Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքական նոր մշակույթը ձևավորվելու է ոչ միայն խորհրդարանի պատերի ներսում, այլև` խորհրդարանից դուրս. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարոն Մեհրաբյան, խորհրդարանի առաջին նիստերը տեղի ունեցան: Ի՞նչ նկատեցիք` փոփոխություններ կա՞ն նոր խորհրդարանում: Թեկուզ` փոքրամասնություն–մեծամասնություն հարաբերությունների մեջ:

– Ես կարծում եմ որոշակի հետևություններ անելու համար դեռ վաղ է: Պետք է տեսնենք, թե հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն:

Բայց մի բան նկատելի է` գոնե ձգտում կա, որ ինչ–որ բան այլ լինի: Իսկ որքանով է դա անկեղծ, ասել չեմ կարող: Չեմ կարող ասել նաև, թե որքանով կհաջողվի: Այնպես որ, սպասենք առաջիկա մյուս նիստերին, երբ արդեն կոնկրետ ծրագրեր կսկսվեն քննարկվել:

– Իսկ այն, որ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը լուծարվեց, միտում չե՞ք տեսնում: Գուցե այս անգամ կարելի՞ էր ընդառաջ գնալ փոքրամասնությանը:

– Իհարկե, կարելի էր, բայց իշխանությունը նպատակահարմար չգտավ: Եվ ինձ համար պարզ է, թե ինչու. որպեսզի «Ելք» դաշինքը մշտական հանձնաժողովի նախագահ չունենա: Ես այլ պատճառ պարզապես չեմ տեսնում: Նրանց համառությունն էլ այլ կերպ չեմ կարող բացատրել:

– Իսկ այս խորհրդարանը` այս կազմով, պատգամավորներն իրենց քաղաքական մակարդակով, նաև մարդկային և ինտելեկտուալ հնարավորություններով, հույս ներշնչո՞ւմ են, որ մեր երկրում քաղաքակիրթ երկխոսություն կարող է տեղի ունենալ քաղաքական ուժերի միջև: Եվ, ի վերջո, պառլամենտարիզմը զարգացում կապրի:

– Ես խիստ թերահավատ եմ այդ հարցում` կապված ներկայի պառլամենտի հետ: Եվ ոչ թե առանձին մարդկանց ինտելեկտուալ կարողությունների մեջ եմ խնդիրը տեսնում: Ինտելեկտուալ մարդիկ այնտեղ կան: Եվ շատ կան: Բայց, այնուամենայնիվ, այն ընդհանուր տրամաբանությունը, որի վրա հիմնված է և որով ձևավորված է այս մարմինը, հազիվ թե կարելի է համարել այն տեղը, ուր ինտելեկտը պահանջարկ ունի:

Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որտեղ է իրական իշխանությունը: Իսկ դա, հաստատ, այսօր խորհրդարանը չէ:

– Այսինքն` կոլեգիալ կառավարումը ընդամենն իմիտացիա է լինելու:

– Գոնե այս պահին միայն տեսնում ենք դեկլարատիվ բնույթի հավաստիացումներ այդ առթիվ: Բայց թե ի՞նչ իրողություններով է այդ մտադրությունն ամրապնդված, այս պահին գոնե չի երևում:

– Դուք ասում եք, որ իրական կառավարումն այլ տեղից է լինելու: Իսկ այժմ նշմարվո՞ւմ է այն խողովակը, կամ ձևավորվո՞ւմ է այն կառույցը, որի միջոցով դա տեղի կունենա:

– Ես տեսնում եմ, անշուշտ, այդ հնարավորությունը: Եվ այն տեսնում եմ նախ և առաջ առանձին պատգամավորների կարողություններում: Եթե, իհարկե, նրանք գործածեն այդ կարողությունները և ոչ թե ընկնեն մի կողմից կա՛մ պոպուլիզմի գիրկը, կամ էլ մյուս կողմից մտածեն, թե իրենց գործն ընդամենը ճիշտ պահին ճիշտ կոճակ սեղմելն է:

Կան նաև քաղաքական ուժերի հնարավորությունները: Ընդ որում, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի: Նրանք կարող են խորհրդարանական աշխատանքին հաղորդել քաղաքական բնույթ, և բարձրացնել քաղաքական բանավեճի մակարդակը: Եվ ոչ թե տրվեն ժողովրդին հաճոյանալու և նրա ականջը շոյելու գայթակղությանը: Եվ այսրոպեական դիվիդենտներ ձեռք բերեն:

Այս գործընթացին պետք է մասնակցեն նաև ոչ պառլամենտական քաղաքական ուժերը: Նրանք պետք է իրենց հարցադրումներով ուղղակի մշտական լարվածության մեջ պահեն խորհրդարանը:

Կարևորում եմ նաև մամուլի դերը, որը հարցադրումներով կրկին պետք է հանգիստ չտա իշխանություններին:

Էական է նաև քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների դերակատարությունը:

Այո, պետք է մեր հասարակությունը իրազեկ լինի խորհրդարանի իրական աշխատանքին: Եվ ոչ թե խորհրդարանի միջանցքների բամբասանքների մասին տեղեկանա, կամ տեղեկանա, թե ով ում հետ ինչպես խոսեց, ով ում հետ ինչպես կատակեց, կամ նրան ինչպես ձեռք առավ:

Եվ, ցավոք սրտի, մեր այսօրվա մամուլը տուրք է տալիս նման ցածրարժեք բաներին, որոնք կապ չունեն իրական քաղաքականության հետ: Եվ որևէ կերպ չեն առնչվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին կամ մեր երկրի շահերին ընդհանրապես:

Եվ թե ինչպիսի հաջողություն կունենանք մենք այդ ճանապարհին, կախված է յուրաքանչյուրիցս: Նաև` անձամբ ինձանից և անձամբ ձեզանից:

– Այսինքն` մենք պետք է գործ ունենանք քաղաքական նոր մշակույթի հետ:

– Իհարկե: Մշակույթի հետ, որը ձևավորվելու է ոչ միայն խորհրդարանի պատերի ներսում, այլև խորհրդարանից դուրս: Նաև` իմ և ձեր ներկա զրույցի մեջ: Մենք նույնիսկ մեր այս խոսակցությունն էլ չպետք է թերագնահատենք:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal