Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այդպես էլ քաղաքացիներին «դուք»–ով չդիմեցինք...

SOCIETY
Past.am-ի հյուրն է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:
 
 
– Պարոն Իոաննիսյան, խորհրդարանի առաջին նիստում ելույթ ունենալով` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն անարդարությունը համարեց մեր երկրի ներքին կյանքի թիվ մեկ թշնամին: Դուք ինչպե՞ս եք գնահատում նրա խոսքը: Իրո՞ք այդպես է:
 
– Իրոք այդպես է: Հայաստանում արդարադատության խնդիրը թիվ մեկ խնդիրն է: Եվ բանն այն է, որ այդ խնդրի թիվ մեկ հովանավորն էլ իշխանությունն է: Նաև` Սերժ Սարգսյանն է, որն այդ մասին խոսում է:
 
Այնպես որ, եթե նա ուզում է պայքարել տվյալ խնդրի դեմ, շատ ողջունելի է: Ողջունելի է, որ կարող են փոխվել իշխանությունների մոտեցումները:
 
Իսկ անարդարությունները հիմնականում գալիս են արդարադատության հետ կապված դեֆիցիտից, գալիս են դատարանների անկախության դեֆիցիտից: Այս հարցերում, ցավոք սրտի, տարիներ շարունակ Հայաստանը որևէ առաջընթաց այդպես էլ չի արձանագրում:
 
Եվ սա միմիայն իշխանությունների մեղքն է: Որովհետև իրական բարեփոխումները, որ կապահովեին դատարանների անկախությունը, չեն արվում: Մինչդեռ իրական բարեփոխումների պահանջը կա թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքում:
 
 
Ընդ որում, առկա է նաև այլ երկրների փորձը, թե ինչպես է արվում, և ինչպես են դատարաններն անկախ դառնում: Ասեմ, որ այն առանձնապես բարդ բան չէ, միան թե` ցանկություն լինի: Էլի եմ ասում, այնքան էլ բարդ հարց չէ, որ այսքան տարիների մեջ մեր երկրում այդ հարցը չլուծվեր:
 
– Նախագահը մեր երկրում արդարության հաստատման հարցը կապում է նոր Սահմանադրության կիրառման հետ: Բայց, իրո՞ք, նախկին Սահմանադրությամբ հնարավոր չէր հարցը լուծել:
 
– Այդ ի՞նչ է, նախկին Սահմանադրությո՞ւնն էր խանգարում, որ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու հրաման տվողները` Լևոն Երանոսյանը և, չգիտեմ, մյուս գեներալները կանգնեին դատարանի առջև և պատասխան տային իրենց կատարած օրինազանցությունների համար:
 
Նախկին Սահմանադրության մեջ գրված էր, որ կարելի է խաղաղ ցուցարարին ծեծե՞լ:
Այնպես որ, խնդիրը Սահմանադրության մեջ չէ: Երկու Սահմանադրություններն էլ` և՛ նախկինը , և՛ ներկան, ըստ էության նման բան չեն նախատեսում: Պարզապես հարցն այն է, որ Սահմանադրության դրույթները մեր երկրում չեն կիրառվում: Հետևաբար` փաստացի գոյություն չունի նաև դատարանների անկախությունը:
 
Իսկ ինչ վերաբերում է նոր Սահմանադրությանը, ապա նրանում դատավորների նշանակման կարգն այնպես է փոխվել, որ չենք կարող հիմք ունենալ խոսելու դատարանների անկախության ավելացման մասին: Եվ, ցավոք սրտի, որ այդպես է: Ցավոք սրտի, որ այդ հարցը Սահմանադրության փոփոխությամբ ևս չի լուծվի:
 
– Մի փոքր հետ նայենք ու հայացք գցենք անցած խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին: Ի՞նչ տեղի ունեցան այդ ընտրությունների ժամանակ, և մեր նախագահի այս խոսքը արդարության հաստատման անհրաժեշտության մասին: Ինչպիսի՞ զուգահեռներ կարող ենք անցկացնել:
 
– Ես տեսնում եմ տարբեր իրականություններ: Եթե մենք լսում ենք Սերժ Սարգսյանի ելույթը կամ դիտում ենք Հանրային հեռուստատեսությամբ ներկայացվող հաղորդումները, մեզ թվում է, որ ապրում ենք մեկ այլ երկրում, և ոչ թե ներկա Հայաստանում: Ուր համատարած ընտրակաշատք է բաժանվում ընտրությունների ժամանակ, ուր ժողովրդի մոտ ընտրությունների նկատմամբ համատարած ապատիա է զարգացվում, ուր վարչական լծակներն են գործի դրվում մարդկանց ազատ կամարտահայտումը կանխելու համար և այլն, և այլն:
 
– Իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հիմա խոսում նման հարցերից. մեկ տարի էլ չի մնացել, ինչ լքելու է պաշտոնը:
 
– Դեռ հայտնի չէ, թե պաշտոնը լքելուց հետո ինչով է զբաղվելու:
 
– Համենայն դեպս մի դրական բան տեսնո՞ւմ եք նախագահի հայտարարության մեջ, որ անարդարություն կոչվող խոցը կվերանա մեր երկրից:
 
– Սրանից մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանն ասում էր, որ քաղաքացիներին պետք է «դուք»–ով դիմել: Նրա այդ հայտարարությունից հետո անթիվ–անհամար քաղաքացիներ ոստիկանների կողմից ծեծվել են, բռնության ենթարկվել, անպատվվել են նրանց կողմից, անտեղի հայտնվել են բանտերում: Հիմա ես հարցնեմ` «դուք»–ով դիմելն այդպե՞ս է արտահայտվում:
Այնպես որ, ընդամենը սիրուն խոսքեր է ասել, որոնց լուրջ չեմ վերաբերվում:
 
– Հիմա անդրադառնանք անձամբ քեզ հետ կապված հարցերին: Ձեզ դատի են տվել, դուք եք դատի տալիս… Ընթացքն ինչպիսի՞ն է:
 
– Դպրոցների և մանկապարտեզների մինչև 30 տնօրեններ մեզ դատի են տվել: Դատական նիստերը կայանալու են հուլիսին:
 
– Իսկ դուք դատի չե՞ք տվել տնօրեններին:
 
– Ոչ:
 
– Բայց պատրաստվում էիք դատի տալ:
 
– Տարբերակներ են քննարկվում: Դեռ հստակեցված չէ մեր անելիքը:
 
 
Գոհար Սարդարյան
 
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia