամենամեծ հարցը, արդյոք նման գործիչներն է, որ պետք է ներկայացնեն մի աբողջ հասարակության կամ այդ հասարակության մի հատվածին, արդյոք նման գործիչները կարող են ընդհանրապես համարվել ազգընտիր պատգամավորներ: Եթե այո, ապա ինչպե՞ս: Հարց, որի պատասխանը չափազանց մշուշոտ է:
 
Եթե քաղաքական գործիչը, հանուն պատգամավորական մանդատի, պատրաստ է շրջանցել ցանկացած պայմանավորվածություն և դրանով իսկ քաղաքականությունը վերածել հայտնի երևույթի, ապա ինչպես կարելի է նույն այդ գործչին վստահել հասարակության շահերի պաշտպանությունը: Այս զարգացումների հետ կապված քանիցս շրջանառվեց «Ծառուկյան» դաշինքի անվանումը, որի ցուցակով մանդատ են ստացել հայտնի անձինք, սակայն ըստ էության խնդիրն այստեղ շատ ավելի լայն է և դուրս է գալիս մեկ կամ մի քանի քաղաքական ուժերի շրջանակներից:
 
Խնդիրն այստեղ հենց երևույթն է և այն հարցը, թե ինչպես կարող է պատեհապաշտության և մեքենայությունների արդյունքում պատգամավոր դարձած գործիչը 5 տարի շարունակ օրենքներ մշակի և օրենքների շուրջ քվեարկի՝ հանուն պետության և հասարակության շահի, այն դեպքում, երբ պատգամավորական մանդատը նրա համար ամենաթանկն է: Այս հարցի պատասխանը թերևս պետք է տա հասարակությունը:

Տիգրան Դավթյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ