Yerevan, 12.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սերը չունի սկիզբ և վերջ, ինչպես աշխարհը.Հարութ Փամբուկչյան

INTERVIEW

Ձախ Հարութը այսօր մեկնեց Հայաստանից: Մեծ արտիստը Երևան էր ժամանել գրեթե մեկ ամիս առաջ:

Մայիսի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում սիրո ու արվեստի տոն էր` «մեղավորը» և գլխավոր հերոսն էլ Հարութ Փամբուկչյանն էր: «Իմ կյանքը» խորագիրը կրող մենահամերգը տարիքային սահմանում չուներ, իրադարձությունը դահլիճ էր բերել բոլորին: Ոմանք հիշեցին իրենց առաջին համբույրը, իսկ մյուսները այդ նույն պահին նրա երգերի ներքո սիրահարվեցին կողքի աղջկան:

Լեգենդը հենց այսպիսին է, ոչ միայն հանդիսատեսի, այլև իր երիտասարդ գործընկերների համար: Մենահամերգի ընթացքում նրա կողքին էին՝ Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը և այլոք:

Թերևս մեր հանդիպումը սպասված էր համերգից հետո քննարկել, զրուցել: Մեծանուն երգիչը սիրով պատասխանեց Past.am-ի հարցաշարին:

-Դուք փայլեցիք ձեր կենդանի կատարումներով, ի տարբերություն երիտասարդ երգիչների: Որտեղի՞ց այդքան ուժ, էներգիա:

-Երբ արդեն բեմում էի, կարծես սիրո հզոր ալիք եկավ ինձ վրա, զգացի դա: Այնքան կենդանի շունչ ու սիրով լի աչքեր տեսա, որ կարծես ինչ որ գերբնական բան կատարվեց ինձ հետ: Երբ տխուր երգ էի երգում, նաև այդ թախիծն էի զգում, որ էլի գալիս էր դահլիճում ներկաներից:

-Ձեր երգերի ներքո զույգեր են կազմվել, ընտանիք, օջախներ հիմնվել:

-Մի դեպք պատմեմ: 1967 թ-ին մի զույգի հարսանեկան արարողությանն եմ ներկա եղել, տարիներ անց նաև թոռների մկրտության առիթվ խնջույքին կրկին ինձ էին հրավիրել:Ես չէի հիշում, նրանք պատմեցին, նունիսկ լուսանկարներ ունեին: Շատ են լինում նման դեպքեր, անծանոթ մարդիկ մոտենում են գրկում, ողջագուրվում, հետո պարզվում է ինձ հետ կապված հուշեր ունեն: Ուրախանում եմ, երևի կյանքս իզուր չեմ ապրել, որ կարողացել եմ մարդկանց հաճելի պահեր պարգևել:

-Ո՞ր երգը կատարելուց եք դուք հուզվում:

- «Ես առանց քեզ» երգը կատարելուց ամեն անգամ հոգիս տակն ու վրա է լինում: Այն կնոջս է նվիրված: Կասեմ, որ սերը չունի սկիզբ և վերջ, ինչպես աշխարհը: Թախիծս ու կարոտը միախառնվում, տանջում են ինձ ու թողնում ձեռնունայն:

-Դուք հաղթեցիք ջահելներին ձեր մենահամերգով: Շատերը գալիս են Երևան համերգի համար ու այդպես էլ չեն կարողանում դահլիճ լցնել:

-Շնորհակալ եմ գնահատականի համար (ժպտում է ): Չեմ ուզում վատաբանել ջահելներին, բայց պիտի կարողանան տարբերել արվեստը թիթեռի կյանք ունեցող երգերից: Պիտի արվեստում արմատներ ունենաս, մի հատ տեսահոլովակ նկարելով արտիստ չես դառնա: Ժողովուրդը ճիշտ տարբերում է, սուտ է թե ինչ տալիս ես այն էլ ընդունում են: Այժմյան երգ-երաժշտությունը մակերեսային է, մենք մեր ժամանակ սնվում էինք լուրջ սասական գործերով ու հետո ստեղծում էինք մերը:

-Շրջագայում եք աշխարհով մեկ, լեզուների տիրապետում ե՞ք:

-Չորս լեզու գիտեմ, ներառյալ թուրքերենը: Մի անգամ Ֆրանկֆուրտի օդանավակայանում սպասում էինք մեր ինքնաթիռի թռիչքին, մի փոքր ժամանակ կար կարող էինք սնվել: Սննդի կետում բոլոր աշխատակիցները թուրքեր էին, հասկացել էին մենք հայեր ենք, չէին ուզում սպասարկել, գյավուրներ (անհավատներ) և անհարգալից խոսքեր ասելով խոսում էին մեր հասցեին: Ջայրացա, աղմուկ բարձրացրեցի, ստիպեցի ներողություն խնդրել: Հայը որտեղ էլ լինի պատվախնդրությունն ու ազգային գենը խոսում է, փառք աստծո երիտասարդ սերունդն էլ է այդպես:

Հարցազրույցի ժամանակ ներկա էր նաև մենահամերգի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը, ում ևս հարցեր ուղղեցինք.

-Խաչիկ չկայացած երևանյան համերգների շարքում դուք հաջողվեցիք, փայլեցիք կազմակերպչական գրագետ աշխատանքով, բանաձևը ո՞րն էր:

-Հարգելի Լուսինե կազմակերպիչը պիտի ճիշտ ընտրի թե ում մենահամերգն է ցանկանում ներկայացնել հանդիսատեսին: Հասարակությունը գնում է արվեստի հետքերով: Ինչպես գնահատում են Տիգրան Համասյանին, Սերգեյ Սմբատյանին և շատ ուրիշների, որոնց նպատակը միայն կոմերցիան չէ:

-Մենահամերգի տեսագրությունը կլինի՞ վաճառքում:

-Այո, անպայման, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

 

Լուսինե Արշակյան

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded