Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի վերջո փողը հայրենասիրություն ճանաչո՞ւմ է, թե ոչ. Բիլ Գեյթսի օրինակն էլ կա

INTERVIEW

Past.am-ի հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը 

– Պարոն Խուրշուդյան, ներկա կառավարությունը տնտեսության զարգացման հիմնական երաշխիքներից է համարում ներդրումների ապահովումը: Հիմնվեց նաև «Հայաստանի ներդրողների ակումբ», ուր ընդգրկվեցին հիմնականում ռուսաստանաբնակ հայ գործարարները: Այսինքն` նրանցից ենք ակնկալում ներդրումներ: Իսկ ընդհանրապես փողը հայրենասիրություն ճանաչո՞ւմ է:

– Շատերն, այո, կարծում են, որ փողը համ ու հոտ չունի: Բայց իմ կարծիքով, այնուամենայնիվ, ունի: Աշխարհում ևս նման նախադեպեր կան: Ժամանակին ես հանդիպել եմ Իռլանդիայի զարգացման գրասենյակի ներկայացուցիչներին: Նրաք ներկայացրեցին, թե 70–ականներից ինչպես սկսեցին երկրի տնտեսության զարգացման իրենց գործընթացը: Նաև մի բան պատմեցին` ասացին, որ գնացել են Բիլ Գեյթսի հետ նստել զրուցել են, նրան հիշեցրել են, որ իռլանդացի է, ու առաջարկել են ներդրումներ անել: Եվ Բիլ Բեյթսը արել է այդ ներդրումները: Կամ ուղեղների արտահոսքի ցիկլայնության հետ կապված` շատ հնդիկներ գնացին Սիլիկոնային հովիտ ու այնտեղ աշխատեցին: Բայց հետո արդեն, որպես տվյալ ոլորտի կայացած մասնագետներ, հետ եկան իրենց երկիրն ու այստեղ ձևավորեցին ՏՏ ոլորտի զարգացման համանման մոդել: Այնպես որ, մենք չենք կարող ասել, թե ներդրումների հարցում դեր չունի ազգային զգացումը: Նաև այս հարցում էական դեր են խաղում մարդկային հարաբերութունները, անձնական կապերը: Այդ դեպքերում ներդրողն առավել ռեալ է գնահատում առկա ռիսկերը և նոր միայն մտնում է շուկա: Իսկ այն մարդիկ, ովքեր, մեր երկրի օրինակով ասենք, Հայաստանում չեն ապրել, նրանց համար առավել մեծ են թվում ռիսկերը, ու դժվարությամբ էլ ներդրումներ կանեն:

– Այսինքն` կարողանում են տեղի խաղի կանոնները յուրացնել:

– Այո, այդպես է: Իհարկե, դա բավարար չէ, բայց կարևոր է:

– Իսկ որպեսզի բավար լինեն պայմանները, ուրիշ ի՞նչ է հարկավոր ներդրողին:

– Հարկավոր է, որ տվյալ երկրում գործեն միջազգային խաղի կանոնները: Նույն ձեր մատնանշած Ներդրողների ակումբի անդամները գիտեն միջազգային խաղի կանոնների մասին: Ուստի դու պարտավոր ես հենց այդ խաղի կանոնները ներդնել քեզ մոտ, որոնք նրանց լավ հայտնի են:

– Բայց մեր երկրում այսօր գործելո՞ւ են միջազգային այդ խաղի կանոնները: Մենք կարծես դրանցից շատ հեռու ենք:

– Խաղի կանոնը գործընթացային վիճակ է: Ասենք` դու ներդրում ես անում, ու զուգահեռ պատվիրում ես դրա սոցիալական, բնապահպանական ռիսկերը: Միջազգային պրոֆեսիոնալ կառույցներ կան դրա համար, որ գալիս ու այդ ռիսկերը գնահատում են: Որոնք էլ կցում ես քո ծրագրերին: Եվ դրսի մարդը, երբ տեսնում է, որ դու այդ պրոցեդուրան արել ես, արդեն հայտնի կդառնան նրան ռիսկերը ու կկողմնորոշվի` ներդրում անի՞ այդ երկրում, թե` ոչ: Իսկ մեր երկրի նման փոքր երկրները սովորաբար գործընթացների վրա փող չեն ծախսում` ասում են` թանկ է: Եվ այդ հանգամանքը սովորաբար փոքրացնում է տվյալ շուկան պոտենցիալ ներդրողի աչքում:

– Իսկ այսօր կարո՞ղ ենք ասել, որ մեր երկրում ներդրումների երաշխիքը մեկ մարդու` վարչապետի գործոնն է:

– Ոչ, նման բան ես չեմ կարող ասել: Ավելին` եթե անգամ նման բան ձևավորվի, ապա դա շատ վտանգավոր իրավիճակ կլինի ըստ էության: Օրինակ` դատական համակարգը շատ ավելի կարևոր է, քան վարչապետի պարագան է: Եվ ընդհանրապես միայն մեկ մարդով դու չես կարող նման մոդելներ կառուցել:

– Լավ բան ասացիք` մեր այս անկատար դատական համակարգի պարագայում ներդրողները կգա՞ն Հայաստան ու գործ կձեռնարկե՞ն:

– Ներդրողները նման խնդիր չունեն. նրանք միջազգային դատարաններում իրենց հարցերը կլուծեն, եթե անհրաժեշտություն լինի:

– Այսինքն` ամեն ինչ նորմալ է:

– Նորմալ չէ: Պետք է ուղղակի շատ աշխատել, որ և՛ վիճակը նորմալանա, և՛ պրոցեսն առաջ գնա: Ես միշտ ասում եմ` ժամանակը վատ ենք օգտագործում, պետք է լավ օգտագործենք: Բանն այն է, որ միտումները կան, պրոցեսն ընթանում է: Բայց ինչքան դանդաղ այն ընթանա, այնքան ուրիշ տեղ կարող ենք հասնել: Ուստի պետք է սխալն էլ արագացնենք, ճիշտն էլ արագացնենք:

Գոհար Սարդարյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli