Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քանի որ հայկական կինոարտադրության մեջ շատ չեն բաց տեսարաններ նկարահանելու փորձերը, այդ կուլտուրան դեռևս հստակ չէ այս ասպարեզում. Էվա Խաչատրյան

LIFE

Քանի որ հայկական կինոարտադրության մեջ շատ չեն բաց տեսարաններ նկարահանելու փորձերը, այդ կուլտուրան դեռևս հստակ չէ այս ասպարեզում. Էվա Խաչատրյան

«Դեպի վայրէջք» 25 մասանի ֆիլմը «Արմենիա պրեմիումի» եթերում կլինի հունիսի 26-ից, սակայն այն արդեն հասցրել է շատերի ուշադրությունը գրավել: Հեռուստասերիալը անդրադառնալու է կարեւոր եւ հետաքրքրող թեմայի՝ թրաֆիքինգի, ինչն արդեն ենթադրում է, որ ֆիլմը հարուստ է լինելու բաց տեսարաններով:

«Դեպի վայրէջք» հեռուստասերիալը զարգանալու է Էմմա Մանուկյանի, Սարգիս Գրիգորյանի, Էվա Խաչատրյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Մերի Հակոբյանի եւ այլ դերասանների շուրջ, որոնց մասնակցությամբ հեռուստասերիալի անոնսն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Life.panoramal.am-ը «Դեպի վայրէջք»  բազմասերիանոց ֆիլմի մասին զրուցել է դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ: Նա մարմնավորում է բորտուղեկցորդուհու, ով սիրահարված է օդաչուին՝ Սարգիս Գրիգորյանի հերոսին: Վերջինս ամուսնացած է նրա ընկերուհու հետ, բայց Էվայի հերոսհու՝ Վիկայի հետ նույնպես սիրային հարաբերությունների մեջ է: Դերասանուհու խոսքով՝ իր հերոսուհին բացասական կերպար չէ, պարզապես նրա կյանքը ճիշտ ուղով չի ընթացել, հանգամանքներն էլ բերել են սխալ քայլերի:

«Այս նախագծում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Ելենա Արշակյանից, ու վստահ լինելով նրա պրոֆեսիանալիզմի վրա՝ անմիջապես ընդունել եմ: Նրա հետ աշխատելն ինձ հաճելի է եւ մասնագիտական, եւ մարդկային հարաբերությունների իմաստով: Առաջարկն ընդունելու հարցում ինձ համար մեծ նշանակություն ունեցավ նաեւ այն հանգամանքը, որ սցենարը գրելիս՝ իմ հերոսուհու համար հենց ինձ են պատկերացրել: Ուրախ եմ, որ այս նախագծի մասնակիցն եմ: Այն լինելով մի քանի մասանի հեռուստասերիալ՝ բավականին բարձր մակարդակով է իրականացվում, ինչը դերասանի համար շատ հաճելի է»,- պատմեց Էվա Խաչատրյանը:

Անդրադառնալով ֆիլմի բաց տեսարաններին, որոնցում հանդես է եկել նաեւ դերասանուհին, եւ հարցին, թե էվան պատրա՞ստ է լսել հասարակության կարծիքը, որոնք գուցե քննադատություններով ուղեկցվեն, պատասխանեց.

«Եթե ստեղծագործող դերասանուհի եմ, ուրեմն կարող եմ եւ ենթարկվել քննադատությունների: Ինձ դրանք չեն վախեցնում, հակառակ դեպքում կնշանակեր վախենալ նաեւ իմ մասնագիտությունից: Իմ ընտրած արվեստում եզրեր չկան, ինչպես լավ սպորտսմենը չպետք է վախենա հարվածից, այնպես էլ լավ դերասանը չպետք է վախենա իրեն առաջարկված դերերից, որոնք միգուցե չհաջողվեն ու արժանանան քննադատությունների: Հետեւաբար, որպես դերասանուհի, դերերս չեմ անջատում բաց կամ այլ տեսարաններց: Դրանք կերպարային գիծն է պահանջում եւ իրական Էվայի հետ ոչ մի կապ չունի»:

Էվա Խաչատրյանը շեշտեց՝ բաց տեսարնների հարցում միակ մտավախությունը էսթետիկ տեսարան ստանալն է, որպեսզի ճիշտ մատուցվի տվյալ իրավիճակը:

«Քանի որ հայկական կինոարտադրության մեջ շատ չեն բաց տեսարաններ նկարահանելու փորձերը, այդ կուլտուրան դեռեւս հստակ չէ այս ասպարեզում: Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ այդ տեսարանները թերություններ ունենան: Կոնկրետ իմ ու Սարգիսի մասնակցությամբ նման տեսարանները բավականին հաջող են ստացվել, քանի որ մասնագետների կողմից լավ արձագանքներ կան՝ անգամ կիսամոնտաժված տարբերակը դիտելիս: Ինձ համար հաճելի է, երբ լսեցի, որ գեղեցիկ ու էսթետիկ է ստացվել, հուսամ՝ հեռուստադիտողն էլ այն կհավանի, թեեւ կրկնում եմ՝ քննադատությունների սպասում եմ: Իսկ ընդհանուր առմամբ, ամենակարեւորը կերպարիս սյուժետային գիծը իր ճիշտ նպատակին հասցնելն էր, ինչը կարծես թե ստացվեց»,- ընդգծեց դերասանուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal