Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իրանագետ Գոհար Իսկանդարյան. «Իրանն իր արտաքին քաղաքականությունը տանում է քսան տարվա ծրագրային պլանին համապատասխան». «Փաստ»

ИНТЕРВЬЮ
«Փաստ» օրաթերթը գրում է.
 
– Իրանում այս օրերին տեղի են ունենում նախագահի ընտրություններ: Ինչպիսի՞ն կլինեն հայ–իրանական հարաբերությունները կախված այս կամ այն թեկնածուի ընտրվելուց:
 
– Հայ–իրանական հարաբերությունների զարգանում են բնականոն հունով, քանզի այդ հարաբերություններին խոչընդոտող որևէ էական խնդիր չկա: Իրանի Իսլամական Հանրապետությունը իր արտաքին քաղաքականությունը մշակում է քսան տարվա ծրագրային պլանով: Այսինքն՝ նրանք ոչ թե ամեն տարի որոշում են, թե այս կամ այն երկրի հետ ինչպիսի քաղաքականություն պիտի վարեն, այլ շարժվում են պլանային քաղաքականությամբ, որից որպես կանոն շեղումներ շատ քիչ են լինում:
 
Եվ անկախ նրանից նախագահ կընտրվեր Հասան Ռոհանին, թե Էբրահիմ Ռաիսին՝ էական փոփոխություններ չեն լինելու: Հայ–իրանական հարաբերությունների զարգացման մակարդակը բավական բարձր է, սակայն ցանկալի է տնտեսական հարաբերությունների ոլորտում էլ ավելի խորացնել հարաբերությունները: Ես հույս ունեմ, որ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին առավել մեծ ուշադրություն կցուցաբերի հատկապես տնտեսական հարաբերությունների խորացման վրա և դրանք որակական նոր հարթության վրա կլինեն: Իրանը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր, և այստեղ, որպես կանոն, փոփոխություններ չեն կարող լինել:
 
– Իրանը Հայաստանի հարևան միակ երկիրն է, որին կարելի է իսկապես բարեկամ համարել և որի հետ մենք ունենք նորմալ տնտեսական հարաբերություններ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
 
– Առաջին հերթին տարածաշրջանային խնդիրների հետ է կապված: Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է իր հարաբերությունները նաև Վրաստանի հետ խորացնել, սակայն վերջինս այդքան էլ հետաքրքրված չէ Իրանով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանն ու Իրանը ունեն անհաղթահարելի մի շարք խնդիրներ: Թեպետ երկու երկրներն էլ դավանում են Իսլամի Շիա ուղղությանը, այնուամենայնիվ նկատում ենք, որ Ադրբեջանի վարչակարգը առավելապես հակվում է դեպի Թուրքիա, քանզի ունի ներքին վախ, որ իսլամական արժեհամակարգը կխորանա Ադրբեջանում, ինչն էլ իր հերթին կսպառնա Ալիևյան կլանին:
 
Բացի այդ երկու երկրների հարաբերություններում առկա են նաև Կասպից ծովի, Իրանի թյուրքախոս իրանցիների խնդիրները, Ադրբեջանի և Իսրայելի սերտ համագործակցության հարցերը և այլն, ինչը խանգարում են այս երկրներին ավելի սերտ հարաբերություններ ունենալ:
Հայաստանի հետ նրանք չունեն այդ խնդիրները, և բնական է, որ բավական ակտիվորեն զարգանում են հայ–իրանական հարաբերությունները:
 
– Այս ընտրություններում հայկական համայնքը ինչ–որ դերակատարություն կունենա՞:
 
– Իրանի հայ համայնքն իհարկե մասնակցում է ընտրություններին: Բայց համայնքի ղեկավարությունը հստակ ներկայացրել է իրենց դիրքորոշումը` նրանք որդեգրել են չեզոքություն, այսինքն կոնկրետ որևէ թեկնածուի օգտին չեն աշխատելու: Յուրաքանչյուր իրանահայ ընտրությունը կանի խղճի մտոք:
 
– Ռոհանիի օրոք հայ համայնքում որոշակի փոփոխություններ եղե՞լ են:
 
– Բնականոն զարգացում է ունեցել հայ համայնքը: Բացի այդ Իրանի հայ համայնքը բավականին լավ վիճակում է գտնվում: Իրանի Մեջլիսում մենք երկու պատգամավոր ունենք, ովքեր էլ ներկայացնում են հայ համայնքի խնդիրները, շահերը, Հայոց Ցեղասպանության հարցը: Սա նրանց ամենօրյա աշխատանքն է:
 
– Հայ համայնքի խնդիրներից որո՞նք են առաջնահերթ:
 
– Իրանում մենք շատ մշակութային կենտրոններ ու դպրոցներ ունենք, սակայն այսօր հայկական որոշ դպրոցներ փակման եզրին են կանգնած` դպրոցականների թվի կրճատման հետևանքով: Ինչպես ՀՀ–ից, այնպես էլ Իրանից հայերի մեծաքանակ արտագաղթ է տեղի ունենում, քանի որ շատ հայեր նախընտրում են ապրել եվրոպական երկրներում, ինչն էլ բերում է դպրոցականների թվի կրճատման:
 
– Թեկնածուներից որևէ մեկի նախընտրական ծրագրում Իրանում բնակվող փոքրամասնությունների կամ թեկուզ հայ համայնքի վերաբերյալ դրույթներ եղե՞լ են:
 
– Ռաիսիի ներկայացուցիչները այցելել են հայկական համայնք և այնտեղ ներկայացրել իրենց թեկնածուի ծրագրերը, դրանց մեջ ներառված կետերը: Բայց Իրանի հայ համայնքը որոշել է պահպանել չեզոքություն:
 
– Այս ընտրությունները ինչպիսի՞ փոփոխությունների սկիզբ են լինելու Իրանում:
 
– Փոփոխությունն այն է, որ Ռոհանին ավելի լիբերալ քաղաքականության կողմնակից է և կփորձի առանց սուր ու կոշտ հայտարարությունների լուծել բոլոր տեսակի խնդիրները: Ռաիսին ավելի պահպանողական ներկայացուցիչ է, ով գտնում է, որ Միացյալ Նահանգների ագրեսիվ քաղաքականությանը պետք է համարժեք պատասխան տալ:
 
– Իրանական կողմը հայ–ադրբեջանական խնդրին առհասարակ ինչպե՞ս է արձագանքում:
 
– Իրանը միշտ էլ ուշիուշով հետևել է հյուսիսային երկու իր հարևանների միջև եղած խնդիրներին: ԻԻՀ գտնում է, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ առանց ռազմական գործողությունների: ԻԻՀ պաշտոնական տեսակետն այն է, որ հարցը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, սակայն, երկու շաբաթ առաջ Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը շատ հետաքրքիր հայտարարություն արեց, ըստ որի՝ խնդիրը կարող է լուծվել նաև ազգերի ինքնորոշման տեսանկյունից: Կամ Իրանի իշխանություններում որոշակի փոփոխություն է տեղի ունենում սույն խնդրի կապակցությամբ, կամ սա ուղղակի Իրանի կողմից Ադրբեջանին ուղղված մեսիջ էր, քանի որ Ադրբեջանում վերջին շրջանում սկսել են քանդել իրանական մզկիթները և ոտնահարվում են շիաների իրավունքները:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель