Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք փրկում ենք ձորն ընկնող ավտոբուսը

INTERVIEW
Past.am-ի հյուրն է «Հայ Ազգային Կոնգրեսի» գաղափարակիր, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը
 
– Պարոն Մարտիրոսյան, ինչպիսի՞ն են ձեր հետընտրական տպավորությունները:
 
– Ընտիր: Մենք մեր քարոզարշավի բոլոր նպատակներին հասել ենք: Մենք ընտրական պրոցեսների մեջ էինք մտել` գլխավոր նպատակ ունենալով արմատախիլ անել այն բոլոր հնարավոր ծիլերը, որոնք կարող են քաղաքացիական պատերազմ առաջացնել Հայաստանում, երբ Սերժ Սարգսյանի կողմից կկնքվի խաղաղության պայմանագիրը: Ե՛վ դրանից առաջ, և՛ դրանից հետո:
 
– Այսպե՞ս հասկանանք` ձեր նպատակը Սերժ Սարգսյանին օգնելն էր:
 
– Ես ձորը ընկնող ավտոբուսը փրկում եմ: Եվ նրա ուղևորներից մեկը Սերժ Սարգսյանն է: Դա նշանակում է, որ ես Սերժ Սարգսյանի համա՞ր եմ ավտոբուսը փրկել: Պարզապես` այնքանով նաև Սերժ Սարգսյանի համար, որքանով նա ևս ՀՀ քաղաքացի է:
 
– Իսկ Սերժ Սարգսյանը հասկացա՞վ, թե դուք ինչ արեցիք իր համար: Կամ ինչ էիք ուզում անել:
 
– Մենք իր համար չենք անում: Նորից եմ ասում` ավտոբուսի անունը Հայաստան է: Ավտոբուսը փորձեցինք փրկել ձորը ընկնելուց: Մեր թիրախը, մեր նպատակը, մեր արժեքը կոչվում է Հա–յաս–տան: Եթե Սերժ Սարգսյանի տեղը լիներ, ասենք` Իսաբեկ Իսաբեկյանը, մենք կանեինք Իսաբեկ Իսաբեկյանի համար:
 
– Բայց ձեր քաղաքական ուժը չանցավ խորհրդարան…
 
– Փառք Աստծո, որ չանցավ, եթե նայում ենք այսօրվա խորհրդարանի պատկերին: Գուցե անգամ վարկաբեկվեի՞նք այս խորհրդարանում լինելով:
Չմոռանանք նաև, որ իշխանությունը մշտապես, նաև` ընտրարշավի ընթացքում, վարել է հակակոնգրեսական քաղաքականություն:
Գիտե՞ք, թե ինչպիսին են մեր հարաբերություններն իշխանության հետ. ինչպես` ծնողի ու անառակ որդու: Անկախ նրանից, թե ինչպես է այդ որդին իրեն պահում, ծնողն իրեն պահում է այնպես, ինչպես պետք է պահի ծնողը:
Հիմա այդ երեխան մեր դեմ է աշխատում, մեր կողմ է աշխատում, ինչ է անում, ինչ չի անում, միևնույն է, Հայաստանի Հանրապետության իշխանությունն է: Իսկ մեր պրոբլեմն ու խնդիրը մեկն է` Հայաստանի Հանրապետութունը փրկել անդունդում հայտնվելուց:
 
– Ձեզ մոտ լավատեսություն կա՞: Կամ այսպես ասեմ` լավատե՞ս եք այդ առումով, որ հնարավոր է փրկել:
 
– Ինձ համար Հայաստանն առաջին հերթին մարդն է: Ապա` տարածքը, որպես այդ մարդու արարման վայր: Եվ եթե Հայաստանը պակասում է, ու ես կարողանում եմ այդ պակասելը կանգնեցնել, այնպես անել, որ մարդիկ չլքեն իրենց երկիրն ու չարտագաղթեն, ուրմեն` լավ է: Եթե ես կարողանում եմ այնպես անել, որ ավելի քիչ զինվոր զոհվի, քան զոհվում են, ապա շատ լավ է:
 
Սրանք ինձ համար կարևորագույն հարցեր են: Ինձ համար արժեք է մարդը, բայց որը ստիպված է լքել երկիրը: Ինձ համար արժեք է զինվորը, որը զոհվում է սահմանին: Հիմա եթե ես այս ամենին հասնեմ, ապա կարող եմ լինել օպտիմիստ ու լավատեսորեն նայել հարցերին: Դեռ չխոսեմ խաղաղության ծրագրի բերած մյուս` տնտեսական, բարոյական և այլ բնույթի դրական տեղաշարժերի մասին:
 
Պարզապես մեր պետականաշինությունը կաղում է, ունի խորհրդային խոցեր: Կան նաև արժեհամակարգի, գաղափարների խնդիրներ: Այսօր կոմունիկացիա չկա իշխանության ու հասարակության մեջ: Դա է պատճառը, որ երբ բախտի բերմամբ, թե պատահմամբ Սերժ Սարգսյանը հանդիպում է Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, ամեն տեղից ասում են` էհ՜, Տեր–Պետրոսյանը մի բան առավ, մի բան ծախեց…
 
Մենք ցանկացած ուղիղ դիալոգ իշխանության ու հասարակության կամ իշխանության և ընդդիմության միջև, վատ ենք ընդունում:
 
Իսկ եթե այդպես է, նշանակում է մենք տվյալ լծակները դնում ենք օտարների ձեռքին: Որովհետև եթե դու ուղիղ չես բանակցում քո հասարակության հետ, ապա յուրաքանչյուր ճգնաժամի դեպքում, դա անելու ես քո երկրում ներկայացված օտարերկրյա դեսպանների միջոցով: Իսկ դա նշանակում է` քո երկրի բանալիները տաս օտարին:
 
– Մշտապես նշել եք, որ քաղաքական ձեր ուժը և իշխանությունը տարբեր մշակույթների կրողներ են: Հիմա հարցս` դուք չե՞ք վախենում, որ մշակութային ձեր այդ պաշարով, արժեհամակարգային ձեր կայուն պատկերացումներով այսօր կարող եք հայտնվել լուսանցքում:
 
– Մեր բոլոր պատգամներն այսօր իրականացնում է այս իշխանությունը: Եվ այսպես թե այնպես, ցանկանալով, թե չցանկանալով, Սերժ Սարգսյանը գնում է խաղաղության պայմանագրին ընդառաջ:
 
Եվ մի բան էլ` միակ ուժը, ում քննադատում են այսօր, ո՞րն է. Հայ Ազգային Կոնգրեսը: Ո՞ւմ պատվերով. իշխանության: Եվ եթե իշխանությունը խորհրդարան չանցած ուժի դեմ ռեսուրսներ է ծախսում, նշանակում է այդ ուժը կարևոր է:
 
Եվ եթե Հայաստանի ցանկացած «դժբախտությունների» մեջ քննադատում են մեզ, սկսած Ավարայրի ճակատամարտից մինչ օրս, ուրմեն մենք կարևոր ենք:
 
Եվ հենց այս պահի մեր զրույցն էլ ցույց է տալիս, որ մենք լուսանցքում չենք: Որ մենք ոչ թե քաղաքական գործընթացների լուսանցքում ենք, այլ կենտրոնում ենք:
 
Գոհար Սարդարյան
 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal