Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բրեժնևյան լճացում

ANALYSIS

Armenia24.info-ն գրում է.

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերանշանակեց մի շարք նախարարների: Միայն մեկ նախարար է, որ նոր է նշանակվում` Դավիթ Հարությունյանը: Նա փոխարինում է ԱԺ գնացած հայտնի տիկնոջը ` Արփինե Հովհաննիսյանին: Դավիթ Հարությունյանի պարագայում ևս, նոր բառը կարող ենք կիրառել հարաբերական, քանի որ նա այդ ոլորտի ամենաերկարակյաց և բազմափորձ նախարարն է: Առանց այդ անձնավորության, դժվար է պատկերացնել իշխանության իրավական կենտրոնները: 

ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց կառավարության նշանակումների մասին: Նա նաև պնդեց, որ կվերանշանակվեն նաև Դաշնակցության գործընկեր նախարարները: Դաշնակցության մասով արդեն բազմիցս խոսել ենք, ուստի ավելորդ անգամ չենք անդրադառնա: Մեզ ավելի շատ հետաքրքրում է այս տապալված կառավարության հետագա ճակատագիրը:

Վարչապետ Կարապետյանի բումային մուտքը հիշում են բոլորը: Շատերը նրա հանդեպ հույս և սեր էին տածում: ՀՀԿ-ն վարչապետի գործոնն օգտագործեց նաև իր նախընտրական փուլում: Դեռ այն ժամանակ, մենք պնդեցինք, որ գումարելիների տեղերը փոխելիս` գումարը չի փոխվում: Իսկ հայ հասարակությունը, ինչպես միշտ, ունենալով մասնակի ամնեզիա ու հուսահատ վիճակից ելքեր փնտրելով, փորձեց Կարեն Կարապետյանի մեջ տեսնել ազգի փրկչին: Ու սխալվեց հերթական անգամ: Այս կառավարությունն արդեն գործում է կես տարուց ավել: Որևէ մեկը չի կարող ցույց տալ մեկ որակական փոփոխություն, որը տեղի է ունեցել միջին վիճակագրական հայի կյանքում: Պարզապես չկա ու չի էլ կարող լինել: Այս պնդման ընդդիմախոսները կասեն, որ սա միջանկյալ կառավարություն է կամ խանգարող հանգամանքներ շատ կան: Դա մենք էլ գիտենք, բայց այդ դեպքում հարց: Կարեն Կարապետյանը չգիտե՞ր ուր է գալիս: Իհարկե գիտեր: Ու հիմա, որևէ արդարացում չկա:

Հայաստանի կառավարման համակարգը փտած է: Նեխած է այնպես, ինչպես Բրեժնևյան լճացման տարիներին: Ամեն ինչ նույնն է: Մարդիկ Բրեժնևի ավյունով համբուրվում են: Միմյանց մեդալներ են տալիս ու շնորհավորում, Հանրայինը ցուցադրում է Շվեյցարիան, իրականություն, որը կապ չունի Հայաստանի հետ ու այսպես շարունակ: 

Իսկ ու՞ր մնաց իրական Հայաստանը: Իրական Հայաստանը մնացել է ֆեյսբուքից ու Հ1-ի եթերից դուրս: Իրական Հայաստանում, ընդամենը 30.000 դրամ թոշակով ապրող հրաշագործ թոշակառուներն են, սոված ու կիսասոված մանուկները, առաջին դասարան չունեցող դպրոցները, դատարկված գյուղերը, կիսաքանդ քաղաքները, հույսը կորցրած ու օր առաջ Հայաստանից փախչել ցանկացող քաղաքացիները: Ցանկացած կառավարություն, պետք է լուծի այս խնդիրները, այլ ոչ թե ` կարճաժամկետ կտրվածքով ապահովի իշխանության վերարտադրումը ու հետո ` կործանի Հայաստանը:

Եթե պարոնայք իշխանավորները չգիտեն, ապա պարտքս եմ համարում զգուշացնել, որ ցանկացած խնդրի կարճաժամկետ և ոչ հիմնավոր լուծում, հանգեցնում է անդառնալի բարդությունների երկարաժամկետ փուլում: Ինչու՞ սա հիշեցի: Մի պարզ պատճառով: Մենք կորցնելու ոչինչ չունենք: Բառի բուն իմաստով ոչինչ: Մեր գոյն է, որը կարող է վերարտադրվել ցանկացած միջավայրում: Կորցնելու բան ունեն իշխանությունները և նրանց հետ փոխկապակցված անձինք: Դա կլինի ֆինանսի, իշխանության կամ պարզապես ռեսուրսի տեսքով: Շուտով, նրանց շարքերում կսկվի ինքնահոշոտումը: Ու այս լճացած կառավարությունը, ոչինչ չի կարողանա անել: 

Անգամ պաշտոնական վիճակագրությամբ, նրանք որևէ դրական աճ չեն գրանցել: Ինչքա՞ն վատ է դրությունը, որ նույնիսկ հայտնի կեղծարարները չեն կարողանում թվեր նկարել: 

Իսկ թե ի՞նչ հաջորդեց Բրեժնևյան լճացման փուլին, բոլորս գիտենք: Պատմությունը չար կատակներ անելու մեծ սեր ունի: Այն նաև կրկնվելու հատկություն ունի, հատկապես ` բացասական անցքերի առումով:

Վահրամ Թոքմաջյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal