Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱՄՆ–ն ժամանակ է տվել Թալիբանին

ANALYSIS
Երբ այս փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հերբերտ Ռեյմոնդ Մաքմասթերին նշանակեց Ազգային անվտանգության հարցերով խորհրդական, շատերը զարմացան: 2014 թվականին Time հանդեսը Մաքմասթերին ներառել էր աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում՝ նրան բնութագրելով որպես զորահրամանատար–մտածող, ցանկացած բանակի ճարտարապետ–հպարտություն:
 
Նշվում էր նաև, որ Մաքմասթերն ունի փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան, որը ստացել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում, Մասաչուսեթսում մասնագիտացել է ԱՄՆ պատմության հարցերում, մի շարք գրքերի հեղինակ է, իսկ որ ամենակարևորն է՝ չի հանդուրժում որևէ դիկտատ: Ուղղամիտ մեկն է, այսինքն, մշտապես բացահայտ է արտահայտում իր տեսակետները և հաճախ է քննադատում իշխանություններին: Փորձագետներին, այսպիսով, զարմացրել էր, թե ինչո՞վ է նման մարդն ինքնուրույն որոշումներ կայացնել սիրող Թրամփի պես ինքնահավանի ուշադրությունը գրավել, և լսելո՞ւ է, արդյոք, նախագահը մեկին, որը մշտապես, այդ թվում՝ «Պարտքի խախտում» իր գրքում, քննադատել է ԱՄՆ ռազմական գործողությունները Վիետնամում, Աֆղանստանում և այլուր:
 
 
Այդ զարմանքը, սակայն, կարճ տևեց, երբ նույն փորձագետները հիշեցին, թե ինչպես էր թեկնածու Թրամփը նույնպես քննադատում իշխանությունների գործողությունները Աֆղանստանում՝ խոստանալով նախագահ դառնալու դեպքում շատ արագ հանել ամերիկյան զորքն այդ երկրից: Հետևաբար, այժմ էլ Մաքմասթերի նշանակումն օրինաչափ համարվեց, որովհետև վերլուծաբանները համոզված էին, թե հենց նա է Թրամփին օգնելու, որպեսզի վերջինս նախընտրական այդ մի խոստումը ևս իրականություն դարձնի:
Հենց այդ օրերին «Փաստը» բոլորովին այլ բան կանխատեսեց՝ համոզում հայտնելով, որ Մաքմասթերն իրականում Թրամփին ոչ թե Աֆղանստանից շատ արագ հեռանալում է օգտակար լինելու, այլ, Պենտագոնի ղեկավար՝ «Կծան շուն» կամանունով հայտնի գեներալ Մետիսի հետ մեկտեղ, մեջտեղ է բերելու նոր պլան, որը լիովին տեղավորվելու է Թրամփի կողմից այդքան տարբերվող հակաահաբեկչական պայքար և Ամերիկան դարձյալ մեծ դարձնելու շրջանակում: Այլ կերպ ասած, հաշվի առնելով հատկապես ռուսական վերջին ակտիվությունը Աֆղանստանում, բացառվում էր, որ ԱՄՆ–ն, այդքան ջանք ու ֆինանսներ ներդնելուց հետո, հեշտ ու հանգիստ լքեր Քաբուլը՝ Անդրի լուծման նախաձեռնությունը զիջելով ուրիշներին: Ըստ էության, ԴԱԻՇ–ի թունելների վրա նետած GBU–43/B Massive Ordnance Air Blast՝ ծանր ֆուգասային ռումբը, որ հայտնի է «բոլոր ռումբերի մայր» անունով, հենց դրա ապացույցն էր, և հետագա զարգացումները ցույց տվին, որ մեր կանխատեսումները սխալ չէին:
 
Այդ առումով բոլորովին անակնկալ չպետք է համարել այն փաստը, որ ապրիլի 18–ին նախ՝ Մաքմասթերը մեկնեց Քաբուլ, ապրիլի 24–ին՝ Պենտագոնի ղեկավար Մետիսը: Ավելին՝ Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սփայսերի հայտարարությունը, թե մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնից պահանջել է նոր ծրագիր՝ Աֆղանստանում իսլամիստների դեմ ավելի արդյունավետ հակաահաբեկչական պայքար ծավալելու նպատակով, կարելի է նույնիսկ ուշացած համարել:
 
 
Իհարկե, մենք դեռ չգիտենք՝ ինչ նոր պլան են մեջտեղ բերել ամերիկյան բազեները Թրամփի համար, բայց համարձակվենք և՛ս մի կանխատեսում անել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփը չի մերժել Թալիբանի հետ բանակցություններ սկսելու՝ ռուսական տեսակետը, կարելի է այս պահին իսկ ենթադրել, որ ԱՄՆ–ն առաջին հերթին Աֆղանստանում իրենից առանձնապես լուրջ ուժ չներկայացնող ԴԱԻՇ–ին ցուցադրաբար կսեղմի պատին, այնուհետ կսկսի Թալիբանի հետ բանակցությունները՝ քանի դեռ ռուսներն իրե՛նք դա չեն սկսել:
 
Ուղիղն ասած՝ այս վարկածի օգտին է վկայում նաև Կոպենհագենի գագաթաժողովը, երբ ամերիկյան ներկայացուցչի խոսքից պարզ դարձավ, որ ԱՄՆ–ն ոչ թե Աֆղանստանից հեռանալու, այլ մի բան էլ ռազմական ներկայությունն ավելացնելու մասին է մտածում: Իսկ երբ դրան հետևեց ԱՄՆ զինուժի՝ Նանգարհար սարում ծավալած օպերացիան, որի ընթացքում սպանվեց ԴԱԻՇ–ի՝ աֆղանական ճյուղի ղեկավար Աբդուլլա Խասիբը՝ մոտ 2000 զինյալների հետ միասին, պարզ դարձավ, որ ԱՄՆ–ն արդեն իսկ կոնկրետ ուղերձ է հղել Թալիբանին: Այլ բան է՝ կհամաձայնի՞ Թալիբանը թրամփյան պայմաններին, որոնց ինչ լինելն, ինչպես նկատեցինք, դեռ հայտնի չեն, թե՞ ԱՄՆ մոտ 5000 ուղարկվելիք զինվորների մուտքը Քաբուլ նոր լայնամասշտաբ պատերազմի սկիզբ կհամարվի: Նկատենք՝ հայտնի չէ ինչ ելքով...
 
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia