Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բաքվի «ձախողումն» ու Հայաստանի բարոյական հաղթանակը

ANALYSIS

Եվ այսպես` առաջիկա երեք ամիսների ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը: Ադրբեջանին հաջողվեց փակել տալ Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակը` 2008 թ. ռուս–վրացական պատերազմից հետո Թբիլիսիի գրասենյակը փակվել էր Ռուսաստանի պահանջով, իսկ Ադրբեջանն ինքն էր ցանկացել իր երկրում դադարեցնել անվտանգության հարցերով զբաղվող եվրոպական այդ կառույցի գործունեությունը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակել տալու Բաքվի ցանկության մասին բարձր մակարդակով առաջին անգամ խոսվեց այս տարվա հունվարին:

Որպես պատճառ` ադրբեջանական կողմը նշել էր այն, որ այդ կառույցի երևանյան գրասենյակը չարաշահում է իր լիազորությունները և ականազերծում իրականացնում ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև ադրբեջանական «գրավյալ» տարածքներում` դրանով իսկ միջամտելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Իսկ քանի որ կառույցի կանոնադրության համաձայն` գրասենյակները հակամարտություններին միջամտելու իրավունք չունեն, հետևապես երևանյան գրասենյակը ոտնահարել է կանոնադրությունը, ուստի պետք է դրա գործունեությունը դադարեցնել:

Գրեթե չորս ամիս տևած բանակցություններն արդյունք չտվեցին: Բաքուն ավելի հզոր գտնվեց, քան ԵԱՀԿ նախագահությունը և անդամ մյուս պետությունները: Բայց արդյո՞ք միայն Բաքուն: Ֆորմալ առումով ԵԱՀԿ–ում գործում է կոնսենսուսի սկզբունք: Բայց մեծ գաղտնիք չէ, որ գրասենյակների հարցերով վետոյի ռեալ իրավունք ունեն միայն Ռուսաստանն ու ԱՄՆ–ն: ԵԱՀԿ–ի ստեղծման գործում, որն ի սկզբանե միտված էր Արևմուտքի և դեռ այնժամանակվա ԽՍՀՄ–ի միջև հակասությունների հաղթահարմանը, որոշիչ դեր ունեին ԱՄՆ–ն և ԽՍՀՄ–ը, այնուհետ` ՌԴ–ն: Բացի այդ, ԱՄՆ–ն և ՌԴ–ն ներդնում են այդ կազմակերպության ծախսերի համար պահանջվող գումարի 25–ական տոկոսը:

Ուստիև, այնպես է ստացվել, որ ՌԴ–ԱՄՆ զույգն է լուծում կառույցի բոլոր գլխավոր հարցերը: Ոչ մի այլ երկիր շանս չունի, նույնիսկ եթե ֆորմալ առումով կոնսենսուսի սկզբունքը գործում է: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ԱՄՆ–ն ամենևին էլ չէր ցանկանա, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվի: Անվտանգության հարցերով զբաղվող այդ կառույցի գործունեությունը Հայաստանում ռազմավարական և մարտավարական նշանակություն ուներ ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար: Թերևս պատահական չէր, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկին նշեց. «ԵԱՀԿ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ–ին, քան Հայաստանին»:

Իսկ Ռուսաստա՞նը: Հունվարին, երբ հայտնի դարձավ Բաքվի մտադրության մասին, հանկարծ տեղեկություն տարածվեց, որ Մոսկվան միտքը փոխել է` ՀԱՊԿ ղեկավարի նշանակման հարցում ապրիլից կգործի ռոտացիոն սկզբունքը, և այն կստանձնի Հայաստանի ներկայացուցիչը: Եվ այդպես էլ եղավ` մայիսի 2–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնեց Յուրի Խաչատուրովը: Գրեթե միաժամանակ տեղեկություն ստացվեց, որ համաձայնություն ձեռք չի բերվել, և ԵԱՀԿ գրասենայկը Երևանում փակվում է: Ի՞նչ կապ կա այս երկու գործընթացների միջև: Իրականում և ԵԱՀԿ, և ՀԱՊԿ անվտանգության հարցերով զբաղվող կառույցներ են: Հայաստանը երկուսի անդամ է: Եվ այդ երկուսի ներկայությունն ու գործունեությունը Հայաստանում մեր երկրին տալիս էր այլընտրանք, մանևրելու հնարավորություն:

Ու հիմա, երբ ԵԱՀԿ գրասենյակը փակվում է, Հայաստանը զրկվում է այլընտրանքից: Հայտնվում միայն ռուսական անվտանգության համակարգում: Ուշագրավ է, որ գրասենյակի փակման առնչությամբ ռուսական կողմից որևէ արձագանք չի եղել:

Միայն ՀՀ–ում ՌԴ դեսպան Վոլինկինը նշեց. «Գրասենյակի փակումը տհաճ է, բայց ի՞նչ արած»:

Եվ վերջ: Բայց առավել հետաքրքիրը հենց Հայաստանի արձագանքն էր: Անդրադառնալով խնդրո առարկային` ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր. «Խոչընդոտելով նաև ԵԱՀԿ գործունեությունը և հերթական անգամ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը, Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև»: Իսկապես Բաքուն «ձախողեց»: Փակել տվեց երևանյան գրասենյակը և ձախողեց: Տեսնես, մեր դիվանագիտությունը քանի՞ նման «ձախողում» է ունեցել և ունեցե՞լ է արդյոք: Ի դեպ, նման մի «ձախողման» առաջարկ:

Բաքվի հետ երկար–բարակ բանակցություններ վարելու փոխարեն հայկական կողմը կարող էր օգտվել նույն այդ կոնսենսուսի սկզբունքից և առաջարկել վետո կիրառել Թուրքիայում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության նկատմամբ: Հաշվի առնելով Թուրքիայի ու Եվրոպայի ներկա հարաբերությունները, պատկերացնո՞ւմ եք, թե Եվրոպայից ինչ ողջյուններ էին հղվելու առ Հայաստան: Բայց Հայաստանին նման «ձախողումներ» պետք չեն: Մենք սիրում ենք բարոյական հաղթանակներ:

 

Արփի Սահակյան 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal