Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թո՛ղ մտածեն` իրենք են որոշումներ կայացնողներն այս երկրի մեջ...

АНАЛИТИКА
Ձևավորվեց մեր խորհրդարանը` նոր Սահմանադրությանը համապատասխան: Այն Սահմանադրության, որով մեր երկրում փոխվում է կառավարման համակարգը: Կիսանախագահական համակարգից անցում է կատարվելու խորհրդարանական համակարգի:
 
Անշուշտ, ժամանակին շատ խոսվեց, թե այն որքանո՞վ է հարմար մեր երկրի պարագայում, որքանո՞վ կխանգարի և որքանո՞վ կնպաստի մեր խնդիրների լուծմանը: Բայց այսօր արդեն Սահմանադրությունն ընդունված է, և հետևում են մնացել բոլոր դեմ կարծիքները: Եվ դրանց անդրադառնալն էլ իմաստ չունի:
 
Չնայած, անկախ Սահմանադրությունից, մեզ համար ակնհայտ էին հատկապես երկու հարց. մենք պատերազմող երկիր ենք, և կարող էր հարկ լինել, որ կայացվի կտրուկ որոշում: Իսկ կառավարման այս նոր համակարգի պարագայում հասկանալի է, պետք է որոշումներն ընդունվեն կոլեգիալ կարգով: Պատերազմի պարագայում դա որքանո՞վ ճիշտ ու որքանո՞վ արդյունավետ կլինի:
 
 
Մեկ այլ հարց` ուզենք, թե չուզենք, այդպես է. խոսքը մեր ժողովրդի հոգեբանական տեսակի մասին է: Մասնագետներն են փաստում` մենք անհատապաշտ ժողովուրդ ենք: Իսկ անհատապաշտական հոգեբանական տիպ ունեցող ժողովուրդները դժվարությամբ են գալիս մեկ հայտարարի ու դժվարությամբ են թիմային որոշում կայացնում:
Ավելին. անգամ սպորտի մեջ է դա երևում. հաջողությունների ենք հասնում նախ և առաջ անհատական խաղերում:
 
 
Հիմա` այս խորհրդարանի մասին: Ինչպես նաև երկրի նախագահը նշեց խորհրդարանի առաջին նիստում ունեցած իր ելույթի մեջ, մեր երկիրն այսուհետ պետք է ընթանա կայացվող կոլեգիալ որոշումների համաձայն: Իսկ երկրի կոլեգիալ որոշում կայացնող բարձրագույն մարմինը Ազգային ժողովն է:
 
 
Դե, լա՛վ. որքան կարող ենք ու որքան կստացվի, թող կայացնենք:
 
Սակայն խորհրդարանի այս մեկ–երկու նիստը, որ տեղի ունեցան, համենայն դեպս, չվկայեցին, որ մենք հակված ենք քաղաքական նոր մշակույթի համաձայն աշխատել: Ինչի վերաբերյալ կրկին լավատես էր երկրի նախագահը: Իր ելույթում ասում էր, որ որդեգրելու ենք քաղաքական նոր մշակույթ, որ այլևս ընդգծված բաժանարար գծեր չեն լինելու մեծամասնության և փոքրամասնության միջև: Կամ որ նույնն է` մեծամասնությունը հաշվի կառնի փոքրամասնության կարծիքը:
 
Սակայն ընդամենը մեկ հարց, որը քննարկվեց այս խորհրդարանում` մշտական հանձնաժողովների թվի և նրանց ձևավորման հարցը, չներշնչեց այդ հույսը: Չտեսանք, որ կառավարման նոր համակարգի պայմաններում, իրոք, տեղի կունենա կոլեգիալ կառավարում և փաքրամասնությունն ու մեծամասնությունը չեն գտնվի խրամատի հակառակ կողմերում: Եվ նրանց միջև տեղի կունենա քաղաքակիրթ ու առողջ խոսակցություն:
 
Կամ որ նույնն է` մեծամասնությունն իր ձեռքը չի հավաքի բոլոր լծակները և փոքրամասնությանն էլ հնարավորություն կտա ոչ երևութական մասնակցություն ունենալ երկրի կառավարման գործում:
 
Համենայն դեպս, հարցը չլուծվեց փոքրամասնության օգտին. լուծարվեց Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: «Ելք» դաշինքն այլևս մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն չի ունենա:
 
Խորհրդարանի այս առաջին նիստերի առաջին տպավորությամբ մեկ բան կարող ենք հաստատ ասել` ո՛չ մեր կուսակցություններն են փոխվել իրենց պատկերացումներով, ո՛չ նրանց ցուցակով ընտրված պատգամավորներն են այլ արժեքային համակարգի կրողներ, որ Ազգային Ժողովում էլ այլ քաղաքական մշակույթ ձևավորվի:
 
Ամեն ինչ այնպես է, ինչպես եղել է մշտապես` քաղաքական մեծամասնությունը աներեր իր տեղում է: Փոքրամասնությունն էլ` իր տեղում. իր անհույս ջանքերի մեջ, որ կարող է ինչ–որ չափով իր պատկերացումով առաջ տանել այս երկրի գործերը: Կրկին քաղաքական մենաշնորհը պահպանվում է, և իշխող ուժն է որոշելու` ով որտեղ նստի և ինչպես նստի:
Իսկ թե էքստրեմալ իրավիճակներում կոլեգիալ ղեկավարման մեր մարմինն ինչպե՞ս կգործի ու ինչպե՞ս կկառավարի, մեզ հայտնի չէ: Երևի իրենց` կառավարողներին էլ հայտնի չէ: Նրանց փոխարեն դա կանի նա, ով պետք է անի: Իսկ իրենց կբավարարի անվանումը` իրենք կոլեգիալ կառավարման մարմնի անդամներն են և իրենք են որոշումներ կայացնողներն այս երկրի մեջ:
 
Թո՛ղ այդպես մտածեն…
 
 

Գոհար Սարդարյան

«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры