Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի 1-ին հանրապետության պատմության սխալներից մասամբ ենք դասեր քաղել. այսօր էլ նույն Արցախյան խնդրի մասով պետք է դաս քաղենք. պատմաբան

POLITICS

Այսօր ՀՀ առաջին հանրապետության օրն է. այն հռչակվեց 1918 թվականին, սակայն ընդամենը 2 տարվա կյանք ունեցավ՝ փլուզվելով 1920 թվականին: Tert.am-ի հետ զրույցում պատմաբան Աշոտ Ներսիսյանը կարծիք հայտնեց, թե հայերս Հայաստանի առաջին հանրապետության պատմության սխալներից մասամբ ենք դասեր քաղել: Նրա գնահատմամբ՝ այսօր էլ մենք մի շարք հարցերում քաղաքական նույն գծի տրամաբանության մեջ են գործում: Պատմաբանը հավելեց, որ հայությունը պատմական փորձն այսօր ճիշտ չի կիրառում:

«Մենք շարունակում ենք տարածքային առումով մնալ մաքսիմալիստ: Մայիսյան հերոսամարտների ժամանակ մենք մեծ կորուստների գնով, ի վերջո, հասկացանք, որ այս իրավիճակում մեզ ոչ ոք տեր չի կանգնի, եթե մենք չհամախմբվենք ու մեր ուժերով թուրքերին պարտության չմատնենք՝ 3 հայտնի ճակատամարտերում: Արդեն 1920 թվականին մենք քաղաքական առումով մոլորյալների կարգավիճակ ձեռք բերեցինք՝ կառչելով դաշնակիցներից,  Փարիզի վեհաժողովից, Սևրի պայմանագրից, որը ստորագրվեց այն ժամանակ, երբ արդեն ակնհայտ էր, որ Սևրի պայմանագիրը չի իրականանալու: Այդ ժամանակ մեր քաղաքական միտքը պետք է կայունություն ունենար, բանակցեր թուրքերի, ռուսների հետ ու ավելի նեղ տարածքային սահմաններով բավարարվեր, քանի որ պարզ էր, որ Սևրի պայմանագիրը չի իրականացվելու»,- ասաց Ներսիսյանը:

Պատմաբանը շեշտեց, թե  99 տարի առաջ էլ հայերիս մաքսիմալիզմը ոչինչ չտվեց: Նրա դիտարկմամբ, եթե ժամանակին հրաժարվեինք դաշնակիցներից, հրաժարվեինք Սևրի պայմանագրից, ամենայն հավանականությամբ, կարող էինք 1914 թվականի սահմաններով Հայաստան ունենալ՝ Կարսը կլիներ խորհրդային Հայաստանի կազմում: Միաժամանակ,  պատմաբանը նկատեց, որ հայոց պատմության մեջ հաղթանակները շատ են, սակայն ցավով խոստովանեց, որ մենք մեզ հաղթած ազգի պես չենք դրսևորում, ավելին՝ շատ անգամ պարտություններ ենք արժևորում:

«Չեմ ասում, թե բացարձակ չեն արժևորում, օրինակ՝ մայիսյան հաղթանակներն արժևորում ենք, բայց ավելի քիչ ենք խոսում նման հերոսամարտերից, երբ սեփական ուժերին ապավինելով հաղթել ենք, մեր ամբողջ պատմության մեջ չի եղել, որ մի ժողովուրդը կռվի մեզ համար ու ասի՝ այս հողը ձեզ: Այն, ինչ արել ենք՝ մենք մեր ուժերով ենք արել, սակայն այսօր ավելի շատ բարոյական հաղթանակներից ենք խոսում: Խոսում են Ցեղասպանության մասին, այո՛, մեր ցավն է, բայց չէ՞ որ դա էլ պարտություն է, բայց մեր ականջը շոյում է, որ այս կամ այն պետությունը ճանաչում է, սակայն հաղթանակների մասին քիչ ենք խոսում: Մենք ուշացմամբ  համախմբվեցինք, մենք կարող էինք դեռ Էրզրումի պարիսպների տակ համախմբել ու Թուրքին ջարդել, բայց, ի վերջո, Արամ Մանուկյանը՝ Դրոյի և մի քանիսի շնորհիվ, տարավ այս մայիսյան հաղթանակները»,- շարունակեց նա:

Աշոտ Ներսիսյանն ընդգծեց, որ Սարդարապատի, Բաշ Ապարանի հերոսամարտերից հետո հայերն էլի հաղթանակներ են տարել՝ Արցախի ազատագրումը: Սակայն նա մատնացույց արեց, որ հաղթանակները դիվանագիտական հաստատման պակաս են զգում: Պատմաբանը պնդեց՝ տված արյունը պետք է նաև արդյունք տա:

«Մենք նույն Արցախյան խնդրի մասով պետք է դաս քաղենք, որ կա՛մ մեր առջև նոր տարածքների գրավման խնդիր ենք դնում, որ Ադրբեջանը սպիտակ դրոշ պարզի, կա՛մ պետք է գնանք փոխզիջումների: Առաջին տարբերակը մեզ ոչ մեկ թույլ չի տա, հիմա պետք է 20 թվի սխալը չանենք՝ տարվելով սուտ ու փուչ բաներով, հույսերով, մենք պետք է գնանք պատվավոր խաղաղության: Խաղաղությունը՝ պատվավոր փոխզիջումը, էլի հաղթանակ է, այսինքն՝ մենք պետք է տարբերենք, թե երբ պետք է համախմբվենք, կռիվ տանք, և երբ պետք է դիվանագիտական հաղթանակ տանենք»,- եզրափակեց Աշոտ Ներսիսյանը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal