Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայացք հոգուց ներս կամ մեր ազգային թերարժեքության բարդույթը հաղթահարելու ճանապարհին

INTERVIEW
Past.am-ի հյուրն է թարգմանիչ, լրագրող Հովհաննես Այվազյանը:
 
– Պարոն Այվազյան, փոքրաքանակ ազգի բարդույթը կարծես ուղեկցում է մեզ մեր ճանապարհին, խանգարում է նաև շատ–շատ բնագավառներում հաջողություններ արձանագրելու հարցում: Իրո՞ք մենք բարդույթավորվելու առիթ ունենք:
 
– Այսօր ազգովի մենք մի մեծ խնդիր ունենք` թոթափել փոքրաքանակ ազգ լինելու մեր բարդույթը` որ մենք փոքր ենք, որ մենք թույլ ենք, անկարող ենք: Եղբայր, եթե աշխարհում 250 ժողովուրդ կա, մենք առաջին 50–ի մեջ ենք: Ինչո՞ւ ենք փոքր ու թույլ: Եվ սա` ՄԱԿ–ի տվյալներով:
 
Կամ եթե 8 միլիոն, իսկ որոշ հաշվարկներով 11–12 միլիոն հայություն ունես աշխարհում, որոնք նաև ուժ են ներկայացնում, նաև օգնում են Հայաստանին, օգնում են այստեղ գտնվող իրենց հարազատներին, ապա ինչո՞ւ մենք մեզ թույլ զգանք:
 
Կամ` հաճախ ասում ենք` Հայաստանն աղքատ է հանքային հանածոներով: Բայց, ահա, բացում եմ հանրագիտարանը. ողջ Հրազդանի տակ երկաթի հանքեր են: Կամ` ինչքա՜ն մոլիբդեն ունենք: Կամ` Խորհրդային Միությունում Հայաստանը ոսկու հանքերով երկրորդ տեղն էր զբաղեցնում Ուզբեկստանից հետո: Այս դեպքում այդ ինչպե՞ս եղավ, որ թույլ եղանք, աղքատ եղանք, փոքր եղանք:
 
– Խնդիրը հայրենիք, պետություն, երկիր կառուցելու մեր շնորհքի՞ մեջ է:
 
– Մեր առաջին խնդիրը մեր թերություններն ու թուլություններն ընդունելն է: Սա՛ պետք է մեկնակետ դարձնենք ու այստեղից առաջ գնանք: Մենք պետք է գնահատենք մեր հնարավորությունները: Իսկ մենք ունենք աներևակայելի և՛ նյութական, և՛ գիտական,՛ և հոգևոր ռեսուրսներ:
 
 
Ես հիշում եմ աշխարհագրագետ Գրիգոր Ավագյանի գրքույկը: Նա ասում էր` այսօրվա Հայաստանի տարածքը լիուլի կարող է պահել 10 մլն ժողովրդի: Պարզապես այն այսօր անմշակ է:
 
Ես էլ իմ կողմից ավելացնեմ` Աշոցքի, Ամասիայի սարերում կարելի է հսկայական քանակությամբ անասուններ պահել: Թե` մանր, թե խոշոր եղջերավոր անասուններ: Եվ այդ մթերքով ապահովել հայաստանյան ողջ բնակչությանը:
 
– Վերջերս բավականին աշխատանքներ են կատարվում համայն հայության ջանքերը համախմբելու ուղղությամբ: Տարբեր մեթոդներ են առաջարկում: Ընդհուպ մինչև հանգում են ցանցային պետության գաղափարին: Դուք դա ռեալ համարո՞ւմ եք: Նաև այն օրվա՞ հարց է, պահանջվա՞ծ է այսօր:
 
– Անպայման օրախնդիր է: Եվ մեր առջև հրեաների հրաշալի օրինակը կա: Եվ նրանց պետք է ոչ թե նախանձել ու փնովել, այլ ընդօրինակել իրենց փորձը, նաև` հարգել իրենց:
Մի բան պարզ է` տարբեր ծրագրերի շուրջ հայության ջանքերի համախմբմանը ինչքանով էլ կարողանանք հասնել, մեր օգուտն է:
 
– Ի՞նչ ես կարծում` շա՞տ են սխալ` գցված ռելսերը, որոնց վրայով պետք է առաջ ընթանա մեր երկիրը:
 
– Չեմ կարծում, որ սխալ են: Այս հարցի շուրջ մի քիչ պետք է երկար մտածել պատասխանելուց առաջ:
 
– Իսկ պրոբլեմն ինչի՞ մեջ է, որ մենք վատ ենք ապրում, որ մենք դժգոհող ենք, որ թափթփված ենք, անկազմակերպ ենք, որ իրար չսիրող ու չվստահող ենք…
 
– Նախ` պատճառը պետականության բացակայությունն է: Մեր պատմական ճակատագիրն է: Հենց այս տարածքում ապրելն է, որի վրա շատ աչքեր կան: Նաև` աշխարհի ուժի կենտրոններից մեկի` այս տարածքում հայտնվելն է:
 
Սրանք կարևորագույն հանգամանքներ են այդ առումով:
 
Եվ ապա` մեր հասարակարգի բնույթը, որը չգիտես, թե ինչ է հիմա. ոչ կապիտալիզմ է, ոչ սոցիալիզմի մնացուկ է, ոչ վայրենի կապիտալիզմ է: Չգիտեմ, թե ինչ է: Եվ ձեր թվարկած վիճակները այդ «չգիտեմ ինչ» հասարակարգի հետևանքներ են նաև:
 
Հենց անցանք ու հաղթահարեցինք այս «հասարակարգը», որն իհարկե, ժամանակ կպահանջի, ջանքեր կպահանջի, կամաց–կամաց կկարողանանք մեր երկիրը կարգի բերել: Արդեն կիմանանք, թե ինչ ենք ուզում:
 
…Մի բան պատմեմ` առավոտ շուտ է, գործի ենք գալիս: Նորքի զանգվածից մեքենաները իջնում են: Գազանանոցի մոտ, ճանապարհի եզրին մի տղա է կանգնել ու մատերով լուցկու չխկոցի նշան է անում: Ծխախոտը դրել է բերանին, բայց լուցկի չունի, որ վառի:
Մեծ արագությամբ վերևից իջնող հսկա մեքենաներին նշան է անում, որ կանգնեն ու իրեն լուցկի տան: Է՜, ո՞վ կկանգնի. ամեն մեկն իր գործին շտապող, իր հարային: Մեքենադ կանգնեցնես, որ իջնես սրա ծխախոտը վառե՞ս առավոտ շուտ…
 
Մեր ժողովուրդն ինձ հիշեցնում է այս տղային: Ձեռքը մեկնում է ու աշխարհին ասում է` ինձ օգնե՛ք:
 
Այնպես որ, հենց մենք գիտակցենք մեր իրական ուժը, հասկանանք մեր իրական կարողությունները, բացահայտենք մեր իրական սխալները, և երբ անկեղծորեն ցանկանանք հաղթահարել այդ սխալները ու մեկնակետն էլ դա ընդունենք և ոչ թե հույսներս դնենք ուրիշների վրա, ապա այդ ժամանակ կլինի այն, ինչ ուզում ենք:
Տարիների ընթացքում դա կլինի, բայց կլինի՛, բայց կհասնե՛նք մեր ուզածին:
 
 
Գոհար Սարդարյան
Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak