Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե կառավարման նախկին համակարգը վատն էր, ապա ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը պահում նաև Սահմանադրության փոփոխությունից հետո

INTERVIEW
Past.am-ի հյուրն է նախկին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
 
 
– Պարոն Հայրիկյան, նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի առաջին նիստում ունեցած իր ելույթում արտահայտեց այն միտքը, որ նոր Սահմանադրությամբ մեծանում է քաղաքական մրցակցությունը և հող է նախապատրաստվում պառլամենտարիզմի զարգացման համար: Իրո՞ք այդպես է, և նկատելի՞ է դա:
 
– Սա ավելի շատ քաղաքագիտական և իրավագիտական հարց է: Սերժ Սարգսյանին ես տվյալ դեպքում մաղթում եմ, որ հասկանա մի բան` եթե դու խոսում ես զարգացման մասին, ապա այդ զարգացման նախադրյալները դրվում են Սահմանադրության մեջ: Սահմանադրությունը ոչ միայն նախանշում է քո զարգացման արդյունքն ու ձեռքբերումների փուլը, նաև սահման է դնում հետագա առաջընթացի կամ հետընթացի համար:
 
Փաստորեն, նախագահը պատկերացում չունի Սահմանադրության դերի, պառլամենտարիզմի և, ընդհանրապես, ժողովրդավարության մասին: Որովհետև այն, ինչ արեց այս սահմանադրությունը, միայն կարելի է կոչել «ժողովրդավարության նվազում» արտահայտությամբ:
Որպեսզի խոսքերս մերկապարանոց չլինեն, ասեմ, որ Սահմանադրություն բառն ինքնին, մանավանդ հայերենում, շատ լավ արտահայտում է հիմնական օրենքի գլխավոր առաքելությունը` սահման դնել իշխանությունների լիազորությունների առջև` հանուն քաղաքացու:
 
Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Այս Սահմանադրությամբ քաղաքացիների իրավունքներն իրենց ճակատագիրը տնօրինելու հարցում առնվազն երկու անգամ կրճատվեցին` նախորդի համեմատությամբ: Նախկինում քաղաքացին կարող էր հինգ տարվա ընթացքում երկու անգամ մասնակցել համապետական վճռորոշ գործողությունների, հիմա` մեկ անգամ:
Կամ քաղաքացին կարող էր ընտրել երկրի գլխավոր դեմքին և մասնակից լինել գործադիր իշխանության ձևավորմանն անմիջականորեն, իսկ այժմ նույնն անում է միջնորդավորված, այն էլ` կրկնակի միջնորդավորված:
 
Եվ ինչպե՞ս կարող ենք մենք գոհունակություն արտահայտել մի Սահմանադրության և նրանից բխող Ընտրական օրենսգրքի նկատմամբ, երբ ներկայացուցչական մարմին կոչվող Ազգային Ժողովը կարող է դառնալ ժողովրդի փոքր հատվածի սեփականությունը: Խնդրեմ` այդ 5 և 7 տոկոսների արգելանքները: Փաստորեն ներկայացուցչական մարմնում չեն կարող լինել այն քաղաքական ուժերը, որոնք ավելի ցածր ձայն են հավաքում: Նշանակում է, եթե ընտրություններին մասնակցում են տասը քաղաքական ուժ, տասից ութը ստանում են չորսական տոկոս, և երկուսը` տասական տոկոս, ապա խորհրդարանի բոլոր ձայները բաժին են հասնում այս երկուսին:
 
– Նախագահը նաև ասում է, որ մեր երկրի հիմնական հիմնախնդիրները, այն է` իշխանության թևերի թերի տարանջատումը և, ընդհանրապես, քաղաքական և սահմանադրական մշակույթի ցածր մակարդակը պայմանավորված են կառավարման նախկին համակարգով: Եվ ապրիլի 2–ի ընտրություններն էլ դա ցույց տվեցին:
 
– Ինձ համար շատ ցավալի է, որ նախագահի մակարդակով նման բաներ են հայտարարվում: Ամերիկյան ցանկացած դպրոցական գիտի, որ իշխանությունների տարանջատման միայն մեկ ճանապարհ կա: Այն ժողովրդի կողմից, այսինքն` իշխանության գլխավոր կրողի կողմից, իշխանության առանձին ճյուղերի ձևավորումն է: Հիմա` ինչպե՞ս դու կարող ես խոսել իշխանությունների տարանջատման մասին, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացրել ես խորհրդարանում:
 
Եվ մի բան` եթե նախորդ համակարգը վատն էր, ապա ինչո՞ւ ես նախորդ համակարգի նախագահի պաշտոնը պահում նաև Սահմանադրության փոփոխությունից հետո: Այս հարցը պետք է տաս, չէ՞, նրան: Եթե նախորդը վատն էր, ապա ինչո՞ւ հրաժարական չես տալիս, ինչո՞ւ ես Սահմանադրության մեջ ամրագրել քո պաշտոնը մինչև վերջ պահելու մասին:
 
– Փաստորեն նախագահն ասում էր նաև, որ նոր Սահմանադրությամբ թուլացրել ենք քաղաքական դիմակայությունը հանրային առճակատման վերածելու վտանգը: Դա լա՞վ բան է երկրի քաղաքական դաշտի առողջացման տեսակետից:
 
– Ժողովրդավարությունը մեր Սահմանադրության մեջ ամրագրված է որպես գլխավոր արժեք: Իսկ ժողովրդավարությունը ենթադրում է տեսակետների, գաղափարների բախում: Միայն բռնապետական երկրներում են խոսում ընտրությունների հաճախականությունը պակասեցնելու ճանապարհով, այսինքն` ժողովրդի դերակատարությունը նվազեցնելու միջոցով, ինչ–որ հանդարտության, խաղաղության, կայունության հասնելու մասին:
 
ժողովրդավարությունը նշանակում է նաև քաղաքացիների` անընդմեջ կրքոտ մասնակցություն: Այլ բան է, որ այդ բուռն մասնակցությունը չպետք է հանգեցնի հանցագործությունների: Սա՛ է խնդիրը:
 
 
Գոհար Սարդարյան
"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded